ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
----------- 2021 թվականի N --------- Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 34-րդ հոդվածով՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
1. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի նոյեմբերի 7-ի «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիա» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 1920-Ն որոշման հավելվածի`
1) 7-րդ կետում «Սայաթ-Նովայի 1» բառերը փոխարինել «Մարկ Գրիգորյան փողոց, հ. 2» բառերով,
2) 14-րդ կետում՝
ա. «խորհրդի անդամների թիվը 24 է» բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է » բառերով,
բ. լրացնել նոր նախադասություն «Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին»,
3) 14.1 կետի «գ» ենթակետում «25 տոկոսը» թիվը և բառը փոխարինել «10 տոկոսը» թվով և բառով,
4) 14.3 և 14.4 կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«14.3. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):
14.4. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:
2. Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 26-ի «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական հիմնարկը վերակազմակերպելու և «Երևանի թատրոնի և կինոյի պետական ինստիտուտ» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու մասին» N 2176-Ն որոշման հավելվածի՝
1) 18-րդ կետում՝
ա. «խորհրդի անդամների թիվը 24 է » բառերը փոխարինել «խորհրդի անդամների թիվը 20 է» բառերով,
բ. լրացնել նոր նախադասություն՝
«Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին»,
2) 18.1 կետի «գ» ենթակետում «25 տոկոսը» թիվը և բառը փոխարինել «10 տոկոսը» թվով և բառով,
3) 18.3 և 18.4 կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«18.3. Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):
18.4. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:
3. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հունիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության պետական բարձրագույն ուսումնական հաստատության խորհրդի ձևավորման կարգը հաստատելու մասին» N 975-Ն որոշման հավելվածի՝
1) 3-րդ կետում հանել «(ոչ պակաս 20 և ոչ ավելի, քան 32, բացառությամբ Երևանի պետական համալսարանի) բառերը,
2) 4-րդ կետի «գ» ենթակետում «25 տոկոսը» թիվը և բառը փոխարինել «10 տոկոսը» թվով և բառով,
3) 6-րդ և 7-րդ կետերը շարադրել նոր խմբագրությամբ՝
«6.Հիմնադրի անունից հոգաբարձուների խորհրդի անդամներ է առաջադրում Հայաստանի Հանրապետության վարչապետը՝ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից (խորհրդի կազմի 55 տոկոսը):
7. Լիազոր մարմնի կողմից հոգաբարձուների խորհրդի անդամներ են առաջադրվում կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ (խորհրդի կազմի 10 տոկոսը):»:
4. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպության կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի մայիսի 31-իN 642-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1718-Ն որոշման հավելվածի 13-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«13. Համալսարանի կոլեգիալ կառավարման մարմինը խորհուրդն է, որի լիազորությունների ժամկետը 5 տարի է։ Խորհուրդը ձևավորվում է Հայաստանի Հանրապետության կառավարության սահմանած կարգով` համալսարանի պրոֆեսորադասախոսական կազմի, ուսանողության, հիմնադրի և պետական կառավարման լիազոր մարմնի ներկայացուցիչներից: Համալսարանի խորհրդի անդամների թիվը 20 է։ Խորհուրդն իր կազմից, բացի ուսանողության ներկայացուցիչներից, ընտրում է նախագահ։ Խորհրդի նախագահը չի կարող լինել համալսարանի հաստիքային աշխատող (դեկան, ամբիոնի վարիչ, դասախոս):
5. Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի հոկտեմբերի 6-ի «Գորիսի պետական համալսարան» պետական ոչ առևտրային կազմակերպություն ստեղծելու մասին» N 2400-Ն որոշման հավելվածի 17-րդ կետը շարադրել նոր խմբագրությամբ՝
«17. ԳՊՀ-ի խորհուրդը կազմված է 20 անդամից՝
1) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 2-ը պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կառուցվածքային ստորաբաժանումներից՝ իրենց կանոնադրությամբ սահմանված կարգով.
2) ֆակուլտետների և կառուցվածքային ստորաբաժանումների առաջադրած թեկնածուներն ընտրվում են ԳՊՀ-ի գիտական խորհրդում.
3) ԳՊՀ-ի ռեկտորը չի կարող լինել ԳՊՀ-ի խորհրդի անդամ: Նա իրավունք ունի խորհրդի նիստերին մասնակցելու խորհրդակցական ձայնի իրավունքով.
4) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 5-ը սովորողներն են, որոնց առաջադրում են ֆակուլտետների և մասնաճյուղերի ուսանողական խորհուրդները ։ ԳՊՀ-ի խորհրդի անդամ կարող են առաջադրվել բարձր առաջադիմությամբ սովորողները.
5) ԳՊՀ-ի ուսանողական խորհուրդը ֆակուլտետներից առաջադրված սովորողների թեկնածություններից ընտրում է խորհրդի անդամներին և ներկայացնում լիազոր մարմին.
6) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 11-ը հիմնադրի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են Հայաստանի Հանրապետության վարչապետի կողմից՝ Հայաստանի Հանրապետությունում պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանցից.
7) ԳՊՀ-ի խորհրդի անդամներից 2-ը լիազոր մարմնի ներկայացուցիչներն են, ովքեր առաջադրվում են կրթության, գիտության, մշակույթի, սպորտի և տնտեսության տարբեր ոլորտների ներկայացուցիչներ :
8) Խորհուրդը համարվում է ձևավորված, եթե նշանակվել են խորհրդի անդամների կեսից ավելին։»։