Վարդան Պետրոսյան
03.06.2020
ՀՀ ՊԵԿ֊ը գերհզոր կառույց է. լինելով տեսչական մարմին, միևնույն ժամանակ ունի սեփական քննչական, օպերատիվ հետախուզական և մյուս ստորաբաժանումները։ Գտնում եմ, որ նշված գործիքակազմին տիրապետելը մի կողմից արդարացված է նրանով, որ պետական եկամուտները ապահովելու առաքելությունն կրող կառույցը պետք է լինի հզոր, սակայն մյուս կողմից այդ հզորությունը ռիսկային ազդեցություն ունի Հանրապետության ժողովրդավարական և իրավական սկզբունքների վրա։ Այս առումով կադրային քաղաքականությունը մշակելիս գտնում եմ, որ առաջնահերթությունը չպետք է տրվի բացառապես մասնագիտական գիտելիքների և ունակություններին, այլ պետք է գնահատել մարդկային որակը՝ մասնավորապես օբյեկտիվ և վերլուծական միտքը։ Գտնում եմ, որ խիստ անհրաժեշտ է նաև ատեստավորելու գործող աշխատակիցներին, քանի որ հսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցները մեծամասամբ չեն տիրապետում պատշաճ վարչարարության սկզբունքներին և նպատակներին։