Հիշել նախագիծը

Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին


ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման

1

Անհրաժեշտությունը

 

Նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է «Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի ընդունմամբ:

2

Ընթացիկ իրավիճակը և խնդիրները

 

ՀՀ էկոնոմիկայի նախարարություն բազմաթիվ դիմումներ են ստացվում գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրելու հետ կապված, որոնց վերաբերյալ տրամադրելով բացասական կարծիք` բախվում ենք մի շարք խնդիրների. ներկայացվում են պարզաբանումներ, որ հողերը երկար տարիներ չեն մշակվել ու պիտանի չեն գյուղատնտեսական գործունեություն ծավալելու համար, կամ որ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը խոչընդոտում է տնտեսության այլ ճյուղերում ներդրումների ներգրավմանն ու աշխատատեղերի ստեղծմանը և այլն:

3

Տվյալ բնագավառում իրականացվող քաղաքականությունը

 

Ներկայումս հողերի նպատակային նշանակության փոփոխությունը իրականացվում է ՀՀ հողային օրենսգրքի 7-րդ հոդվածով և ՀՀ կառավարության 2011 թվականի  դեկտեմբերի 29-ի N 1918-Ն և 1920-Ն որոշմներով սահմանված կարգով, սակայն վերը նշված իրավական ակտերի դրույթները չեն սահմանում այն բացառիկ դեպքերը, որոնց պարագայում կարելի է թույլատրել գյուղատնտեսական նշանակության հողերի նպատակային նշանակության փոփոխությունը:

4

Կարգավորման նպատակը և բնույթը

 

Նախագծի ընդունման նպատակը գյուղատնտեսական նշանակության հողերի պահպանության և արդյունավետ օգտագործման, գյուղատնտեսական շրջանառությունից անհիմն բացառման օրենսդրական հենքի ստեղծումն է:

5

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակվել է ՀՀ էկոնոմիկայի նախարարության կողմից:

6

Ակնկալվող արդյունքը

 

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:

 

 

 

 

 

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումների կամ նվազեցումների մասին

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում պետական կամ տեղական ինքնակառավարման մարմինների բյուջեներում ծախսերի և եկամուտների էական ավելացումներ կամ նվազեցումներ չեն նախատեսվում:

 

 

ՏԵՂԵԿԱՆՔ

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության բացակայության մասին

1

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման դեպքում այլ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն չի առաջանում:

2

«Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունումը չի հակասում ՀՀ միջազգային պայմանագրերով ստանձնած պարտա–վորություններին:

 

 

 

 

  • Քննարկվել է

    28.04.2020 - 14.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 13289

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

02.05.2020

Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված է հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, գործառնական նշանակությունը, որի դրույթներով ՀՀ կառավարությանը գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու իրավասություն վերապահված չէ: Բացի այդ, 7-րդ հոդվածի 8-9-րդ մասերը ըստ էության լուծում են 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը և օրենքի մակարդակով կարգավորում են հողերի նպատակային նշանակության փոփոխման հարցերը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, հետևաբար կառավարությունը նման նախագծով առաջարկվող որոշում ընդունել չի կարող, խնդրի լուծումը պետք է տրվի նախևառաջ օրենքի մակարդակում՝ եղած կարգավորումների վերանայման և կառավարությանը հստակ և համապատասխան լիազորություն տալու միջոցով, որով պետք է հստակ հիմնավորված և հստակ սահմանվեն փոխադրման հիմքերը, դեպքերը և կարգը՝ իրավական որոշակիության սկզբունքից և չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների կանխման անհրաժեշտությունից ելնելով:

Թաթուլ Ստեփանյան

30.04.2020

Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ներկայումս իրականացվում է ՀՀ Վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության պարագայում միայն, որից ենթադրելի է, որ գոյություն ունի Մարմին, ով զբաղվում է յուրաքանչյուր առաջարկի քննարկմամբ և օժտված է որոշում կայացնելու իրավասությամբ։ Եթե, նույն Մարմինն է օժտված լինելու նույն լիազորություններով, որն է այս նախագծի անհրաժեշտությունը։

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

28.04.2020

" 7. բնակելի տների կառուցմամբ` այլընտրանքների բացակայության դեպքում 9. արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների կամ հասարակական նշանակության շինությունների կառուցման նպատակով՝ այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ կարգի հողամասերի տրամադրմամբ՝ այդ օբյեկտների տեղադրման այլընտրանքների բացակայության դեպքում" ... Այս երկու հոդվածների ձևակերպումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ "այլընտրանքների բացակայության դեպքում " ձևակերպումը լղոզված է ու հստակ չէ: Մեր իրականության մեջ անպայման շրջանցելու հնարավորություն են ստեղծում կառուցապատողների համար:

Տեսնել ավելին