Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

Գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու մասին

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի բացառել գյուղատնտեսական հողերի անհիմն փոխադրումն այլ նպատակային նշանակության հողերի շարքը:

  • Քննարկվել է

    28.04.2020 - 14.05.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Գյուղատնտեսություն, Էկոնոմիկա

  • Գերատեսչություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16458

Տպել

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

02.05.2020

Հողային օրենսգրքի 9-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ գյուղատնտեսական հողատեսքերը ենթակա են հատուկ պահպանության: Այդ հողերի փոխադրումը ոչ գյուղատնտեսական նշանակության հողերի թույլատրվում է բացառիկ դեպքերում` սույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված կարգով: Նույն օրենսգրքի 7-րդ հոդվածով սահմանված է հողերի նպատակային նշանակությունը, հողատեսքերը, գործառնական նշանակությունը, որի դրույթներով ՀՀ կառավարությանը գյուղատնտեսական նշանակության հողերն այլ նպատակային նշանակության փոխադրման բացառիկ դեպքերը սահմանելու իրավասություն վերապահված չէ: Բացի այդ, 7-րդ հոդվածի 8-9-րդ մասերը ըստ էության լուծում են 9-րդ հոդվածի 3-րդ մասի պահանջը և օրենքի մակարդակով կարգավորում են հողերի նպատակային նշանակության փոփոխման հարցերը: Անհրաժեշտ է հաշվի առնել, որ ՀՀ Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ին և 2-րդ մասերի պահանջով պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով, իսկ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով Սահմանադրությամբ նախատեսված մարմինները կարող են օրենքով լիազորվել ընդունելու ենթաօրենսդրական նորմատիվ իրավական ակտեր, հետևաբար կառավարությունը նման նախագծով առաջարկվող որոշում ընդունել չի կարող, խնդրի լուծումը պետք է տրվի նախևառաջ օրենքի մակարդակում՝ եղած կարգավորումների վերանայման և կառավարությանը հստակ և համապատասխան լիազորություն տալու միջոցով, որով պետք է հստակ հիմնավորված և հստակ սահմանվեն փոխադրման հիմքերը, դեպքերը և կարգը՝ իրավական որոշակիության սկզբունքից և չարաշահումների, կոռուպցիոն դրսևորումների կանխման անհրաժեշտությունից ելնելով:

Թաթուլ Ստեփանյան

30.04.2020

Հողամասի նպատակային նշանակության փոփոխությունը ներկայումս իրականացվում է ՀՀ Վարչապետի 13.08.2001թ. N599 որոշմամբ ստեղծված միջգերատեսչական հանձնաժողովի դրական եզրակացության առկայության պարագայում միայն, որից ենթադրելի է, որ գոյություն ունի Մարմին, ով զբաղվում է յուրաքանչյուր առաջարկի քննարկմամբ և օժտված է որոշում կայացնելու իրավասությամբ։ Եթե, նույն Մարմինն է օժտված լինելու նույն լիազորություններով, որն է այս նախագծի անհրաժեշտությունը։

ՍՊԱՌՈՂՆԵՐԻ ԱՋԱԿՑՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ ՀԿ

28.04.2020

" 7. բնակելի տների կառուցմամբ` այլընտրանքների բացակայության դեպքում 9. արդյունաբերական, էներգետիկ օբյեկտների կամ հասարակական նշանակության շինությունների կառուցման նպատակով՝ այլ հողատեսքերի, արոտավայրերի և խոտհարքների 4-րդ և 5-րդ կարգի հողամասերի տրամադրմամբ՝ այդ օբյեկտների տեղադրման այլընտրանքների բացակայության դեպքում" ... Այս երկու հոդվածների ձևակերպումները կոռուպցիոն ռիսկեր են պարունակում, քանի որ "այլընտրանքների բացակայության դեպքում " ձևակերպումը լղոզված է ու հստակ չէ: Մեր իրականության մեջ անպայման շրջանցելու հնարավորություն են ստեղծում կառուցապատողների համար:

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: