Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ

 ՆԱԽԱԳԻԾ

 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ
ՕՐԵՆՔԸ

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ՄԱՍԻՆ 

ԳԼՈՒԽ 1

ԸՆԴՀԱՆՈՒՐ ԴՐՈՒՅԹՆԵՐ 

Սույն օրենքի նպատակն է հաշմանդամություն ունեցող անձանց՝ այլ անձանց հետ համահավասար հիմունքներով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ երաշխավորված, ինչպես նաեւ միջազգային իրավունքի համընդհանուր ճանաչում գտած սկզբունքներին եւ նորմերին, Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերին համապատասխան՝ քաղաքացիական, քաղաքական, տնտեսական, սոցիալական եւ մշակութային իրավունքների ու ազատությունների իրականացման համար բարենպաստ պայմանների, հասարակական կյանքում նրանց հավասար մասնակցության եւ արդյունավետ սոցիալական ներառման ապահովումը: 

Հոդված 1. Օրենքի գործողության ոլորտը և կարգավորման առարկան 

  1. Սույն օրենքի գործողությունը տարածվում է Հայաuտանի Հանրապետության քաղաքացիների, Հայաստանի Հանրապետությունում բնակության իրավունք կամ կացության կարգավիճակ ունեցող և բնակվող օտարերկրացիների, քաղաքացիություն չունեցող անձանց, փախuտականի կարգավիճակ ունեցող անձանց վրա՝ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով, Հայաuտանի Հանրապետության օրենքով եւ այլ իրավական ակտերով նախատեսված դեպքերում:
  2. Սույն օրենքով սահմանված՝ հաշմանդամություն ունեցող անձանց վերաբերող դրույթները, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքները կարգավորող հարաբերությունները հավասարապես տարածվում են հաշմանդամություն ունեցող երեխաների վրա, եթե այլ բան սահմանված չէ օրենքով կամ չի բխում դրանց կարգավորման առանձնահատկություններից եւ (կամ) որքանով որ դրանք կիրառելի են հաշմանդամություն ունեցող երեխաների համար:
  3. Սույն օրենքով կարգավորվում են հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության պետական քաղաքականության հիմնական նպատակի, սկզբունքների եւ ուղղությունների, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար անհրաժեշտ կազմակերպական եւ իրավական հիմքերի հետ կապված հարաբերությունները, ինչպես նաեւ հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության եւ սոցիալական ներառման համար մատչելի պայմանների եւ հավասար հնարավորությունների ապահովման հետ կապված այլ հարաբերություններ: 

Հոդված 2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրությունը 

  1. Հայաստանի Հանրապետությունում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, սույն օրենքով եւ այլ իրավական ակտերով, ինչպես նաեւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց կարիքների գնահատման, կենսաթոշակների եւ նպաստների նշանակման, վճարման, կասեցման, վերահաշվարկման, վճարումը դադարեցնելու եւ վերսկսելու հետ կապված հարաբերությունները կարգավորվում են Հայաստանի Հանրապետության այլ օրենքներով եւ Հայաստանի Հանրապետության վավերացրած միջազգային պայմանագրերով: 

Հոդված 3. Օրենքում օգտագործվող հիմնական հասկացությունները 

  1. Սույն oրենքում oգտագործվում են հետեւյալ հիմնական հասկացությունները`
  • հաշմանդամություն՝ առողջական խնդիրներ ունեցող անձանց եւ միջավայրային արգելքների (այդ թվում՝ վերաբերմունքի) փոխազդեցության արդյունքում առաջացող երեւույթ (իրավիճակ), որը խոչընդոտում է անձի` մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը․
  • հաշմանդամություն ունեցող անձ` անձ, որը ֆիզիկական, հոգեկան, մտավոր եւ զգայական տեւական խնդիրների եւ տարբեր արգելքների փոխազդեցության արդյունքում կարող է ունենալ մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցության սահմանափակում.
  • միջավայրային գործոններ` ֆիզիկական եւ սոցիալական միջավայր, որն ազդեցություն է թողնում անձի եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում նրա մասնակցության վրա .

ա. ֆիզիկական միջավայր՝ անձին շրջապատող նյութական աշխարհն իր բոլոր դրսեւորումներով(այդ թվում՝ ֆիզիկական, աշխարհայացքային, տեղեկատվական եւ հաղորդակցական), բնակության եւ գործունեության այն վայրը, որտեղ անձն ապրում է, կրթվում, աշխատում, տեղաշարժվում եւ կազմակերպում իր անձնական եւ հանրային կյանքը.

բ. սոցիալական միջավայր` անձին շրջապատող եւ նրա գոյության ու գործունեության հասարակական (այդ թվում՝ հասարակության կողմից դրսևորվող վերաբերմունքը), տնտեսական, սոցիալական, մշակութային, հոգեւոր պայմանների ամբողջությունը.

4) միջավայրային արգելքներ՝ անձի միջավայրում այնպիսի խոչընդոտող գործոններ (ներառյալ՝ անմատչելի ֆիզիկական միջավայրը, տեղեկատվական եւ հաղորդակցական խոչընդոտները, համապատասխան աջակցող միջոցների բացակայությունը, հաշմանդամության նկատմամբ մարդկանց բացասական վերաբերմունքը), որոնք իրենց առկայությամբ կամ բացակայությամբ սահմանափակում են անձի ֆունկցիոնալությունը եւ խանգարում են հասարակական կյանքին անձի սոցիալական ներառմանը եւ լիարժեք ու արդյունավետ մասնակցությանը.

  • սոցիալական ներառում` հասարակական կյանքին անհատի լիարժեք ներգրավվածությունը եւ ակտիվ մասնակցությունը.
  • համընդհանուր դիզայն` ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների դիզայն, որն առանց շտկումների եւ մասնագիտացված դիզայնի անհրաժեշտության, յուրաքանչյուր անձի համար առավելագույնս մատչելի է դարձնում ապրանքների, միջավայրերի, ծրագրերի ու ծառայությունների օգտագործումը՝ անհրաժեշտության դեպքում չբացառելով հաշմանդամություն ունեցող անձանց որոշակի խմբերի համար աջակցող միջոցների առկայությունը.
  • աջակցող միջոցներ՝ ցանկացած ապրանք, գործիք, սարք կամ տեխնոլոգիա, որը հարմարեցված կամ հատուկ կերպով նախագծված է հաշմանդամություն ունեցող անձի ֆունկցիոնալությունը բարելավելու համար: «Աջակցող միջոցներ» եզրույթը չի ներառում բժշկական սարքավորումները, որոնք վիրահատությամբ փոխպատվաստած են կամ փոխարինողն են որևէ սարքի.
  • հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման համալիր ծրագիր (այսուհետ նաեւ՝ համալիր ծրագիր)՝ փաստաթուղթ, որին համապատասխան իրականացվում է հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ոլորտում պետական քաղաքականությունը.
  • հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական ներառման տարեկան ծրագիր (այսուհետ նաեւ՝ տարեկան ծրագիր)՝ համալիր ծրագրի շրջանակներում, հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանման եւ պաշտպանության ոլորտում իրականացվող ամենամյա միջոցառումների, ծրագրերի, գործողությունների ամբողջությունը ներառող փաստաթուղթ.
  • մատչելիություն՝ հաշմանդամություն ունեցող անձանց համար ֆիզիկական միջավայրի, տրանսպորտի, տեղեկատվության եւ հաղորդակցությունների, տեղեկատվական եւ հաղորդակցական տեխնոլոգիաների եւ համակարգերի, ինչպես նաեւ հանրության համար բաց հաստատությունների եւ հանրությանը մատուցվող ծառայությունների՝ մյուսների հետ հավասար հիմունքներով հասանելիությունը քաղաքային եւ գյուղական համայնքներում, որի նպատակը հաշմանդամություն ունեցող անձանց անկախությունը եւ կենսագործունեության բոլոր ոլորտներում լիարժեք մասնակցությունն ապահովելն է.
  • խելամիտ հարմարեցում՝ անհրաժեշտ եւ համապատասխան փոփոխությունների եւ հարմարեցումների (շտկումների) կատարում, որոնք համաչափ են, չեն առաջացնում անհարկի բեռ եւ ուղղված են հաշմանդամություն ունեցող անձի մարդու իրավունքներից եւ հիմնական ազատություններից մյուսների հետ հավասար հիմունքներով օգտվելուն․
  • անկախ կյանք՝ միջավայրային եւ անհատական գործոնների, ծառայությունների ամբողջություն, որը հաշմանդամություն ունեցող անձին ընձեռում է իր առօրյա կյանքին վերաբերող որոշումները կայացնելու, բնակության վայրը ընտրելու, համայնքում ապրելու, բնակչության համար նախատեսված համայնքային ծառայություններից օգտվելու հնարավորություն հաշմանդամություն չունեցող անձանց հետ հավասարհիմունքներով․
  • անձնական օգնական՝ ֆիզիկական անձ, որը տվյալ պահին գտնվում է հաշմանդամություն ունեցող անձի հետ եւ անհատույց կամ դրամական վճարումների դիմաց իրականացնում է հաշմանդամություն ունեցող անձի խնամքը կամ աջակցում (օգնում է) հաշմանդամություն ունեցող անձին՝ հաղթահարելու միջավայրային արգելքները կամ տեղաշարժվելու (այդ թվում՝ փոխադրամիջոցը վարելու միջոցով) կամ հաղորդակցվելու.
  • հաշմանդամության հիմքով խտրականություն՝ իրական կամ ենթադրյալ հաշմանդամության պատճառով ցանկացած տարբերակում, բացառում, սահմանափակում կամ նախապատվություն, որի նպատակը կամ արդյունքը հանդիսանում է քաղաքական, տնտեսական, սոցիալական, մշակութային և/կամ ցանկացած այլ ոլորտում նվազ բարենպաստ վերաբերմունքի դրսևորումը և/կամ մյուսների հետ հավասար հիմունքներով օրենքով սահմանված ցանկացած իրավունքի ճանաչման և (կամ) իրականացման արգելքը կամ ժխտումը։ Հաշմանդամության հիմքով խտրականությունը ներառում է նաև խելամիտ հարմարեցումների ապահովման մերժումը։ 

ԳԼՈՒԽ 2

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱԿԱՐԳԸ, ԴՐԱ ՖԻՆԱՆՍԱՎՈՐՄԱՆ ԱՂԲՅՈՒՐՆԵՐԸ 

Հոդված 4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգը 

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգը պետական կառավարման եւ տեղական ինքնակառավարման մարմինների, կազմակերպությունների, ֆիզիկական անձանց եւ նրանց կողմից հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման ապահովման շրջանակներում իրականացվող գործառույթների (լիազորությունների) եւ սույն հոդվածի 2-րդ մասով սահմանված համալիր միջոցառումների ամբողջություն է:
  2. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ընդգրկում է պետության կողմից երաշխավորված տնտեսական, սոցիալական, առողջապահական, իրավական, կրթական, մշակութային, մարզական եւ Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ բնույթի միջոցառումներ:
  3. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգն ուղղված է վարչական, կազմակերպչական, մարդկային, նյութական, տեղեկատվական եւ այլ ռեսուրսների լիարժեք, արդյունավետ, նպատակային օգտագործման եւ համագործակցության միջոցով ապահովելու հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների եւ օրինական շահերի պաշտպանությունը, մյուսների հետ հավասար հիմունքներով հասարակական կյանքին լիարժեք ու արդյունավետ մասնակցությունը:
  4. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության համակարգի հիմնական բաղադրիչներն են՝

1) hաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորած պետական կառավարման մարմինը (այսուհետ նաեւ՝ լիազորած մարմին),

2) պետական կառավարման համակարգի այլ մարմինները եւ տեղական ինքնակառավարման մարմինները,

3) սույն օրենքի 13-րդ հոդվածով սահմանված՝ hաշմանդամություն ունեցող անձանց հարցերով զբաղվող ազգային հանձնաժողովը (այսուհետ նաեւ՝ Ազգային հանձնաժողով),

4) սույն օրենքի 6-րդ գլխով սահմանված՝ մատչելիության հանձնաժողովը,

5) «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով սահմանված՝

ա. համալիր սոցիալական ծառայությունների տարածքային կենտրոնը,

բ. սոցիալական համագործակցության համաձայնագրի կողմերը (աջակցող ցանցը),

գ. միջգերատեսչական սոցիալական համագործակցության կողմերը,

6) Մարդու իրավունքների պաշտպանը,

7) հաշմանդամություն ունեցող անձանց ուղղված՝ սոցիալ-բժշկական, սոցիալ-աշխատանքային (մասնագիտական), սոցիալ-վերականգնողական եւ սոցիալ-կրթական միջոցառումներ իրականացնող սուբյեկտները,

8) սույն մասի 4-րդ կետի «բ» ենթակետում նշված աջակցող ցանցում չընդգրկված, ինչպես նաեւ սույն մասի 6-րդ կետում չնշված այլ կազմակերպություններ եւ ֆիզիկական անձինք, որոնք մասնակցում են սույն հոդվածի 3-րդ մասում նշված նպատակների իրականացմանը: 

Հոդված 5. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության համակարգի ֆինանսավորման աղբյուրները

 

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման եւ պաշտպանության եւ նրանց սոցիալական ներառման համակարգի ֆինանսավորումն իրականացվում է՝

1) պետական բյուջեի միջոցներից.

2) համայնքի բյուջեի միջոցներից.

3) իրավաբանական եւ ֆիզիկական անձանց հատկացրած միջոցներից.

4) Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ չարգելված այլ միջոցների հաշվին: 

ԳԼՈՒԽ 3

ՀԱՇՄԱՆԴԱՄՈՒԹՅՈՒՆ ՈՒՆԵՑՈՂ ԱՆՁԱՆՑ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԻ ԱՊԱՀՈՎՄԱՆ, ԽԹԱՆՄԱՆ ԵՎ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԿԱՐԳԱՎՈՐՈՒՄԸ 

Հոդված 6. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների ապահովման, խթանման և պաշտպանության պետական քաղաքականությունը 

  1. Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների
  • Քննարկվել է

    25.02.2020 - 11.03.2020

  • Տեսակ

    Օրենք

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 15527

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Հայկական Կարիտաս

11.03.2020

Առաջարկվում է Գլուխ 7, հոդված 36-ի 4-րդ կետը փոխարնել հետևյալ ձևակերպմամբ․ Ինտերակտիվ երկխոսության արդյունքում անհամաձայնության դեպքում խելամիտ հարմարեցումների ապահովման պարտականությունը կրողը պետք է ներկայացնի օբյեկտիվ հիմնավորում (գրավոր), որից հետո այն ներկայացվում է նաև տեղական (մարզային հանձնաժողով), սույն հանձնաժողովի լիազորությունների շրջանակներում իրականացվում է մոնիթորինգ՝ ճշտելու գործատուի կողմից ներկայացված գրավոր հիմնավորման իրավացիությունը:

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Առաջարկում ենք ավելացնել «աուդիո նկարագրություն» տերմինը, որը նախատեսված է տեսողության խնդիրներ ունեցող անձանց համար։

«Լռության ձայն» լսողության խնդիրներ ունեցող շահերի պաշտպանության հասարակական կազմակերպություն

11.03.2020

Առաջարկում ենք չօգտագործել «լուսագիր» բառը, քանի որ այն տեխնիկական առումով ունի գովազդային նպատակ և կիրառական չէ լսողության խնդիրներ ունեցող անձնանց համար։ Դրանք ավելի շատ կրճատումներով են, հետևյալ հղումը ներկայացված է լեզվի կոմիտեյի կողմից։ «Ենթագրեր» տերմինն առավելություն ունի և կիրառելի կարող է լինել, քանի որ հնարավորություն է տալիս ամբողջական տեղեկատվություն տրամադրել։ https://www.langcom.am/%d5%bf%d5%ab%d5%bf%d6%80%d5%9d-%d5%ac%d5%b8%d6%82%d5%bd%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%a5%d5%b6%d5%a9%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80-%d5%b4%d5%a1%d5%af%d5%a1%d5%a3%d5%ab%d6%80/

Տեսնել ավելին