ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ»
ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԾԻ
1.
|
Անհրաժեշտությունը
|
|
«ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի մշակումը նախատեսված է՝ Կառավարության 2019-2023 թվականների գործունեության ծրագրով նախատեսված միջոցառումների կատարման 361.4-ի, այն է «ՀՀ կառավարության 2009 թվականի հունիսի 26-ի N792-Ն և 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշումների մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում ՀՀ վարչապետի աշխատակազմ:
|
2.
|
Ընթացիկ իրավիճակը և խնդիրները
|
|
Քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտներում քաղաքաշինական գործունեության համակարգման փորձը և խնդիրների վերլուծությունը ցույց են տալիս, որ որոշակի խնդիրներ կան, կապված քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերի մշակման համար պատասխանատուների, փաստաթղթերի կազմին և բովանդակությանը ներկայացվող պահանջների, համաձայնեցման ներկայացվող փաստաթղթերի սպառիչ ցանկի սահմանման հետ:
Որոշմամբ սահմանված դրույթներն անհրաժեշտ է համապատասխանեցնել նաև վերջին ժամանակահատվածում ընդունված մի շարք իրավական ակտերի դրույթներին, մասնավորապես՝ ՀՀ կառավարության 2011 թվականի դեկտեմբերի 29-ի N1920-Ն որոշման, քաղաքաշինության ոլորտի լիազոր մարմնի կողմից հաստատված ՝ «Բնակելի, հասարակական, արտադրական շենքերի և շինությունների նախագծային փաստաթղթերի կազմը և բովանդակությունը սահմանող կանոնների» փոփոխված դրույթներին, ինչպես նաև ՀՀ պետական մարմինների անվանումների փոփոխություններին:
|
3.
|
Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը
|
|
Առանձնացված օբյեկտներում քաղաքաշինական գործունեության իրականացման համար գործող լրացուցիչ պահանջները սահմանել պարզ, հասկանալի ընթացակարգերով և հստակ պահանջներով
|
4.
|
Կարգավորման նպատակը և բնույթը
|
|
Որոշման նախագծով վերանայվել կամ լրացվել են քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերին վերաբերող դրույթները, համաձայնեցման պահանջները և համաձայնեցման ներկայացող փաստաթղթերի ցանկերը, հստակ նշվել է որ օբյեկտների վրա է տարածվում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշմամբ հաստատված կարգը, իրականացվել են նաև այլ ճշգրտումներ:
|
5.
|
Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձիք
|
|
Նախագիծը մշակվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի կողմից:
|
6.
|
Ակնկալվող արդյունքը
|
|
Որոշման նախագծի ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանությունները, կկանոնակարգվեն հատուկ կարգավորման գոտիներում քաղաքաշինական գործունեությանը ներկայացվող պահանջները, գործընթացը կիրականացվի հստակ սահմանված պայմանների շրջանակներում:
|