Լրամշակման փուլում է
«Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի N 1183-Ն որոշման մեջ լրացումներ ու փոփոխություններ կատարելու մասին»
-
13 - Կողմ
-
1 - Դեմ
Նախագիծ
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ
------------- 2020 թվականի N -Ն
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2006 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 27-Ի N 1183-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ՈՒ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ
Հիմք ընդունելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 34-րդ հոդվածի 1-ին մասը՝
- Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի հուլիսի 27-ի «Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատություններում ուսանողական նպաստ և պետական կրթաթոշակ տալու կարգը հաստատելու, Հայաստանի Հանրապետության կառավարության 2005 թվականի սեպտեմբերի 8-ի N 1986-Ն և 2005 թվականի սեպտեմբերի 15-ի N 2114-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1183-Ն որոշման հավելվածի`
- 2-րդ կետում`
ա. լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր «դ» և «ե» ենթակետեր`
«դ) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բարձրագույն ուսումնական հաստատություններ սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված և անվճար համակարգում չընդգրկված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին (այսուհետ՝ երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողներ) .
ե) Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի ապրիլի 12-ի N 430-Ն որոշմամբ հաստատված կարգի համաձայն Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության հետ ուսումնառության ընթացքում զինվորական պատրաստություն անցնելու և ուսումնառության ավարտից հետո Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության կողմից նշված վայրում և պայմաններով զինվորական ծառայություն անցնելու քաղաքացիաիրավական բնույթի պայմանագիր կնքած սովորողներին (այսուհետ՝ ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողներ) :».
բ. վերջին պարբերության մեջ լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասություն՝
«Երկու և ավելի անչափահաս երեխա ունեցողներին ուսանողական նպաստներ տրամադրվում են համապատասխան փաստաթղթերը ներկայացնելու պահից մինչև ծրագրի ավարտը, բայց ոչ ավել, քան երեխաների չափահաս դառնալը:»:
2) 2.1 կետում «կրթության և գիտության նախարարության» բառերը փոխարինել «կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության (այսուհետ` նախարարություն)» բառերով.
3) 2.2 կետում հանել «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության» բառերը.
4) 2.3 կետում՝
ա. «սեպտեմբերի 10-ը» բառերը փոխարինել «սեպտեմբերի 30-ը» բառերով,
բ. լրացնել նոր նախադասություն`
«Բարձրագույն ուսումնական հաստատությունները մինչև տվյալ տարվա հոկտեմբերի 20-ը նախարարություն են ներկայացնում սույն կարգի 2.1 կետով սահմանված ուսանողների խմբերի վերաբերյալ տվյալները` համապատասխան ֆինանսական միջոցներ ստանալու համար:»:
5) 2.4 կետում հանել «Ըստ կրթական աստիճանների մասնագիտությունների համապատասխան միավորի (մագիստրոսի կրթական աստիճանի դեպքում՝ միջին որակավորման գնահատականի) նվազագույն շեմերը յուրաքանչյուր տարի սահմանում է Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարությունը:» նախադասությունը:
6) լրացնել հետևյալ բովանդակությամբ` նոր 2.6–րդ կետ.
«2.6 Պետությունն ուսանողական նպաստի ձևով ուսման վճարի մասնակի՝ 20 տոկոսի չափով փոխհատուցում տրամադրում է նաև բարձրագույն ուսումնական հաստատությունների անվճար համակարգում չընդգրկված 2016 թվականի ապրիլի 2-6-ն ընկած ժամանակահատվածում Հայաստանի Հանրապետության զինված ուժերում մարտական հերթապահություն իրականացրած (զինվորական գրքույկում համապատասխան նշման կամ զինվորական կոմիսարիատի կողմից տրամադրած տեղեկանքի առկայությամբ) առկա և հեռակա ուսուցմամբ բակալավրի և մագիստրոսի կրթական ծրագրում ընդգրկված ուսանողներին՝ ըստ առաջադիմության:»:
7) 4-րդ կետում լրացնել հետևյալ բովանդակությամբ՝ նոր նախադասություն.
«Սույն կետի պահանջները չեն տարածվում ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողներ վրա:»:
8) 13-րդ կետը լրացնել հետևյալ բովանդակությամբ նոր նախադասությամբ՝
«Առաջին կուրսում պետական կրթաթոշակ տրամադրվում է Հայաստանի Հանրապետության պետական բուհերի ընդունելության կանոններով սահմանված կարգով պետության կողմից ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ տեղերում ընդունված բոլոր ուսանողներին:»:
9) լրացնել նոր՝ 13.1 կետ՝
«13.1 Պետական կրթաթոշակ չի տրամադրվում ՀՀ պաշտպանության նախարարության հետ պայմանագիր կնքած սովորողներին»:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:
-
Քննարկվել է
23.01.2020 - 09.02.2020
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 9092
Տպել