Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Որոշման նախագծով վերանայվել կամ լրացվել են  քաղաքաշինական գործունեության հատուկ կարգավորման օբյեկտների քաղաքաշինական փաստաթղթերին վերաբերող դրույթները, համաձայնեցման պահանջները և համաձայնեցման ներկայացող փաստաթղթերի ցանկերը, հստակ նշվել է որ օբյեկտների վրա է տարածվում ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշմամբ հաստատված կարգը, իրականացվել են նաև այլ ճշգրտումներ:

Ընդունման արդյունքում կվերացվեն իրավական ակտերում առաջացած անհամապատասխանությունները, կկանոնակարգվեն հատուկ կարգավորման գոտիներում քաղաքաշինական գործունեությանը ներկայացվող պահանջները, գործընթացը կիրականացվի հստակ սահմանված պայմանների շրջանակներում:

  • Քննարկվել է

    26.03.2021 - 16.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Քաղաքաշինություն

  • Նախարարություն

    Քաղաքաշինության կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5585

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

30.03.2021

Սույն նախագիծը առնվազն անհեթեթություն է և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող նորմատիվ իրավական ակտ է: Ի հավաստում վերոգրյալից ի սպառ բացակայում են ըստ ոլորտների ազդեցության գնահատումը, համապատասխան վերլուծությունները: Այն իրավական ակտի նախագիծը, որը սահմանափակում է մարդու իրավունքները՝ ինչը վերը է բոլոր իրավական կարգավորումներից, արդեն իսկ զուրկ է որևէ տրամաբանությունից: Ասեմ ավելին, նախնական դիտարկմամբ. բիզնես միջավայրի վրա այն ունի բացասական ազդեցություն, ինչը պայմանավորված է ճանապարհներին հարող տարածքների ձեռքբերման համար բարձր արժեքներով, որոնք վճարվել են սեփականատերերի կողմից: Այլ հարց է, եթե համայնքները առկա տարածքների մասնավորեցումը, աճուրդով վաճառքի և այլ եղանակով հողատարածքների օտարման ընթացքում կանխավ սահմանած լինեն առաջարկվող պայմանները: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է նորմեր համաձայն որի վատթարացնող պայմանները չեն կարող հետադարձ ուժ ունենալ: Ուստի, նախկինում ձեռք բերված հողատարածքները ինչ-ինչ նպատակների համար չեն կարող այս իրավական ակտով սահմանափակումներ իրականացնել: Առավել ևս ՀՀ կառավարության որոշմամբ, այլ ոչ թե օրենքի ուժով:

Գարիկ Խաչատրյան

26.03.2021

1.Առաջարկում եմ կետ կամ ենթակետ ավելացնել սույն որոշման 2-րդ կետում նշված «ընդլայնական չափեր» արտահայտությունը հստակեցնելու համար, որպեսզի պարզ լինի խոսքը ինչ սահմանափակումների մասին է: 2. Առաջարկում եմ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել թե՛ միջպետական թե՛ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար առանձին, հստակ և ավելի հասկանալի: 3.Կառուցապատման գիծը ցույց է տրվում գոտևորման նախագծերում, այն համայնքները, որոնք չունեն քաղաքաշինական պլանավորման փաստաթղթեր, պետք է ենթարկվեն սույն որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերին, որը նպատակահարմար չէ առնվազն մի քանի պատճառներով, դրանք են՝ 3.1 բնակավայրերում 15 կամ 18 մետր պապհանելը հաշված երթեվեկելի գոտու եզրից գրեթե անհնար է, իսկ քաղաքացու շահերի տեսակետից անհարմար: 3.2 համայնքեր կան, որ չունեն հստակ բնակավայրի սահման 4.Գոյություն ունեն քաղաքային համայնքներ, որոնք ունեն 15000 ից ավել բնակչություն և հետևաբար քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերում ներառված գոտևորման նախագիծը կարող է մշակվել առանձին հատվածների համար, որը կարող է անտեսել քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտներ: Սրանից ակնհայտ է, որ տվյալ համայնքը ունենալով քաղաքաշինական պլանավորման փաստաթուղթ, այդուհանդերձ չի ապահովում հարցի (նոր կառուցապատում բնակավայրի այն հատվածում, որը հարում է միջպետական կամ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհին) լուծումը: Ելնելով վերը նշվածից, սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի համար առաջարկում եմ՝ Այն համայնքները որոնք բնակավայրի տվյալ հատվածի համար չունեն գոտևորման նախագիծ, ճանապարհի երթևեկելի մասի եզրից պահպանեն նվազագույնը 6մ հեռավորություն: 5.Առաջարկում եմ սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համար առանձին հավելվածով մշակել սխեմաներ (օրինակելի ձևեր): Իսկ գոյություն ունեցող հավելվածները գրեթե անընթեռնելի են և չունեն պայմանական նշաններ: Շնորհակալություն, պատրաստ եմ համագործակցել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար:

Տեսնել ավելին