Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՄԻ ՇԱՐՔ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագծով  պետական բուհերի կանոնադրություններում առաջարկվում է փոփոխել խորհուրդների ձևավորման սկզբունքները՝ սահմանելով նոր համամասնություն

 

  • Քննարկվել է

    20.05.2021 - 05.06.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5705

Տպել

Առաջարկներ`

Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

24.05.2021

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԲՈՒՀԵՐԻ ՌԵԿՏՈՐՆԵՐԻ ԽՈՐՀՐԴԻ ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ռեկտորների խորհուրդն անընդունելի է համարում 2021 թ.-ի մայիսի 20-ին հանրային քննարկման ներկայացված «Հայաստանի Հանրապետության կառավարության մի շարք որոշումներում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» որոշման նախագիծը՝ պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհերի կանոնադրություններում կառավարման խորհուրդների վերաբերյալ փոփոխություններ կատարելու մասին, քանի որ ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թ.-ի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքի սահմանադրականության հարցը Հանրապետության նախագահը վիճարկել է՝ 2021 թ.-ի ապրիլի 22-ին դիմելով ՀՀ Սահմանադրական դատարան, և օրենքը պետք է քննարկման առարկա դառնա Սահմանադրական դատարանում։ Բացի այդ, Մարդու իրավունքների պաշտպանի կողմից վիճարկվում է հիմնադրամի կարգավիճակ ունեցող երեք պետական բուհի վերաբերյալ 2021 թվականի մայիսի 4-ի ՀՀ կառավարության որոշման սահմանադրականությունը։ Ուստի, նման պայմաններում միևնույն կարգավորման առարկայի վերաբերյալ որևէ այլ իրավական ակտի քննարկումն ու ընդունումն անհիմն է ու ժամանակավրեպ՝ մինչև ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից վերոնշյալ օրենքի և կառավարության որոշման սահմանադրականության մասին վերջնական որոշման ընդունումը։ ՀՀ պետական բուհերի ռեկտորների խորհուրդ

Տեսնել ավելին