Նախագիծը ենթարկվել է լրամշակման և դրվել հանրային քննարկման հետևյալ հղմամբ՝ https://www.e-draft.am/projects/429/about:  

Հաստատվել է «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» 21 դեկտեմբերի 2017 թվականի ՀՕ-266-Ն ՀՀ օրենքով:

 

Նախագծի ընդուն­­­­­­­­­­­­­­­­­­­­­­­ման արդ­յուն­­քում ակնկալվում է կարգավորել 2018 թվականի հունվարի 1-ից հետո հիպո­տեկային վարկի սպասարկման համար վճարված տոկոսների գումարները եկամտա­յին հարկի գումար­ներից փոխհատուցելու գործընթացը իրականացնելու հետ կապված հա­րա­­բերությունները:

  • Քննարկվել է

    05.06.2017 - 20.06.2017

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Ֆինանսական, Տնտեսական

  • Նախարարություն

    Ֆինանսների նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 22601

Տպել

Առաջարկներ`

Կարեն Մարտիրոսյան

20.06.2017

Առաջարկում եմ չկիրառել տոկոսագումարի վերադարձման սահմանաչափ կամ վերանայել նախատեսվող սահմանաչափը՝ ավելացնել մինչև 250.000 դրամ, հաշվի առնելով նորակառույց բնակարանների շուկայական գները և տրամադրվող վարկերի տոկոսադրույքները: ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ. Սույն փոփոխությունից հետևում է, որ ամբողջությամբ կփոխհատուցվի միայն մինչև 13.000.000 դրամ վարկի տոկոսագումարները: Նույնիսկ հիմնվելով պետական ծրագրով իրականացվող Երազ բնակելի թաղամասի բնակարանների սակագների վրա, որն այսօր ամենամատչելի առաջարկն է, ամբողջությամբ կփոխհատուցվի մինչև 18000000 դրամ վարկի տոկոսագումարները: Նշված գումարի սահմաններում հնարավոր է գնել մինչև 56քմ մակերես ունեցող բնակարան, որը կազմում է ընդհանուր բնակարանների մոտ 15%-ը, սակայն չեմ կարծում, որ երիտասարդ ընտանիքի կողմից, օրինակ, 65քմ մակերեսով բնակարանի ձեռքբերումը հատում է <<շքեղության>> սահմանները, որը ինքնին անչափելի հասկացություն է: Նշեմ նաև, որ վերոնշյալ շեմի շրջանակներում միանշանակ ձեռնտու է դառնում <<Բնակարան երիտասարդ ընտանիքներին>> ծրագիրը: Ըստ էության այս երկու ծրագրերը դառնում են համանման, որոշ դեպքերում էլ փոխլրացնող և փաստացի ծառայելու են միևնույն շահառուների շրջանակին, որը չեմ կարծում, որ բխում է թե պետության, թե կառուցապատողների, թե վարկային կազմակերպությունների և վարկառուների շահերից:

Շուշանիկ Հովսեփյան

15.06.2017

Պետք է հիմնավորել, թե ինչու եք գտնում, որ 150000 դրամի չափով սահմանափակման կարիք կա։ Ես չեմ տեսնում որևէ թվային հիմնավորում, որևէ վիճակագրություն կամ բյուջեի վրա ազդեցության գնահատական, մինչդեռ վերջինս պարտադիր պահանջ է իրավական ակտի նախագիծ ներկայացնելիս։ Եվ իհարկե պետք չէ մոռանալ, որ ի սկզբանե այս նախաձեռնությունը կառավարությունն սկսել է շինարարության ոլորտը և բնակարանների վաճառքը խթանելու համար, այսինքն ձեր այս մոտեցումը ոչ մի կերպ չի համապատասխանում որդեգրած քաղաքականությանը։

Շուշանիկ Հովսեփյան

15.06.2017

Բացի այդ, ձեր կողմից առաջարկվող նոր խմբագրության Հոդված 2-ը հակասում է Հոդված 3-ին։ Առաջարկում եմ Հոդված 2-ը խմբագրել։

Տեսնել ավելին