Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ» Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ

Հ Ի Մ Ն Ա Վ Ո Ր ՈՒ Մ

 

«ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ»

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԸՆԴՈՒՆՄԱՆ

 

 

  1. Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

 

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի  մշակման անհրաժեշտությունը բխում է նրանից, որ թափոնների բաց այրումն աղբավայրերում առաջացնում է էկոլոգիական հիմնախնդիրներ, որոնք  պայմանավորված են Հայաստանի Հանրապետությունում թափոնների վերամշակման, օգտահանման և այրման գործարանների, ինչպես նաև թափոնների վնասազերծման մասնագիտացված պոլիգոնների բացակայությամբ։

«Մթնոլորտային օդի պահպանության մասին» օրենքի 21-րդ հոդվածի համաձայն՝ «Արգելվում է կենցաղային և արտադրական աղբը, ինչպես նաև տերևաթափից առաջացած թափոններն այրել բնական միջավայրում, բնակավայրերում, նրանց շրջակայքում ու դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում, վառարաններում և այլ սարքերում:» Օրենսգրքի գործող կարգավորումը՝ վարչական պատասխանատվություն է նախատեսում միայն արտադրության և սպառման թոփոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում կամ վառարաններում կամ այլ սարքերում այրելը, մինչդեռ մթնոլորտային օդի վրա ավելի վտանգավոր ազդեցություն է ունենում դրանց այրումը թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում։

Թափոնների բաց այրումն աղբավայրերում կենցաղային աղբի վերացման ամենաէժան, հեշտ և համեմատաբար արագ եղանակն է, սակայն հանդիսանում է շրջակա միջավայրում դիօքսինների և ֆուրանների արտանետումների կարևոր և նշանակալի աղբյուր։

Բաց այրումը միշտ ուղեկցվում է ծխով և տհաճ հոտով և առաջանում են մի շարք այնպիսի վտանգավոր նյութեր (դիօքսիններ, ֆուրաններ, պոլիքլորացված բիֆենիլներ, հեքսաքլորբենզոլ), որոնք հանդիսանում են թերի այրման արգասիքներ և կարգավորվում են «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով։

Հայաստանի Հանրապետությունը 2003 թվականին վավերացրել է «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիան և ստանձնել մի շարք պարտավորություններ, այդ թվում շրջակա միջավայրի և բնակչության պաշտպանությունը կայուն օրգանական աղտոտիչների և հատկապես դիօքսինների և ֆուրանների ազդեցությունից։

Դիօքսինների արտանետումների կրճատումն ամրագրված է ՀՀ կառավարության 2016 թվականի դեկտեմբերի 8-ի N 49 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած Հայաստանի Հանրապետությունում «Կայուն օրգանական աղտոտիչների մասին Ստոկհոլմի կոնվենցիայի իրականացման գործողությունների ազգային ծրագրի 2016-2020 թվականներին իրականացվելիք միջոցառումների ցանկում։

Ի կատարումն Ստոկհոլմի կոնվենցիայի պարտավորությունների՝ Կոնվենցիայի Կողմ երկրները պետք է միջոցներ ձեռնարկեն բաց այրումը կանխարգելելու նպատակով։

 

 

  1. Առաջարկվող կարգավորման բնույթը

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծով վարչական պատասխանատվություն  է նախատեսվում արտադրության կամ սպառման թափոնները թափոնների գործածության օբյեկտներում կամ հատուկ հատկացված տեղերում կամ չարտոնագրված աղբավայրերում այրելու համար։

 

 

  1. Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները, անձինք և նրանց դիրքորոշումը

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագիծը մշակվել է շրջակա միջավայրի նախարարության կողմից:

 

 

  1. Ակնկալվող արդյունքը

 

«Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի ընդունումը կնպաստի «Կայուն օրգանական աղտոտիչների մասին» Ստոկհոլմի կոնվենցիայով Հայաստանի Հանրապետության կողմից ստանձնած պարտավորությունների կատարմանը, վտանգավոր նյութերի արտանետումների նվազեցմանը, ինչպես նաև մարդու առողջության և շրջակա միջավայրի վրա դրանց վնասակար ազդեցության կանխարգելմանը և անվտանգության ապահովմանը:

 

 

 

 

 

 

 

 

  • Քննարկվել է

    07.04.2020 - 23.04.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Բնապահպանություն

  • Նախարարություն

    Շրջակա միջավայրի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 9453

Տպել

Առաջարկներ`

Արտակ Պողոսյան

08.04.2020

Ներկայացված նախագծին քվեարկում եմ «ՈՉ», քվեարկելու կոչակը բացակայում է

Արտակ Պողոսյան

08.04.2020

Ուսումնասիրելով հրապարակված նախագիծը հատնում եմ հետևյալը. 1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագիծը չի ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Ն որոշմամբ հաստատված 1-ի կետի պահանջները, առաջարկում եմ նախագիծը հանել շրջանառությունից: 2. Ներկայացված առաջարկի 1-ին կետի ապահովման հետ մեկտեղ, առաջարկում եմ նախագծի 85. հոդվածի վերգնագրից հանել «և սպառման» բառերը: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծի հեղինակները չեն ուսումնասիրել տնային տնտեսությունների /մասնավոր հատվածի/ քանակը, գյուղատնտեսական ոլորտի տնտեսությունների քանակը և իրենց կողմից գարնանային և աշնանային տերևաթափերի մաքրման աշխատանքը՝ բեռը թողնելով այդ տնտեսությունների վրա: Անհրաժեշտ է առնվազն ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, կատարել իրազեկման և բացատրական աշխատանքներ, ինչից հետո հնարավոր է խոսել նման նախագծի վերաբերյալ: 3. Ի շարունակություն ներկայացված առաջարկությունների 2-րդ կետի՝ նախագծի ողջ տեքստից առաջարկում եմ հանել «կամ սպառման կամ տերևաթափից» բառերը, ինչը հանդիսանում է ներկայացված առաջարկի 2-րդ կետի տրամաբանական շարունակությունը:

Արմեն Վարդանյան

08.04.2020

<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագիծը ենթակա է վերանայման, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է. ուղղակի չի կարող նախագծի 1-ին հոդվածում տրված ձևակերպումը <<Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում կամ վառարաններում կամ այլ սարքերում այրելը>> լինել տրամաբանական և ողջամիտ, եթե այն նախատեսում է վարչական տուգանք շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց այգիներում կամ հողամասերում տնկած ծառերի բերքահավաքից հետո կամ տերևաթափից հետո որպես , առօրյա գործունեություն, գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում հավաքում են չորացած տերևներն ու ճյուղերը կամ այլ մոլախոտեր և բուսական ծագման մնացորդներ և այրում են, որի համար ստացվում է պետք է կրեն անհամաչափ պարտավորություն, միջոցներ ծախսեն, հատուկ վառարաններ հասցնելու համար, որի արդյունքում երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը պետք է տուգանվի, ընդորում տուգանման դեպքում ևս, բացի անհամաչափությունը, ակնհայտ է իրավական որոշակիության բացը և կոռուպցիոն դրսևորումների հիմքը, երբ քաղաքացիների համար նախատեսում է տուգանք կամ նախազգուշացում՝ հստակ չսահմանելով և չտարանջատելով դեպքերը, թե վարչական մարմինը երբ և որ դեպքում է կարող կիրառել նախազգուշացում կամ տուգանք, ինչը բացարձակ կամայականության և սուբյեկտիվ մոտեցումների նախադեպ և գործելաոճ է առաջացնելու: Վերը նշվածի հիմքով առաջարկվում է հոդվածը վերանայել՝ միաժամանակ հստակ սահմանելով, թե որ դեպքերում և ինչի համար կարող է կիրառվել նախազգուշացում և որ դեպքերում՝ տուգանք, իսկ տուգանքի չափերը կատարած արարքի համեմատությամբ առնվազն ենթակա են հիմնավորման և ազդեցության գնահատման:

Տեսնել ավելին