Հայաստանի Հանրապետության նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործողությունների պլանը և ժամանակացույցը հաստատելու մասին
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ
ՀԱՅԱUՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
ՈՐՈՇՈՒՄ
------------------------ 2020 թ. № --------- Ն
ՆԱԽԱԳԾԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ
- Իրավական ակտի անհրաժեշտությունը (նպատակը)
2020 թվականի մայիսի 6-ին Հայաստանի հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունվեց «Նախադպրոցական կրթության մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքը, որի Հոդված 2-ի Եզրափակիչ մաս և անցումային դրույթների 3-րդ մասի համապատասխան «նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգը ներդրվում է համաձայն Կառավարության հաստատած գործողությունների պլանի և ժամանակացույցի` մինչև 2023 թվականի դեկտեմբերի 30-ը։
Նախագծով կարգավորվում է նախադպրոցական կրթության ոլորտում համընդհանուր ներառական կրթության համակարգի ներդրման գործընթացը:
- Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները
Նախադպրոցական կրթությունը անձի հետագա զարգացման կարևոր գրավականներից է, որը փաստվում է բազմաթիվ հետազոտություններով։ Բացի անձի զարգացման համար առաջնահերթ կարևորությունից, նախադպրոցական ծառայությունների ցանցի զարգացումը հնարավորություն է տալիս ընդլայնել կանանց ներգրավվածությունը աշխատանքային շուկայում և էապես մեծացնել վերջիններիս ներուժի իրացման, հանրային զարգացման հնարավորությունները։
Հայաստանի Հանրապետության կառավարությունը նախադպրոցական կրթության մատչելիությունը հռչակել է իբրև կառավարության ծրագրային նպատակներից մեկը՝
ՀՀ կառավարության 2019 թվականի 8 փետրվարի N 65-Ա որոշմամբ արձանագրելով, որ․ Հանրակրթության ոլորտում Կառավարության ծրագրային նպատակներն են՝ - բարձրացնել նախադպրոցական կրթության մատչելիության և հասանելիության աստիճանը բոլոր համայնքներում` մինչև 2023 թվականը 3 տարեկանից բարձր երեխաների ընդգրկվածությունը հասցնելով 70 տոկոսի։
Ներկայումս 2019թ. ՀՀ-ում գործում է 906 համայնքային, գերատեսչական և ոչ պետական նախադպրոցական հաստատություն (ՆԴՀ), որոնցից 701-ը` մանկապարտեզ, 70-ը` մսուր-մանկապարտեզ, 135-ը` դպրոց-մանկապարտեզ: ՆԴՀ-ների ընդհանուր քանակից 842-ը համայնքային ենթակայության է, 10-ը` գերատեսչական և 54-ը` ոչ պետական: Երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում (0-5 տարեկան բնակչության թվաքանակից) կազմել է 34.7%, քաղաքներում` 39.6%, գյուղերում` 25.4%: Մեկ խմբում երեխաների միջին թվաքանակը կազմել է 26 երեխա, տեղերի փաստացի զբաղվածությունը` 89.7%: Միջին հաշվով մեկ ՆԴՀ հաճախել է 91 երեխա, մեկ մանկավարժին բաժին է ընկել 13 երեխա: 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը ՆԴՀ-ներում կազմել է 64.4%:Ընդ որում, նախորդ տարվա համեմատ նախադպրոցական հաստատությունների թիվն աճել է 22-ով, 3-5 տարեկան բնակչության շրջանում երեխաների ընդգրկվածությունը՝ 6 %-ով։ Ըստ տնային տնտեսությունների կենսապայմանների ամբողջացված հետազոտության արդյունքների, 2018թ.-ին, ընդհանուր առմամբ, մինչև 6 տարեկան 10 երեխայից գրեթե 7-ը (68.5%) չի հաճախել նախադպրոցական հաստատություն: Նախադպրոցական հաստատություն չհաճախող երեխաների մեջ մեծ թիվ են կազմում կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող, այդ թվում՝ հաշմանդամություն ունեցող երեխաները։ Գործող հաստատությունների ճնշող մեծամասնությունը ներառական չի։
- Առկա խնդրի առաջարկվող լուծումը
Նախադպրոցական ոլորտում համընդհանուր ներռականության ներդրումն առավել սահուն կազմակերպելու նպատակով այն կկազմակերպվի 2 փուլերով։ Ըստ փուլերի մարզային ընդգրկվածությունը կազմվել է հաշվի առնելով մարզերի բնակչության թիվն ու դպրոցական մակարդակում համընդհանուր ներառականությանն անցման տարիների փորձը:
Համակարգի ներդմանը նախորդելու է նախապատրաստական փուլ՝ որն իրականացվելու է Հանրապետական մանկավարժահոգեբանական կենտրոնի կողմից՝ անհրաժեշտ իրավական փաստաթղթերի, աշխատանքային ձևաթղթերի, Կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատման գործիքակազմի, աջակցության կազմակերպման համար անհրաժեշտ ընթացակարգերի և մեթոդաբանության մշակման տեսքով:
- Իրավական ակտի կիրառման դեպքում ակնկալվող արդյունքը
Նախագծի ընդունման պարագայում կստեղծվեն նախադրյալներ նախադպրոցական կրթության մատչելիության ապահովման համար, կրթության և զարգացման առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների համար կընդլայնվեն վաղ զարգացման հնարավորությունները։
-
Քննարկվել է
16.10.2020 - 01.11.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 7683
Տպել