Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

Հայաuտանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի «Ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման կարգը սահմանելու մասին» N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաuտանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը

ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Հայաստանի Հանրապետության կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին»  ՀՀ կառավարության որոշման ընդուման

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

ՀՀ կառավարության 2006 թվականի նոյեմբերի 30-ի N 1816-Ն որոշմամբ հաստատված հավելվածի 7-րդ կետի «ժթ» կետով, ի թիվս Ճանապարհային ոստիկանության կողմից իրականացվող այլ լիազորությունների, որպես Ճանապարհային ոստիկանության լիազորություն նախատեսված է նաև ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառում իրականացնելը։

ՀՀ կառավարության 2020 թվականի ապրիլի 23-ի «Հայաստանի Հանրապետության ոստիկանության բարեփոխումների ռազմավարությունը և դրանից բխող 2020-2022 թվականների գործողությունների ծրագիրը հաստատելու մասին» N 638-Լ որոշմամբ հաստատված 2-րդ հավելվածի 3-րդ միջոցառման ծրագրի 5-րդ կետի համաձայն՝ նախատեսված է, որ Երևան քաղաքում պետք է ներդրվի նոր Պարեկային ծառայություն մինչև 2021 թվականի 1-ին կիսամյակի ավարտը, իսկ դրան զուգահեռ նախատեսվում է լուծարել Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակը (սպասարկում է Երևան քաղաքի վարչական տարածքը)։

Հաշվի առնելով, որ հունիս ամսից Երևան քաղաքում գործարկվելու է Պարեկային ծառայությունը՝ անհարժեշտություն է առաջացել, որպեսզի Երևան քաղաքում ապահովվի ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթը՝ պարեկային ծառայության և օպերատիվ կառավարման կենտրոնի կողմից։

 

    

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Առաջարկվում է ՀՀ կառավարության 2007 թվականի նոյեմբերի 8-ի N 1410-Ն որոշմամբ հաստատված հավելվածում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայությանը և օպերատիվ կառավարման կենտրոնին ևս տալ ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթ իրականացնելու իրավասություն՝ համապատասխան դրույթներում այդ ծառայության անվանումը լրացնելու միջոցով։

Նախագծի ընդունման պարագայում լրացուցիչ ֆինանսական միջոցների հատկացման, ինչպես նաև պետական բյուջեի եկամուտներում և ծախսերում փոփոխություններ կատարելու անհրաժեշտություն չի առաջանա:

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

Նախագիծը մշակվել է ՀՀ ոստիկանության «Ճանապարհային ոստիկանություն» ծառայության կողմից:

  1. Ակնկալվող արդյունքը

Որոշման ընդունման արդյունքում Ճանապարհային ոստիկանության ճանապարհապարեկային ծառայության 1-ին սպայական գումարտակի (սպասարկում է Երևան քաղաքի վարչական տարածքը) լուծարման պարագայում Երևան քաղաքում կապահովվի ճանապարհատրանսպորտային պատահարների պետական հաշվառման գործառույթի անխափան իրագործումը։

 

 

ՀՀ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅՈՒՆ

  • Քննարկվել է

    19.03.2021 - 03.04.2021

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Ճանապարհային երթևեկության անվտանգություն

  • Նախարարություն

    Ոստիկանություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5922

Տպել