Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2005 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 29-Ի «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋՊԵՏԱԿԱՆ ԵՎ ՀԱՆՐԱՊԵՏԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՎՏՈՄՈԲԻԼԱՅԻՆ ՃԱՆԱՊԱՐՀՆԵՐԻՆ ՀԱՐՈՂ ՏԱՐԱԾՔՆԵՐԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏԵԼՈՒ ԿԱՆՈՆԱԿԱՐԳՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ N 2404-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Գարիկ Խաչատրյան 26.03.2021 16:38:25 1.Առաջարկում եմ կետ կամ ենթակետ ավելացնել սույն որոշման 2-րդ կետում նշված «ընդլայնական չափեր» արտահայտությունը հստակեցնելու համար, որպեսզի պարզ լինի խոսքը ինչ սահմանափակումների մասին է: 2. Առաջարկում եմ սույն որոշման 2-րդ կետի «բ» ենթակետը շարադրել թե՛ միջպետական թե՛ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհների համար առանձին, հստակ և ավելի հասկանալի: 3.Կառուցապատման գիծը ցույց է տրվում գոտևորման նախագծերում, այն համայնքները, որոնք չունեն քաղաքաշինական պլանավորման փաստաթղթեր, պետք է ենթարկվեն սույն որոշման 4-րդ կետի «ա» և «բ» ենթակետերին, որը նպատակահարմար չէ առնվազն մի քանի պատճառներով, դրանք են՝ 3.1 բնակավայրերում 15 կամ 18 մետր պապհանելը հաշված երթեվեկելի գոտու եզրից գրեթե անհնար է, իսկ քաղաքացու շահերի տեսակետից անհարմար: 3.2 համայնքեր կան, որ չունեն հստակ բնակավայրի սահման 4.Գոյություն ունեն քաղաքային համայնքներ, որոնք ունեն 15000 ից ավել բնակչություն և հետևաբար քաղաքաշինական պլանավորման փաստաթղթերում ներառված գոտևորման նախագիծը կարող է մշակվել առանձին հատվածների համար, որը կարող է անտեսել քաղաքաշինական հատուկ կարգավորման օբյեկտներ: Սրանից ակնհայտ է, որ տվյալ համայնքը ունենալով քաղաքաշինական պլանավորման փաստաթուղթ, այդուհանդերձ չի ապահովում հարցի (նոր կառուցապատում բնակավայրի այն հատվածում, որը հարում է միջպետական կամ հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհին) լուծումը: Ելնելով վերը նշվածից, սույն որոշման 4-րդ կետի «գ» ենթակետի համար առաջարկում եմ՝ Այն համայնքները որոնք բնակավայրի տվյալ հատվածի համար չունեն գոտևորման նախագիծ, ճանապարհի երթևեկելի մասի եզրից պահպանեն նվազագույնը 6մ հեռավորություն: 5.Առաջարկում եմ սույն որոշման 1-ին, 2-րդ, 3-րդ և 4-րդ կետերի համար առանձին հավելվածով մշակել սխեմաներ (օրինակելի ձևեր): Իսկ գոյություն ունեցող հավելվածները գրեթե անընթեռնելի են և չունեն պայմանական նշաններ: Շնորհակալություն, պատրաստ եմ համագործակցել սույն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու համար: 1. Չի ընդունվել: 2. Ընդունվել է: 3. Ընդունվել է: 4. Չի ընդունվել: 5. Ընդունվել է: 1. ՀՀ կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի N2404-Ն որոշման 2-րդ կետում հստակ սահմանված է գոտու ընդլայնական չափ: 2. Կատարվել է համապատասխան լրամշակում: 3. Կատարվել է համապատասխան լրամշակում: 4. Գոտևորման նախագիծը մշակելիս չի կարող անտեսվել հատուկ կարգավորման գոտիների սահմանափակումները: 5. Առաջարկությունը հաշվի կառնվի:
2 Արտակ Պողոսյան 30.03.2021 11:41:44 Սույն նախագիծը առնվազն անհեթեթություն է և ՀՀ Սահմանադրության 60-րդ հոդվածին հակասող նորմատիվ իրավական ակտ է: Ի հավաստում վերոգրյալից ի սպառ բացակայում են ըստ ոլորտների ազդեցության գնահատումը, համապատասխան վերլուծությունները: Այն իրավական ակտի նախագիծը, որը սահմանափակում է մարդու իրավունքները՝ ինչը վերը է բոլոր իրավական կարգավորումներից, արդեն իսկ զուրկ է որևէ տրամաբանությունից: Ասեմ ավելին, նախնական դիտարկմամբ. բիզնես միջավայրի վրա այն ունի բացասական ազդեցություն, ինչը պայմանավորված է ճանապարհներին հարող տարածքների ձեռքբերման համար բարձր արժեքներով, որոնք վճարվել են սեփականատերերի կողմից: Այլ հարց է, եթե համայնքները առկա տարածքների մասնավորեցումը, աճուրդով վաճառքի և այլ եղանակով հողատարածքների օտարման ընթացքում կանխավ սահմանած լինեն առաջարկվող պայմանները: Բացի այդ, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքով նախատեսված է նորմեր համաձայն որի վատթարացնող պայմանները չեն կարող հետադարձ ուժ ունենալ: Ուստի, նախկինում ձեռք բերված հողատարածքները ինչ-ինչ նպատակների համար չեն կարող այս իրավական ակտով սահմանափակումներ իրականացնել: Առավել ևս ՀՀ կառավարության որոշմամբ, այլ ոչ թե օրենքի ուժով: Չի ընդունվել Սույն նախագիծը ՀՀ սահմանադրությանը հակասող դրույթ չունի: Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի դեկտեմբերի 29-ի «Հայաստանի Հանրապետության միջպետական և հանրապետական նշանակության ընդհանուր օգտագործման պետական ավտոմոբիլային ճանապարհներին հարող տարածքները կառուցապատելու կանոնակարգման միջոցառումների մասին» N 2404-Ն որոշման (այսուհետ՝ որոշում) մեջ փոփոխությունները և լրացումները կատարելու մասին նախագծով սահմանվել և հստակեցվել է ՀՀ քաղաքաշինության կոմիտեի հետ համաձայնության ներկայացվող փաստաթղթերի կազմը և բովանադակությունը: