Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ  ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈԻ ՄԱՍԻՆ

 

Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետությունում ստուգումների կազմակերպման և անցկացման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 3-րդ հոդվածի 1.1-ին մասը և ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

 

1․ Հաստատել Հայաստանի Հանրապետության առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից իրականացվող

  • սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 1 հավելվածի,
  • դեղերի շրջանառության և դեղագործական գործունեության բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 2 հավելվածի,
  • բժշկական սպասարկման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը՝ համաձայն N 3 հավելվածի:
  • աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման բնագավառում ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթը՝ համաձայն N 4 հավելվածի:

2․ Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի ապրիլի 4-ի «Հայաստանի Հանրապետության առողջապահության նախարարության աշխատակազմի առողջապահական պետական տեսչության կողմից անցկացվող` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 349-Ն և Հայաստանի Հանրապետության կառավարության 2013 թվականի հուլիսի 4-ի «Դեղեր ներմուծող, արտահանող և դեղագործական գործունեություն իրականացնող անձանց կողմից պարտադիր պահանջների և պայմանների ապահովման` ռիսկի վրա հիմնված ստուգումների ստուգաթերթերը հաստատելու մասին» N 724-Ն որոշումները։

3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:

  • Քննարկվել է

    27.11.2019 - 12.12.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Տեսչական համակարգ

  • Նախարարություն

    Վարչապետի աշխատակազմ

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 11112

Տպել

Առնչվող փաստաթղթեր/ հղումներ

Առաջարկներ`

Արմեն Վարդանյան

12.12.2019

Որոշման նախագծի՝ 1-ին հավելվածով սահմանված 1.1 ստուգաթերթի հարցաշարի 10-16-րդ, 20-21-րդ, 30-րդ հարցերում լրացնել <<բացառությամբ սննդի կազմակերպման և հանրային սննդի ծառայությունների >> բառերը, որովհետև այդ հարցերը սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի վերահսկողության շրջանակներում են և պետք է բացառվի իրավասու մարմնի, այդ թվում՝ վերահսկող մարմինների գործառույթների կրկնորդումը տնտեսավարողի գործունեության կամ դրա առանձին գործառույթների նկատմամբ՝ բացառելով որոշակի պահանջի կամ պարտավորության կամ նույն խնդրի նկատմամբ տարբեր մարմինների միջամտությունը և ավելորդ վարչարարությունը: 1-ին հավելվածով սահմանված 1.2 ստուգաթերթի հարցաշարի 67-68, 70-72 հարցերը հանել կամ փոխել այդ հարցերի բովանդակությունը, որովհետև հարցերի խնդրո առարկան սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին ՀՀ օրենսդրությամբ վերապահված իրավասությունների և գործառույթների տիրույթում է: Նույնը վերաբերում է նշում 2-ին և և նշում 3-ին և դրանցով սահմանված դրույթներին, որոնք ևս սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի վերահսկողության շրջանակներում են: 2-րդ հավելվածով սահմանված 2.1 ստուգաթերթի և հարցաշարի վերնագրում լրացնել <<բացառությամբ անասնաբուժական դեղամիջոցների և դրանց շրջանառության>> բառերը, որովհետև անասնաբուժական դեղերի նկատմամբ և դրանց շրջանառության փուլերում վերահսկողությունը անասնաբուժության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունների և գործառույթների տիրույթում է:

Տիգրան Սարաֆյան

10.12.2019

եթե կառույցը աշխատողների աշխատանքի ընդունման կարգի պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման և վերջնահաշվարկի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ չունի, թող ունենա ավելի կլինի մարդկանց համար, ինչն է խանգարում ունենալու համար, ասեք

Տիգրան Սարաֆյան

03.12.2019

1. աշխատողների ձևակերպված լինել/չլինելու հարցը բաց է թողնված, պետք է այս կառույցն էլ հարցին անպայման անդրադառնա, 2. աշխատողների աշխատավարձի չափի հարցին էլ պետք է անդրադարձ լինի և իրավական ակտերի ցանկում ավելացվի նվազագույն աշխատավարձի օրենքը և դրա հետ կապված մյուս օրենքները, որպեսզի ստուգման հարցերից լինեն այն թե ստանում են սահմանված նվազագույնը, հավելումները, սոց.վճարները և այլն, 3. կառույցը պետք է արձագանքող լինի աշխատավարձերի, վերջնահաշվարկներին չվճարման դեպքերին արագ արձագանքող կառույց լինի, դատական մեխանիզմը նման հարցերի դեպքում ժամանակատար է, չհաշված եթե չեն հանդիսացել ձևակերպված կամ գոնե քաղիրավ. պայմանագրով աշխատողներ, բա էլ ինչու է կառույցը կոչվում նաև աշխատանքի տեսչություն,

Տեսնել ավելին