Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«Հարկային ծառայության պաշտոնի նշանակվելու համար անհրաժեշտ մասնագիտությունների ցանկը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության փոխվարչապետի որոշման նախագիծը
-
6 - Կողմ
-
1 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Վարդան Պետրոսյան 03.06.2020 02:37:02 | ՀՀ ՊԵԿ֊ը գերհզոր կառույց է. լինելով տեսչական մարմին, միևնույն ժամանակ ունի սեփական քննչական, օպերատիվ հետախուզական և մյուս ստորաբաժանումները։ Գտնում եմ, որ նշված գործիքակազմին տիրապետելը մի կողմից արդարացված է նրանով, որ պետական եկամուտները ապահովելու առաքելությունն կրող կառույցը պետք է լինի հզոր, սակայն մյուս կողմից այդ հզորությունը ռիսկային ազդեցություն ունի Հանրապետության ժողովրդավարական և իրավական սկզբունքների վրա։ Այս առումով կադրային քաղաքականությունը մշակելիս գտնում եմ, որ առաջնահերթությունը չպետք է տրվի բացառապես մասնագիտական գիտելիքների և ունակություններին, այլ պետք է գնահատել մարդկային որակը՝ մասնավորապես օբյեկտիվ և վերլուծական միտքը։ Գտնում եմ, որ խիստ անհրաժեշտ է նաև ատեստավորելու գործող աշխատակիցներին, քանի որ հսկողական աշխատանքներ իրականացնող աշխատակիցները մեծամասամբ չեն տիրապետում պատշաճ վարչարարության սկզբունքներին և նպատակներին։ | չի ընդունվել | Ներկայացված առաջարկությունը չի վերաբերում որոշման նախագծով առաջարկվող կարգավորման ենթակա հարցերին: |