Հիշել նախագիծը
Լրամշակման փուլում է
«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ
-
5 - Կողմ
-
4 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Galya Stepanyan 25.02.2020 13:09:50 | Xndrum em veranayeq bazmazavak ev socialapes anapahov @ntaniqneri npast@. Andamb indz da e hetaqrqrum vorovhetev ynem 5anchapahas erexa. | Բազմազավակ ընտանիքներին նպաստ հատկացնելու հարցը սույն օրենքի կարգավորման առարկան չէ: | |
2 | Տիգրան Ստեփանյան 25.02.2020 13:27:31 | 1) Ինչպե՞ս և ի՞նչ միջոցների հաշվին է նախատեսվում նախագծով առաջարկվող փոփոխություններն ի կատար ածելու ֆինանսավորումը, որքա՞ն կարող է կազմել դրա արժեքը, և արդյո՞ք դա կարող է հանգեցնել հարկային բեռի ծանրացման: 2) Նախարարության տվյալներով որքա՞ն է կազմում շահառու հաշմանդամություն ունեցող անձանց թիվը: | 1. Անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում և կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: 2. 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշմանդամություն ունեցող անձանց հաշվառման տեղեկատվական համակարգում հաշվառված են 192013 անձ: | |
3 | Տիգրան Ստեփանյան 28.02.2020 14:20:11 | 1) «Որքա՞ն կարող է կազմել դրա արժեքը» հարցին խնդրում եմ պատասխանել ըստ էության, քանի որ «Անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կնախատեսվեն պետական բյուջեի հայտերում» պատասխանը բովանդակային չէ և վկայում է հարցից խուսափելու մասին։ 2) Ինչո՞վ է պայմանավորված այն հանգամանքը, որ Նախարարությունը պարտադիր և կոնկրետ միջոցառումներ նախատեսող օրենքի նախագիծ է ներկայացնում, սակայն չգիտի/խուսափում է պատասխանել թե որքան կարող է կազմել դրանով նախատեսված միջոցառումների արժեքը։ 3) Ունե՞ք արդյոք որևէ հաշվարկ, թե որքան կարժենա 1 մուտք ունեցող բազմահարկ շինության համապատասխանեցումը այս նախագծով նախատեսված, օրինակ, մատչելիություն պահանջներին: 4) 2020 թվականի հունվարի 1-ի դրությամբ հաշվառված հաշմանդամություն ունեցող 192013 անձանցից որքան է կազմում տեղաշարժվելու սահմանափակում ունեցող շահառու հաշմանդամների թիվը, 5) Կարո՞ղ եք պազաբանել նախագծի 5-րդ գլխի 16-րդ հոդվածի 1-ին կետի իմաստով որոնք են «հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբեր» -ը, որոնք են «Հատուկ միջոցները» -ը, ինչպես և ում կողմից է որոշվելու, թե դրանցից որոնք են համաչափ, նպատակահարմար ու անհրաժեշտ՝ հետապնդվող իրավաչափ նպատակին հասնելու համար։ | 1-ին, 2-րդ, 3-րդ կետերի վերաբերյալ՝ անհրաժեշտ փոփոխությունները յուրաքանչյուր տարի կհաշվարկվեն և կնախատեսվեն ՀՀ պետական բյուջեի հայտերում և կիրականացվեն պետական բյուջեի կամ օրենքով չարգելված այլ ֆինանսական միջոցների հաշվին: 4-րդ - հենաշարժողական տարբեր աստիճանի խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց տեղեկատվական համակարգում հաշվառված է մոտ 20350 անձ։ 5-րդ - հաշվի առնելով Ձեր նկատառումը, նախագծի 5-րդ գլխի 16-րդ հոդվածի 1-ին կետը խմբագրվել է «որոշակի» բառը հանվել է, իսկ «հաշմանդամություն ունեցող անձանց խմբեր» ասելով նկատի ենք ունենում մեկ ընդհանրական խնդիրներով հաշմանդամություն ունեցող անձանց խումբ, միաժամանակ նախագծի 1-ին կետը հստակ սահմանում է «Հատուկ միջոցներ» եզրույթը, իսկ յուրաքանչյուր բնագավառում իրականացվող փոփոխությունները կորոշվեն տվյալ ոլորտի լիազոր մարմնի կողմից։ | |
4 | Վահե Եղոյան 25.02.2020 21:30:35 | Երբ ասումեք մատչելի պայմաններ, մտածեք 1974թ. հետո ծնված և աշխատող հաշմանդամների մասին, որոնց կենսաթոշակները հաշվարկելիս չի բարձրանում նրանց կենսաթոշակները մնալով 26500։ Սա ամոթ է մտածեք սրա մասին, ինչն եք կուտակում, երբ հաշմանդամն այս պահին ունի այդ գումարի կարիքը, ինչն եք կուտակում։ Ամոթ է մտածեք այս մասին։ | Կենսաթոշակների չափը հաշվարկելու հարցը սույն օրենքի կարգավորման առարկան չէ: | |
5 | Արմեն Հարությունյան 26.02.2020 19:08:01 | Աջակցող միջոցներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոցներ» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք վիրահատությամբ փոխպատվաստած են կամ փոխարինողն են որևէ սարքի. Կուզենայի իմանալ այս խմբի անձանց մասով ի՞նչն է համարվում <<Աջակցող միջոց>> Օրինակ Cochlear implant -կրողները։ Սույն օրենքով չե՞ն մտնում <<Աջակցող միջոցներ>> եզրույթի մեջ: | Օրենքի նախագծով հստակ սահմանված է, որ «աջակցող միջոցներ» հասկացության մեջ չեն մտնում բժշկական սարքավորումները, որոնք վիրահատությամբ փոխպատվաստած են կամ փոխարինողն են որևէ սարքի, այն պարզ պատճառով, որ դրանք բժշկական սարքավորումներ են, որոնք ունեն բուժական նշանակություն և աջակցող միջոց չեն համարվում։ | |
6 | Ida Mnatsakanyan 26.02.2020 22:14:41 | Շատ կարևոր է, օրենքի ուժով պարտադրել համատիրություններին, շենքերում տեղադրել պանդուսներ եւ կահավորել հաշմանդամների տեղաշարժին համապատասխան! | Նախագծի 3-րդ հոդվածի 1-ին կետի 10-րդ ենթակետով սահմանված է մատչելիություն հասկացությունը, որն իր մեջ ներառում է նաև հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, ինչպես նաև հանրության համար բաց հաստատությունների և հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային եւ գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը և կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է։ | |
7 | Անուշ Նազարյան 27.02.2020 10:25:16 | Ուզում եմ անդրադառնալ քաղցկեղով հիվանդների հարցին, որոնք նույնպես հաշմանդամ են։ Նույնիսկ հաշմանդամության խումբ ունենալու դեպքում բախվում ենք մի շարք խնդիրների, որոնք իրականում հիվանդի կյանքից են ժամանակ խլում։ Հիվանդին ՇՏԱՊ անհրաժեշտ է մագնիսառեզոնանսային շերտագրություն/տոմոգրաֆիա (ՄՌՏ), որն ի դեպ, շատ քիչ թվով հիվանդանոցներ ունեն պետպատվերով։ Լավագույն դեպքում հերթագրում են 3 ամիս հետո, որն անիմաստ է։ Քաղցկեղ ունենալը ոչ մի արտոնություն չի տալիս արտահերթ սպասարկվելու համար։ Սա բազում խնդիրներից մեկն է։ Ստացվում է, միևնույն է պետք է վճարել 150․000 դրամ ստուգումը հրատապ անցնելու համար։ Հարց․ ինչու՞ համար եք սահմանափակում կաղծկեղով հիվանդների բուժումը։ | Քաղցկեղով հիվանդների բուժման, հետազոտություններ իրականացման հետ առնչվող հարցերը սույն օրենքի կարգավորման առարկան չեն: | |
8 | Կարեն Աբրահամյան 28.02.2020 10:11:31 | Pastoren 1in, 2rd, 3rd xmber@ hanvumen? Et depqum inchpesen mek ayl socialakan ajakcutyun stanalis(asenq Paros) hashvarkvelu hashmandamutyan xmberin trvox miavorner@? Menq gitenq,vor nranc miavorner@ anapahovutyan gnahatman jamanak bardzre linum. Ktrveluen parosic? | Օրենքի ընդունումից հետո, կմշակվի օրենքի կիրառումը ապահովող իրավական ակտ, որում կներառվեն նաև համապատասխան օրինագծեր, համապատասխան փոփոխություններով։ | |
9 | Marina Yeganyan 29.02.2020 12:00:24 | im mayriks ger bardzr hiperyonik vardzr chshum uni,, mshtakan dexer e xmum ,, xndrum parzbaneq inchpes e kargavorvum nman mardkanc hashmandamutyan karg@ | Ներկայումս հաշմանդամության սահմանման կարգը և չափորոշիչները կանոնակարգված են ՀՀ կառավարության 02.03.2006թ. N 276-Ն և 13.06.2003թ. թիվ 780-Ն որոշումներով։ Մասնավորապես, համաձայն «Բժշկասոցիալական փորձաքննության չափորոշիչները հաստատելու մասին» N 780-Ն որոշման N 1 հավելվածի 1-ին կետի` հաշմանդամությունը հիվանդություններով, վնասվածքներով (անկախ հիվանդության կամ ախտաբանական վիճակի տեսակից) պայմանավորված՝ օրգանիզմի ֆունկցիաների կայուն խանգարումների հետևանքով առաջացած սոցիալական անբավարարությունն է, որը հանգեցնում է անձի կենսագործունեության սահմանափակման և սոցիալական պաշտպանության անհրաժեշտության: «Անձի ֆունկցիոնալության գնահատման մասին» ՀՀ օրենքի նախագծի կարգավորման նպատակն է հաշմանդամության սահմանման մոդելից անցնել ֆունկցիոնալության գնահատման մոդելի, որը հնարավորություն կընձեռի իրականացնել անձի կարիքների բազմակողմանի գնահատում, հաշմանդամությունը դիտարկել ըստ անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանի, նրա գործունեության և մասնակցության վրա միջավայրային գործոնների ունեցած ազդեցության: Նախագծով նաև նախատեսվում է հաշմանդամության խմբերի փոխարեն (1-ին, 2-րդ, 3-րդ խումբ և հաշմանդամ երեխա), սահմանել անձի ֆունկցիոնալության սահմանափակման աստիճանը՝ թեթև, միջին, ծանր, խոր: | |
10 | Հայկական Կարիտաս 11.03.2020 23:42:41 | Առաջարկվում է առավել մանրամասն սահմանել «անձնական օգնական» հասկացությունը (հոդված 3)՝ ձևակերպումից հանելով «անհատույց» եզրույթը, քանի որ այդ պարագայում ծառայությունը կարող է ոտնահարել հաշմանդամություն ունցող անձի արժանապատվությունը: Առաջարկվում է տվյալ ձեւակերպումը․ անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու՝ առանց սահմանափակելու հաշմանդամություն ունեցող անձի անկախ կյանքի իրավունքը, հարգելով նրա ինքնուրույնությունը, ազատ ընտրության իրավունքը եւ անձնական տվյալների գաղտնիությունը: | Չի ընդունվել, քանի որ հնարավոր են դեպքեր, երբ անձը աշխատում է կամավորության սկզբունքներով։ Այս ձևակերպումը հնարավորություն կտա երաշխավորել անձնական օգնականների մասնակցությունը, օրինակ այնպիսի միջոցառումների, երբ հաշմանդամություն ունեցող անձի մուտքի համար կան անհարմարություններ և առանց անձնական օգնականի չի կարող արդյունավետ մասնակցել տվյալ միջոցառմանը։ Միաժամանակ, իրավունքի ապահովման տեսանկյունից կարևոր չէ, թե անձնական օգնականը վճարվում է, ում կողմից է վճարվում, ինչքան, թե ոչ։ | |
11 | Հայկական Կարիտաս 11.03.2020 23:49:37 | Հոդված 3-ում «խելամիտ հարմարեցում» եզրույթի մեկնաբանությունում նշված անհարկի բեռ արտահայտությունը կարող է սուբյեկտիվ ընկալվել, հետևաբար անհրաժեշտություն կա հստակ սահմանելու «անհարկի բեռ» եզրույթը: | Չի ընդունվել, քանի որ «Անհարկի բեռ» եզրույթը հնարավոր չէ հանել, քանի որ օրինակ՝ եթե աշխատողը պահանջի այնպիսի հարմարեցում, որը կգերազանցի գործատուի շահույթը, գործատուն կարող է մերժել՝ չառաջացնելով խտրականություն, ապացուցելով, որ այն առաջացնում է անհարկի բեռ։ | |
12 | Հայկական Կարիտաս 11.03.2020 23:55:37 | Առաջարկվում է Գլուխ 7, հոդված 36-ի 4-րդ կետը փոխարնել հետևյալ ձևակերպմամբ․ Ինտերակտիվ երկխոսության արդյունքում անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականությունը կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր), որից հետո այն ներկայացվում է նաև տեղական (մարզային հանձնաժողով), սույն հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում իրականացվում է մոնիթորինգ՝ ճշտելու գործատուի կողմից ներկայացված գրավոր հիմնավորման իրավացիությունը: | Չի ընդունվել, քանի որ խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականությունը կրողի կողմից ներկայացված հիմնավորման հետ համաձայն չլինելու դեպքում մյուս կողմը այն կարող է բողոքարկել դատական կարգով։ | |
13 | «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 11.03.2020 23:54:48 | Առաջարկում ենք չօգտագործել «լուսագիր» բառը, քանի որ այն տեխնիկական առումով ունի գովազդային նպատակ և կիրառական չէ լսողության խնդիրներ ունեցող անձնանց համար։ Դրանք ավելի շատ կրճատումներով են, հետևյալ հղումը ներկայացված է լեզվի կոմիտեյի կողմից։ «Ենթագրեր» տերմինն առավելություն ունի և կիրառելի կարող է լինել, քանի որ հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն տրամադրել։ https://www.langcom.am/%d5%bf%d5%ab%d5%bf%d6%80%d5%9d-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80/ | Չի ընդունվել, քանի որ «Հեռուստատեսության և ռադիոյի մասին» ՀՀ օրենքում (5.1 հոդվածում) ևս սահմանված , որ հեռուստահաղորդումները հեռարձակել ժեստերի լեզվով թարգմանությամբ կամ հայերեն լուսագրով: | |
14 | «Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն 11.03.2020 23:55:06 | Առաջարկում ենք ավելացնել «աուդիո նկարագրություն» տերմինը, որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։ | Չի ընդունվել, քանի որ «աուդիոնկարագրությունը» որպես պահանջ ձևակերպելը՝ ներկայումս տեխնիկական առումով անիրագործելի է։ |