Հավելված N 1

                   ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                          --------------   --- -ի N ----- - Լ որոշման

 

 

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ

ՆԵՐԱՌՄԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳԻՐ

  1. ՆԵՐԱԾՈՒԹՅՈՒՆ
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիրը (այսուհետ` Տարեկան ծրագիր) մշակվել է հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամների սոցիալական պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5.1 հոդվածի պահանջները:
  3. Տարեկան ծրագիրը ընդգրկում է 2021 թվականի ընթացքում պետական կառավարման և տեղական ինքնակառավարման մարմինների կողմից իրականացման ենթակա հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման և պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումները, ծրագրերը և գործողությունները:
  4. Ծրագիրը կազմվել է հիմք ընդունելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների, Երևանի քաղաքապետարանի և Մարդու իավունքների պաշտպանի կողմից ներկայացված առաջարկությունները: 

 

  1. ՏԱՐԵԿԱՆ ԾՐԱԳՐԻ ՆՊԱՏԱԿԸ ԵՎ ԽՆԴԻՐՆԵՐԸ

 

Ծրագրի նպատակն է`

  1. Հավասար և մատչելի պայմաններ ապահովել հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:

Ծրագրի խնդիրներն են`

  1. հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների իրացումն ապահովող օրենսդրական դաշտի բարելավումը,
  2. հաշմանդամություն ունեցող անձանց համար ներառական կրթության, աշխատանքի ու զբաղվածության պետական երաշխիքների ապահովումը,
  3. հաշմանդամություն ունեցող անձանց համար առողջապահական և սոցիալական ծառայությունների մատչելիության ապահովումը,
  4. հաշմանդամություն ունեցող անձի իրավունքների իրացման համար անհրաժեշտ պայմանների և կարիքների գնահատումն` ըստ Առողջապահության համաշխարհային կազմակերպության ֆունկցիաների միջազգային դասակարգման /այսուհետ` ԱՀԿ ՖՄԴ/ սկզբունքների և մոտեցումների,
  5. հաշմանդամություն ունեցող անձանց համար մարզական և մշակութային ծրագրերի մատչելիության ապահովումը,
  6. հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմա­կեր­պությունների և պետական կառույցների միջև համագործակցության արդյունավետության բարձրացումը,
  7. հաշմանդամության հիմնախնդիրների լուծմանն ու համընհանուր դիզայնի սկզբունքների ներդրմանն ուղղված քաղաքականության վերաբերյալ հասարակության իրազեկվածության բարձրացումը,
  8. հաշմանդամություն ունեցող անձանց համար իրենց ապրելու վայրը ընտրելու, աջակցության ծառայություններից հավասարապես օգտվելու և անձնական օգնական ունենալու հնարա­վորությունների ապահովումը:

 

 

III. ՆԵՐԿԱ  ԻՐԱՎԻՃԱԿԸ

 

  1. Մեկնարկել են «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՄԱԿ-ի կոնվենցիայի կամընտիր արձանագրությունը վավերացնելու ուղղությամբ աշխատանքները և ներկայումս իրականացվում են ներպետական ընթացակարգեր` Միջազգային պայմանագրերի մասին ՀՀ օրենքի դրույթներին համապատասխան:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմաններ, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցությունը և արդյունավետ սոցիալական ներառումն ապահովելու նպատակով նոր խմբագրությամբ մշակվել և ներկայումս շրջանառվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» օրենքի նախագիծը:
  3. Աշխատանքներ են տարվում հաշմանդամության գնահատման նոր` մարդու իրավունքների վրա հիմնված համակարգ ներդնելու ուղղությամբ: Նպատակն է` բժշկասոցիալական փորձաքննությունից անցնել անձի ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության համատեքստում և որոշել յուրաքանչյուր անձի անհատական ծառայությունների փաթեթը:
  4. Նոր մոդել ներդնելու իրավական հիմքերն ապահովելու նպատակով մշակվել և շրջանառության մեջ է դրվել «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» օրենքի նախագիծը, ինչպես նաև մշակվել է «Հաշմանդամության գնահատման համակարգի բարեփոխումների և ֆունցիոնալության  գնահատման համակարգի ներդրման» ծրագիրը:
  5. Պետական նպատակային ծրագրերի շրջանակներում հաշմանդամություն ունեցող անձանց վերականգնողական անհատական ծրագրի հիման վրա տրամադրվում են աջակցող միջոցներ, այդ թվում՝ պրոթեզներ, օրթեզներ, քայլակներ, անվասայլակներ, լսողական սարքեր և այլն՝ հասարակական կյանքում նրանց մասնակցությունը խթանելու նպատակով: Համաձայն ՀՀ կառավարության 2018 թվականի դեկտեմբերի 20-ի N 1516-Ն որոշման՝ 2019 թվականից աջակցող միջոցներ ձեռք բերելու նպատակով տրամադրվում են  պետական հավաստագրեր: Պետական հավաստագրի միջոցով շահառուն հնարավորություն է ստանում ընտրել և ձեռք բերել իր կարիքին համարժեք աջակցող միջոցը ԱՍՀՆ հետ պայմանագիր կնքած` իրեն հարմար  կազմակերպությունից:  Աջակցող միջոցների տրամադրման գործընթացում պետական հավաստագրերի ներդրման արդյունքում ընդլայնվել է աջակցող միջոցների տեսականին, մեծացել է ծառայություն մատուցող կազմակերպությունների մրցակցությունը, որի արդյունքում բարձրացել է նաև աջակցող միջոցների որակը: Ներդրված նոր մեխանիզմները թույլ են տալիս նաև ապահովել  պետական միջոցներով տրամադրվող աջակցող միջոցների ողջ պահանջարկը, այսինքն՝ աջակցող միջոցներ ստանալու մասին  բոլոր դիմումները բավարարվում են օրենսդրությամբ սահմանված կարգով և ժամկետներում:
  6. Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը և սոցիալական սպասարկումն իրականացվում է ինչպես շուրջօրյա խնամքի հաստատություններում, այնպես էլ տնային պայմաններում:
  7. Միաժամանակ, ԱՍՀՆ կողմից մշակվում է «Հաշմանդամություն ունեցող անձանց խնամքի ծառայությունների փոխակերպման 2020-2024 թվականների միջոցառումների ծրագիրը և ծրագրի իրականացման ժամանակացույցը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծը: Նախագծի նպատակն է ապահովել հաշմանդամություն ունեցող, այդ թվում` հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող անձանց անկախ կյանքի իրավունքը և խնամքի շուրջօրյա հաստատություններում ապրող 851 անձի համար այլընտրանքային՝ համայնքահենք ծառայությունների մատուցումը՝  կանխարգելելով  հաշմանդամություն ունեցող անձանց մուտքը խնամքի շուրջօրյա մեծ հաստատություններ: Այդ ծառայությունները պետք է հասանելի լինեն հաշմանդամություն ունեցող յուրաքանչյուր անձի՝ անկախ նրա հաշմանդամության տեսակից, բնակության վայրից, սեռից և այլն։
  8. Այս համատեքստում, նախատեսվում է իրականացնել ապաինստիտուցիոնալացման գործընթաց՝ զուգընթաց ստեղծելով համայնքահենք ծառայություններ՝ համայնքային փոքր խմբային տներ, պաշտպանված բնակարաններ, անձնական օգնականի և տնային խնամքի ծառայությունններ: Մասնավորապես, ներկայումս միջոցներ են ձեռնարկվում անձնական օգնականի ծառայություններ ներդնելու և համայնքային խմբային փոքր տներ ստեղծելու ուղղությամբ:
  9. ՀՀ պետական բյուջեի առանձին ծախսային միջոցառումների շրջանակներում իրականացվում են հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի և սոցիալ-վերականգնողական ծառայություններ` ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց ցերեկային խնամքի կազմակերպմանը, նրանց սոցիալական ներառմանը և անկախ կյանքի հմտությունների ձևավորմանը: Ծառայությունների իրականացման նպատակով հայտարարվում են մրցույթներ, որոնց կարող են մասնակցել ԱՍՀՆ կողմից սահմանված կարգով հավաստագրված կազմակերպությունները: Մրցույթների արդյունքում հաղթող կազմակերպություններին ՀՀ պետական բյուջեից տրամադրվում են դրամաշնորհներ` ցերեկային կենտրոններում հաշմանդամություն ունեցող անձանց խնամքը, զբաղվածությունը, անհրաժեշտ հմտությունների ուսուցումը կազմակերպելու նպատակով: Այս մոտեցումը թույլ է տալիս ընդլայնել ծառայությունների աշխարհագրությունը, միաժամանակ, կազմակերպությունների միջև մրցակցության պայմաններում բարձրանում է նաև  մատուցվող ծառայությունների որակը:
  10. Հաշմանդամություն ունեցող անձանց տվյալները մուտքագրվում են «Հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման» տեղեկատվական համակարգ: Տեղեկատվական համակարգը ամփոփում է տարանջատված տվյալներ, ըստ հաշմանդամություն ունեցող անձանց խմբերի, սեռի, տարիքի, բնակության վայրի, կենսագործունեության սահմանափակման աստիճանի: Տեղեկատվական համակարգը հնարավորություն է տալիս անհրաժեշտ վերլուծություններ իրականացնել թվարկված բոլոր չափանիշներով:
  11. Միաժամանակ հաշմանդամություն ունեցող անձանց տրամադրվող աջակցող միջոցների հաշվառումն իրականացվում է «Պրոթեզաօրթոպեդիկ և վերականգնողական պարագաների տրամադրման» տեղեկատվական համակարգում: Պարբերաբար լրամշակվում և արդիականացվում են տեղեկատվական համակարգերը` համապատասխանեցնելով ոլորտի օրենսդրությանը:
  12. 2020թ. հունիսի 30-ի դրությամբ հանրապետությունում հաշվառված է 190989 հաշմանդամություն ունեցող անձ, որից 101381 անձ /53,1%/ աշխատանքային տարիքի են:
  13. 2020 թ. հուլիսի 1-ի դրությամբ զբաղվածության տարածքային կենտրոններում հաշվառված է 2387 հաշմանդամություն ունեցող գործազուրկ անձ: 2019 թվականի ընթացքում աշխատանքի է տեղավորվել 234 հաշմանդամություն ունեցող անձ, որից 38-ը զբաղվածության կարգավորման պետական ծրագրերի արդյունքում: Զբաղվածության կարգավորման պետական ծրագրերում ընդգրկվել է 126 հաշմանդամություն ունեցող անձ:
  14. Առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական ոլորտներում իրականացվում են բժշկական, մասնագիտական և սոցիալական վերականգնման հասցեական ծրագրեր՝ ուղղված հաշմանդամություն ունեցող անձանց անկախ կյանքի պայմանների ապահովմանը, ֆիզիկական, մտավոր, սոցիալական ու մասնագիտակական կարողությունների զարգացմանն ու կյանքի բոլոր բնագավառներում նրանց ներառմանն ու մասնակցությանը:
  15. Շարունակվում են աշխատանքները ներառական կրթության ընդլայնման ուղղությամբ: Համընդհանուր ներառական կրթության համակարգին անցմամբ, տարեց-տարի նվազում է առանձին ներառական կրթություն իրականացնող հանրակրթական դպրոցների և դրանցում սովորող կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխաների թիվը: 2018-2019 ուսումնական տարում ներառական կրթություն է իրականացվել հանրապետության 136 հանրակրթական դպրոցներում, որոնցում սովորել է շուրջ 3330 կրթության առանձնահատուկ պայմանների կարիք ունեցող երեխա:
  16. Երեխաների կրթության առանձնահատուկ պայմանների կարիքի գնահատումն իրականացվում է հանրապետական և տարածքային մանկավարժահոգեբանական աջակցության կենտրոնների կողմից: Գնահատման հիմքում դրված են ԱՀԿ ՖՄԴ սկզբունքները:
  17. 1-ին և 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող և «հաշմանդամ երեխա» կարգավիճակ ունեցող անձանց համար ապահովվել է անվճար հիմունքներով կրթությունը միջին մասնագիտական և բարձրագույն ուսումնական հաստատություններում:
  • Հասարակության իրազեկության բարձրացման նպատակով` հաշմանդամության ոլորտում իրականացվող բարեփոխումների, խնդիրների կարգավորման արդի մոտեցումների պարբերաբար լուսաբանվել են հեռուստատեսությամբ` նախարարության մասնագետների և ոլորտում գործող շահագրգիռ հասարակական կազմակերպությունների կողմից:
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության գործընթացում ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը սերտ համագործակցում է հանրապետական գործադիր մարմինների, տեղական ինքնակառավարման մարմինների, հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական և միջազգային կազմակերպությունների հետ:

 

 

  1. ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ՆԵՐԱՌՄԱՆ ՈԼՈՐՏՈՒՄ 2021 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ

 

  1. 2021թ. տարեկան ծրագրով նախատեսվող միջոցառումները նպատակաուղղված են հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համար անհրաժեշտ հավասար հնարավորությունների և անկախ կյանքի պայմանների ապահովմանը, առողջապահության, զբաղվածության, կրթության և սոցիալական այլ ոլորտներում նրանց մասնակցությունը խոչընդոտող արգելքների վերացմանը:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման և նրանց կյանքի որակի բարձրացման նպատակով, բոլոր ոլորտներում իրականացվելու են նրանց իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանությանն ուղղված միջոցառումներ:
  3. Շարունակվելու են աշխատանքները հաշմանդամություն ունեցող անձանց հիմնախնդիրները կանոնակարգող օրենսդրությունը Կոնվենցիայի դրույթներին համապատասխանեցնելու ուղղությամբ, մասնավորապես՝
  • «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» ՀՀ օրենքի ընդունում և համապատասխան ենթաօրենսդրական ակտերի միջոցով հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության մեխանիզմների ներդնում.
  • «Ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի ընդունում, հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալության գնահատման և ծառայությունների տրամադրման նոր համակարգի ներդնում.
  • Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021թթ. համալիր ծրագրից բխող միջոցառումների իրականացում:
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց անկախ ապրելու և համայնքում ներառվելու իրավունքն ապահովելու նպատակով իրականացվելու են հաշմանդամություն ունեցող անձանց (այդ թվում հոգեկան առողջության և մտավոր խնդիրներ ունեցող) մատուցվող խնամքի ծառայությունների ապաինստիտուցիոնալացման աշխատանքներ: Մասնավորապես այլընտրանքային համայնքային ծառայությունների, այդ թվում` համայնքային փոքր տներ, տնային խնամքի ծառայությունների, անձնական օգնականի ծառայությունների ներդնելուն ուղղված աշխատանքներ:
  • Ապահովվելու է հաշմանդամություն ունեցող անձանց և նրանց հիմնահարցերով զբաղվող կազմակերպությունների ներգրավվածությունը հաշմանդամություն ունեցող անձանց առնչվող օրենսդրությունը, քաղաքականությունները, ռազմավարություններն ու գործողությունների ծրագրերը մշակելիս:
  1. Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման ուղղված 2021 թվականի համար նախատեսված միջոցառումներն իրականացվելու են 12 հիմնական ուղղություններով` համաձայն N 2 հավելվածի:

 

 

 ՀԱՅԱՍՏԱՆԻ  ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ

ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ

                        ՂԵԿԱՎԱՐ                                                               Է. ԱՂԱՋԱՆՅԱՆ

 

Հավելված N 2

                                                                      ՀՀ կառավարության 2020 թվականի

                                                                                                                           --------------   --- -ի N ----- - Լ որոշման

 

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021 թվականի տարեկան

ծրագրի միջոցառումների ցանկ

 

Հ/Հ

Միջոցառման անվանումը

Պատասխանատու կատարողը

Կատարման ժամկետը

Ֆինանսավորման չափը և  աղբյուրը

Ակնկալվող արդյունքը

1.

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանությանն ու սոցիալական ներառմանն ուղղված իրավական դաշտի ապահովում

1.1.

ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի կամընտիր արձանագրության վավերացմանն ուղղված աշխատանքների իրականացում

 

 

Արտաքին գործերի նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների և օրինական շահերի արդյունավետ պաշտպանության նոր հնարավորությունների ամրագրում` «հաշմանդամություն ունեցող անձանց՝ Կոնվենցիայով սահմանված իրավունքների ենթադրյալ խախտումների վերաբերյալ հաղորդումների՝ Հաշմանադամություն ունեցող անձանց իրավունքների կոմիտե ներկայացնելու և կոմիտեի կողմից դրանք քննության առնելու իրավունքի նախատեսման միջոցով:

1.2.

«Անձի ֆունկցիոնալության գնահատման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մարտի 2-ի N 276-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Անձի ֆունկցիոնալության գնահատման նոր մոդելի ներդրում:

1.3.

 

«Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչները հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի հունիսի 13-ի N 780-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Անձի ֆունկցիոնալության գնահատման չափորոշիչների սահմանում:

1.4.

«Ծառայությունների անհատական ծրագիրը կազմելու և իրականացնելու կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի 2015 թվականի դեկտեմբերի 24 N-ի  1535-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներայացում վարչապետի աշխատակազմ

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

Տարվա ընթացքում

Ֆինանսավորում չի պահանջվում

Անձի ֆունկցիոնալության գնահատման արդյունքում ծառայությունների անհատական ծրագրի մշակման և իրականացման մեխանիզմների ամրագրում:

1.5.

«Սոցիալական ձեռնարկատիրության զարգացման հայեցակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ներկայացում վարչապետի աշխատակազմ 

Էկոնոմիկայի նախարարություն

Տարվա ընթացք  ում

Ֆինանսավորում չի պահանջվում

Հաշմանդամություն ունեցող անձանց աշխատանքային գործունեության խթանում:

1.6.

«Լեզվի մասին» և «Տեղեկատվության ազատության մասին» ՀՀ օրենքների համապատասխանեցում Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին կոնվենցիային

Արդարադատության նախարարություն

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հայերեն ժեստերի լեզվի ճանաչում, տարածում և պահպանում, հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվություն ստանալու և փնտրելու իրավունքի ապահովում:

1.7.

 

ՄԻՊ

«Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ներկայավում վարչապետի աշխատակազմ

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ աղբյուրներ

Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության մեխանիզմների  հստակեցում, հեռուստահաղորդումների հեռարձակման մատչելիության եղանակների ընդլայնում, դրանց չափաքանակների ավելացում:

2.

Հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտային միջոցների, տեղեկատվության մատչելիության իրավունքի ապահովում

2.1.

Հասարակական և արտադրական նշանակության շենքերի և շինությունների ճարտարապետահատակագծային առաջադրանքների նախագծման թույլատրությունների  փուլում հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ- ների ներգրավում

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ՀԿ-ների մասնակցություն մատչելիության նորմերի համապատասխանության որոշարկման գործընթացին:

2.2.

Պետական  բյուջեի և վարկային միջոցների հաշվին կառուցվող և վերակառուցվող շենքերի և շինությունների նախագծային առաջարկների մշակման  փուլում  հաշմանդամություն  ունեցող անձանց հարցերով զբաղվող հասարակական կազմակերպությունների ներգրավման նպատակով  իրազեկման  աշխատանքների կազմակերպում

 

Քաղաքաշինության կոմիտե

 

Տարվա ընթացքում

 

Ֆինանսավորում չի պահանջում

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների վերհանման արդյունքում

գործող նորմատիվային դաշտի կատարելագործում,

շենքերում և շինություններում քաղաքաշինական առավել հարմարավետ, մատչելի  միջավայրի ձևավորում:

2.3

Հաշմանդամություն ունեցող անձանց համար թվային ծառայությունների հասանելիության ապահովում

Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն

 

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

 

Հասարակական կազմակերպութկուններ

 

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ միջոցներով

1. Հաշմանդամների խնդիրներով զբաղվող ՀԿ-ների հետ քննարկումներ

2. Հաշմանդամություն ունեցող անձանց՝ Պետական ծառայությունների միասնական հարթակից հավասար իրավունքներուվ օգտվելու պահանջների ուսումնասիրում

3. Հարմարեցված տեխնիկական լուծումների (Text to Speach, Speach to Text փոխակերպումներ և այլն) մշակում և իրականացում:

2.4.

Հեռուստատեսությամբ եթեր արձակվող հեռուստահաղորդումների մատչելիության ապահովում հաշմանդամություն ունեցող անձանց համար

Հանրային հեռուստառադիոընկերության խորհուրդ

(համաձայնությամբ)

 

Մասնավոր հեռուստաընկերություններ

(համաձայնությամբ)

 

Տարավա ընթացքում

Օրենքով չարգելված այլ միջոցներով

 

Պետական և մասնավոր հեռուստընկերությունների բյուջե

Սուրդաթարգմանությամբ և հայերեն լուսագրով  հեռուստատեսային հաղորդումների ապահովում:

 

2.5.

Ընտրական տեղամասային կենտրոնների  մատչելիության համապարփակ հետազոտություն

Կենտրոնական ընտրական հանձանժողով

(համաձայնությամբ)

 

«Ագաթ» հաշմանդամություն ունեցող ականնաց իրավունքերի պաշտպանության կենտրոն ՀԿ

(համաձայնությամբ)

 

 

Ընտրական համակարգերի միջազգային հաստատության հայաստանյան մասնաճյուղ

(համաձայնությամբ)

 

Տարվա ընթացքում

Օրենքով չարգելված այլ միջոցներով

Հետազոտության արդյունքներով նոր իրավակագավորումների մշակում, ընտրական գործընթացներում հաշմանդամություն ունեցող անձաց իրավունքների իրացում:

2.6.

Հաշմանդամություն ունեցող անձանց սպասարկման համար հարմարեցված  տրանսպորտային միջոցների ձեռք բերում

 

 

 

 

 

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Տարվա ընթացքում

 

Համայնքային բյուջեներ,

դոնոր կազմակերպություններ

Հաշմանդամություն ունեցող անձանց համար հասարակական տրանսպորտից օգտվելու մատչելիության և հարմարավետության  ապահովում:

2.7.

 

ՄԻՊ

Երևանում և ՀՀ բոլոր մարզերում տրանսպորտի համակարգի, ինչպես նաև կանգառների ամբողջական հարմարեցման համար մանրամասն գործողությունների ծրագրի և ժամանակցույցի մշակում

Երևանի քաղաքապետարան

(համաձայնությամբ)

 

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Տարվա ընթացքում

 

Համայնքային բյուջեներ, դոնոր կազմակերպություններ

Փոխադրամիջոցների և կանգառների  մատչելիության ապահովում հաշմանդա,մություն ունեցող անձանց համար:

 

 

2.8.

 

ՄԻՊ

Նոր կառուցվող կամ հիմնովին վերանորոգվող քաղաքաշինական օբյեկտների մատչելիության ապահովման նկատմամբ վերահսկողության իրականացում

Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարություն

 

Երևանի քաղաքապետարան (համաձայնությամբ)

 

Տեղական ինքնակառավարման մարմիններ (համաձայնությամբ)<

  • Քննարկվել է

    05.08.2020 - 20.08.2020

  • Տեսակ

    Ծրագիր

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9133

Տպել