Արտակ Պողոսյան
08.04.2020
Ներկայացված նախագծին քվեարկում եմ «ՈՉ», քվեարկելու կոչակը բացակայում է
Լրամշակման փուլում է
0 - Կողմ
1 - Դեմ
ՆԱԽԱԳԻԾ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ
ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ
Հոդված 1. Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության 1985 թվականի դեկտեմբերի 6-ի օրենսգրքի 85․1-րդ հոդվածը շարադրել հետևյալ խմբագրությամբ՝
«Հոդված 85.1. Արտադրության և սպառման թափոնները բնական միջավայրում, բնակավայրերում այրելը
առաջացնում է նախազգուշացում կամ տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հիսնապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` երկուհարյուրապատիկի չափով:
առաջացնում է տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի հարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` չորսհարյուրապատիկի չափով:
3․ Սույն հոդվածի 2-րդ մասի խախտումները, որոնք կատարվել են կրկին` վարչական
տույժի միջոցներ կիրառելուց հետո` մեկ տարվա ընթացքում`
առաջացնում են տուգանքի նշանակում քաղաքացիների նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկի չափով, իսկ պաշտոնատար անձանց նկատմամբ` սահմանված նվազագույն աշխատավարձի ութհարյուրապատիկի չափով:
Հոդված 2. Սույն օրենքն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
Քննարկվել է
07.04.2020 - 23.04.2020
Տեսակ
Օրենք
Ոլորտ
Բնապահպանություն
Նախարարություն
Շրջակա միջավայրի նախարարություն
Դիտումներ` 9452
Տպել08.04.2020
Ներկայացված նախագծին քվեարկում եմ «ՈՉ», քվեարկելու կոչակը բացակայում է
08.04.2020
Ուսումնասիրելով հրապարակված նախագիծը հատնում եմ հետևյալը. 1. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ներկայացված նախագիծը չի ապահովել «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 5-րդ հոդվածի, «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքի 2-րդ հոդվածի և ՀՀ կառավարության 2015 թվականի ապրիլի 9-ի «Հիմնադրութային փաստաթղթի և նախատեսվող գործունեության շրջակա միջավայրի վրա ազդեցության փորձաքննության իրականացման կարգը հաստատելու մասին» թիվ 399-Ն որոշմամբ հաստատված 1-ի կետի պահանջները, առաջարկում եմ նախագիծը հանել շրջանառությունից: 2. Ներկայացված առաջարկի 1-ին կետի ապահովման հետ մեկտեղ, առաջարկում եմ նախագծի 85. հոդվածի վերգնագրից հանել «և սպառման» բառերը: Խնդիրը կայանում է նրանում, որ նախագծի հեղինակները չեն ուսումնասիրել տնային տնտեսությունների /մասնավոր հատվածի/ քանակը, գյուղատնտեսական ոլորտի տնտեսությունների քանակը և իրենց կողմից գարնանային և աշնանային տերևաթափերի մաքրման աշխատանքը՝ բեռը թողնելով այդ տնտեսությունների վրա: Անհրաժեշտ է առնվազն ստեղծել համապատասխան ենթակառուցվածքներ, կատարել իրազեկման և բացատրական աշխատանքներ, ինչից հետո հնարավոր է խոսել նման նախագծի վերաբերյալ: 3. Ի շարունակություն ներկայացված առաջարկությունների 2-րդ կետի՝ նախագծի ողջ տեքստից առաջարկում եմ հանել «կամ սպառման կամ տերևաթափից» բառերը, ինչը հանդիսանում է ներկայացված առաջարկի 2-րդ կետի տրամաբանական շարունակությունը:
08.04.2020
<<ՎԱՐՉԱԿԱՆ ԻՐԱՎԱԽԱԽՏՈւՄՆԵՐԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՍԳՐՔՈւՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈւ ՄԱՍԻՆ>> ՀՀ օրենքի նախագիծը ենթակա է վերանայման, քանի որ իրավակիրառ պրակտիկայում խնդրահարույց է. ուղղակի չի կարող նախագծի 1-ին հոդվածում տրված ձևակերպումը <<Արտադրության կամ սպառման կամ տերևաթափից առաջացած թափոնները բնական միջավայրում կամ բնակավայրերում կամ դրանց շրջակայքում կամ դրանց այրման համար չնախատեսված կաթսայատներում կամ վառարաններում կամ այլ սարքերում այրելը>> լինել տրամաբանական և ողջամիտ, եթե այն նախատեսում է վարչական տուգանք շարքային քաղաքացիների համար, որոնք իրենց այգիներում կամ հողամասերում տնկած ծառերի բերքահավաքից հետո կամ տերևաթափից հետո որպես , առօրյա գործունեություն, գյուղատնտեսական աշխատանքների շրջանակներում հավաքում են չորացած տերևներն ու ճյուղերը կամ այլ մոլախոտեր և բուսական ծագման մնացորդներ և այրում են, որի համար ստացվում է պետք է կրեն անհամաչափ պարտավորություն, միջոցներ ծախսեն, հատուկ վառարաններ հասցնելու համար, որի արդյունքում երկրի բնակչության բացարձակ մեծամասնությունը պետք է տուգանվի, ընդորում տուգանման դեպքում ևս, բացի անհամաչափությունը, ակնհայտ է իրավական որոշակիության բացը և կոռուպցիոն դրսևորումների հիմքը, երբ քաղաքացիների համար նախատեսում է տուգանք կամ նախազգուշացում՝ հստակ չսահմանելով և չտարանջատելով դեպքերը, թե վարչական մարմինը երբ և որ դեպքում է կարող կիրառել նախազգուշացում կամ տուգանք, ինչը բացարձակ կամայականության և սուբյեկտիվ մոտեցումների նախադեպ և գործելաոճ է առաջացնելու: Վերը նշվածի հիմքով առաջարկվում է հոդվածը վերանայել՝ միաժամանակ հստակ սահմանելով, թե որ դեպքերում և ինչի համար կարող է կիրառվել նախազգուշացում և որ դեպքերում՝ տուգանք, իսկ տուգանքի չափերը կատարած արարքի համեմատությամբ առնվազն ենթակա են հիմնավորման և ազդեցության գնահատման: