Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը

«Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագծի ընդունման արդյունքում կապահովվի «Հարկային ծառայության մասին» Հայաստանի Հանրաետության օրենքի 12-րդ հոդվածի 2-րդ մասի պահանջի կատարումը:

  • Քննարկվել է

    22.05.2020 - 06.06.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արդարադատություն, Պետական եկամուտներ

  • Նախարարություն

    Պետական եկամուտների կոմիտե

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 5838

Տպել

Առաջարկներ`

Վարդան Պետրոսյան

03.06.2020

ՀՀ ՊԵԿ֊ը գերհզոր կառույց է. լինելով տեսչական մարմին, միևնույն ժամանակ ունի սեփական քննչական, օպերատիվ հետախուզական և մյուս ստորաբաժանումները։ Գտնում եմ, որ նշված գործիքակազմին տիրապետելը մի կողմից արդարացված է նրանով, որ պետական եկամուտները ապահովելու առաքելությունն կրող կառույցը պետք է լինի հզոր, սակայն մյուս կողմից այդ հզորությունը ռիսկային ազդեցություն ունի Հանրապետության ժողովրդավարական և իրավական սկզբունքների վրա։ Այս առումով կադրային քաղաքականությունը մշակելիս գտնում եմ, որ առաջնահերթությունը չպետք է տրվի բացառապես մասնագիտական գիտելիքների և ունակություններին, այլ պետք է գնահատել մարդկային որակը՝ մասնավորապես օբյեկտիվ և վերլուծական միտքը։ Գտնում եմ, որ խիստ անհրաժեշտ է նաև ատեստավորելու գործող աշխատակիցներին, քանի որ հսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցները մեծամասամբ չեն տիրապետում պատշաճ վարչարարության սկզբունքներին և նպատակներին։

Տեսնել ավելին