Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը հաստատելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2020 թ. № --------- Ն
Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը հաստատելու մասին
Հիմք ընդունելով ««Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի «Եզրափակիչ մաս և անցումային դրույթների» 3-րդ մասը՝ Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.
- Հաստատել նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդնելու գործողությունների պլանը և ժամանակացույցը համաձայն N 1 հավելվածի:
- Սույնորոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։
Հավելված N 1
ՀՀ կառավարության
2020 թվականի ___________ __-ի
N _____ -Ն որոշման
ՆԱԽԱԴՊՐՈՑԱԿԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ ՀԱՄԸՆԴՀԱՆՈՒՐ ՆԵՐԱՌԱԿԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԻ ՆԵՐԴՐՄԱՆ
ԳՈՐԾՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՊԼԱՆ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑ
Հ/Հ |
Գործողությունը |
Ժամկետը |
Պատասխանատու |
Ֆինանսավորման աղբյուրը |
1 |
2 |
3 |
4 |
5 |
1. |
Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների գնահատման գործիքակազմի մշակում |
2020-2021թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
2. |
Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կրթության և զարգացման գործընթացի կազմակերպման համար անհրաժեշտ փաստաթղթերի և ձեւաթղթերի մշակում (Նախադպրոցական կրթության կազմակերպման մանկավարժահոգեբանական աջակցության ծառայությունների տրամադրման կարգ, Մանկավարժահոգեբանական գնահատման չափանիշներ, Անհատական թղթապանակ, Անհատական ուսուցման և զարգացման պլան) |
2020-2021թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
3. |
Նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ աշխատող նախադպրոցական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստման մոդուլների մշակում |
2020-2021թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
4. |
Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մասնագետների վերապատրատում՝ «Կրթության եւ զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականների գնահատում» և «Կրթության եւ զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող Կրթության եւ զարգացման առաձնահատուկ պայմանների կարիք ունեցող նախադպրոցականներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրում» թեմաներով |
2020-2021թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
5. |
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում) |
2021-2022թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
6. |
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ |
2021-2022թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
7. |
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի Կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում
|
2021-2022թթ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
8. |
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի/կենտրոնների կողմից սպասարկվող նախադպրոցական ուսումնական հաստատությունների ցանկի հաստատում |
2021-2022թթ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
9. |
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի/կենտրոնների կողմից նախադպրոցական տարիքի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում |
2020-2021թթ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզպետարաններ, Երևանի քաղաքապետարան
|
ՀՀ պետական բյուջե |
10. |
Սյունիքի, Լոռու, Տավուշի մարզերում և Երևան քաղաքում նախադպրոցական տարիքի կրթության եւ զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում |
2021-2022թթ |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
11. |
Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ համընդհանուր ներառականության ներդրման վերաբերյալ իրազեկության բարձրացում (տեղեկատվական արշավների անցկացում և գործողությունների իրականացման արդյունքների լուսաբանում) |
2022-2023թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
12. |
Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական համընդհանուր ներառական կրթությանն անցմանն ընդառաջ նախադպրոցական ուսումնական հաստատությունների և Տարածքային մանկավարժահոգեբանական կենտրոնների մանկավարժական աշխատողների վերապատրաստում` նախադպրոցական տարիքի Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների հետ մանկավարժական աշխատանքների կազմակերպման մեթոդաբանության հարցերի շուրջ |
2022-2023թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
13. |
Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների կարիքների գնահատում
|
2022-2023թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոններ ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջեից լրացուցիչ ֆինանսավորում չի պահանջվում |
14. |
Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի/կենտրոնների կողմից սպասարկվող նախադպրոցական ոսումնական հաստատությունների ցանկի հաստատում |
2022-2023թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
15. |
Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում գործող Տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնի/կենտրոնների կողմից նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաներին մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման նպատակով ֆինանսավորում |
2022-2023թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն ՀՀ Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզպետարաններ |
ՀՀ պետական բյուջե |
16. |
Արարատի, Կոտայքի, Շիրակի, Գեղարքունիքի, Արագածոտնի, Վայոց ձորի, Արմավիրի մարզերում նախադպրոցական տարիքի կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների նախադպրոցական ուսումնական հաստատություններում ներառման և մանկավարժահոգեբանական աջակցության տրամադրման գործընթացների մշտադիտարկում |
2022-2023թթ. |
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարություն Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոն |
ՀՀ պետական բյուջե Օրենքով չարգելված այլ միջոցներ |
-
Քննարկվել է
16.10.2020 - 01.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7524
Տպել