Լրամշակման փուլում է
Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
7 - Կողմ
-
2 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
--------- 2021 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2007 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 8-Ի N 1410-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Համաձայն «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածների՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշմամբ հաստատված հավելվածում կատարել հետևյալ փոփոխություններըև լրացումները՝
1) 7-րդ կետը և 8-րդ կետի 1-ին պարբերությունը շարադրել հետևյալ խմբագրությամբ.
«7. Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառումն իրականացնում և ճանապարհատրանսպորտային պատահարների վերաբերյալ տվյալները տնօրինում են Հայաստանի Հանրապետության ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայությունը (այսուհետ` ճանապարհային ոստիկանություն), Հայաստանի Հանրապետության ոստիկանության պարեկային ծառայությունը (այսուհետ՝ պարեկային ծառայություն) և Հայաստանի Հանրապետության ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոնը (այսուհետ՝ Կենտրոն):
- Եթե ճանապարհատրանսպորտային պատահարների հետևանքով զոհվել կամ վիրավորվել են մարդիկ, ապա ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման կամ պարեկային ծառայության ծառայողը պատահարի վայր ներկայանալուց և Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով միջոցներ ձեռնարկելուց հետո անմիջապես զեկուցում է համապատասխանաբար ճանապարհային ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն կամ Կենտրոն և ներկայացնում հաղորդում, որը պետք է պարունակի հետևյալ տեղեկությունները`»,
2) 9-րդ կետը «օպերատիվ կառավարման կենտրոնի» բառերից հետո լրացնել «կամ Կենտրոնի» բառերով,
3) 12-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «կամ Կենտրոնի» բառերով։
4) 16-րդ կետը «ստորաբաժանման» բառից հետո լրացնել «և Կենտրոնի» բառերով։
5) 21-րդ կետը «ճանապարհային ոստիկանության» բառերից հետո լրացնել «և Կենտրոնի» բառերով։
- Սույնորոշումնուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից:
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՎԱՐՉԱՊԵՏ Ն. ՓԱՇԻՆՅԱՆ
« » ________ 2021 թ.
ք.Երևան
-
Քննարկվել է
19.03.2021 - 03.04.2021
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Ճանապարհային երթևեկության անվտանգություն
-
Նախարարություն
Ոստիկանություն
Դիտումներ` 5918
Տպել