Լրամշակման փուլում է
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիր»
-
3 - Կողմ
-
0 - Դեմ
«Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2021թ. տարեկան ծրագիրն» ընդգրկում է հաշմանդամություն ունեցող անձանց ներառումն ապահովելու նպատակով 2021 թվականին իրականացման ենթակա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը: Տարեկան ծրագրի նպատակն է ապահովել հավասար և մատչելի պայմաններ` հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքներն իրացնելու և հասարակական կյանքին նրանց մասնակցությունը խթանելու համար:
Մշակվել են հասարակական կյանքի բոլոր ոլորտներին (քաղաքաշինություն, տրանսպորտ, մշակույթ, սպորտ, սոցիալական պաշտպանություն, առողջապահություն, տեղեկատվություն) առնչվող` սոցիալական ներառման հասնելուն ուղղված` իրավական և գործնական բնույթի միջոցառումներ` հաշվի առնելով ՄԱԿ-ի 2006թ. «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին» կոնվենցիայի /այսուհետ` Կոնվենցիա/ դրույթները, Կոնվենցիայի կատարման մասին հայաստանյան սկզբնական զեկույցի կատարման վերաբերյալ ՄԱԿ-ի հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հարցերով կոմիտեի 2017թ. մայիսի 8-ի CRPD/C/ARM/CO/1 դիտարկումները, ՀՀ կառավարության 2017 թվականի հունվարի 12-ի «Հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման 2017-2021 թվականների համալիր ծրագրին և ծրագրի իրականացումն ապահովող միջոցառումների ցանկին հավանություն տալու մասին» N 1 արձանագրային որոշումը, ինչպես նաև հանրապետական գործադիր մարմինների և Երևանի քաղաքապետարանի կողմից ներկայացված առաջարկությունները:
-
Քննարկվել է
05.08.2020 - 20.08.2020
-
Տեսակ
Ծրագիր
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 9128
Տպել