Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀԱԿԱՆ ԵՎ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՏԵՍՉԱԿԱՆ ՄԱՐՄՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐԱԿԱՆԱՑՎՈՂ ՌԻՍԿԻ ՎՐԱ ՀԻՄՆՎԱԾ ՍՏՈՒԳՈՒՄՆԵՐԻ ՍՏՈՒԳԱԹԵՐԹԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2013 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 4-Ի N 349-Ն ԵՎ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 4-Ի N 724-Ն ՈՐՈՇՈՒՄՆԵՐՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում

h/h Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը Առաջարկության բովանդակությունը Եզրակացություն Կատարված փոփոխությունը
1 2 3 4
1 Տիգրան Սարաֆյան 03.12.2019 12:02:24 1. աշխատողների ձևակերպված լինել/չլինելու հարցը բաց է թողնված, պետք է այս կառույցն էլ հարցին անպայման անդրադառնա, 2. աշխատողների աշխատավարձի չափի հարցին էլ պետք է անդրադարձ լինի և իրավական ակտերի ցանկում ավելացվի նվազագույն աշխատավարձի օրենքը և դրա հետ կապված մյուս օրենքները, որպեսզի ստուգման հարցերից լինեն այն թե ստանում են սահմանված նվազագույնը, հավելումները, սոց.վճարները և այլն, 3. կառույցը պետք է արձագանքող լինի աշխատավարձերի, վերջնահաշվարկներին չվճարման դեպքերին արագ արձագանքող կառույց լինի, դատական մեխանիզմը նման հարցերի դեպքում ժամանակատար է, չհաշված եթե չեն հանդիսացել ձևակերպված կամ գոնե քաղիրավ. պայմանագրով աշխատողներ, բա էլ ինչու է կառույցը կոչվում նաև աշխատանքի տեսչություն, ՀՀ վարչապետի 2018 թ. հունիսի 11-ի N 755-Լ որոշմամբ հաստատված ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի (այսուհետ՝ տեսչական մարմին) կանոնադրության համաձայն՝ տեսչական մարմինն օրենքով սահմանված դեպքերում և կարգով վերահսկողություն է իրականացնում աշխատողների առողջության պահպանման և անվտանգության ապահովման նորմերի կիրառման նկատմամբ, իսկ աշխատողների աշխատանքի ընդունման կարգի պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման և վերջնահաշվարկի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ չունի:
2 Տիգրան Սարաֆյան 10.12.2019 14:34:46 եթե կառույցը աշխատողների աշխատանքի ընդունման կարգի պահպանման, օրենքով սահմանված կարգով և ժամկետներում աշխատավարձի հաշվարկման ու վճարման և վերջնահաշվարկի կատարման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու լիազորություններ չունի, թող ունենա ավելի կլինի մարդկանց համար, ինչն է խանգարում ունենալու համար, ասեք Հայաստանի Հանրապետության Սահմանադրության փոփոխությունների 6-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն՝ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով: Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին 2019 թվականի նոյեմբերի 6-ի Պ-276-12․09․2019,0611․2019-ԱՍ-011/1 օրենքի 1-ին հոդվածի համաձայն՝ Հայաստանի Հանրապետության 2004 թվականի նոյեմբերի 9-ի աշխատանքային օրենսգրքի 33-րդ հոդվածը շարադրվել է նոր խմբագրությամբ, համաձայն որի գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքի իրավունքի նորմերի պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությանն իրականացնում է ոլորտի լիազորված տեսչական մարմինը օրենքով նախատեսված դեպքերում կիրառվող պատասխանատվության միջոցներ, իսկ 3-րդ հոդվածի համաձայն՝ սույն օրենքը ուժի մեջ է մտնում 2021 թվականի հուլիսի 1-ից։
3 Արմեն Վարդանյան 12.12.2019 14:57:43 Որոշման նախագծի՝ 1-ին հավելվածով սահմանված 1.1 ստուգաթերթի հարցաշարի 10-16-րդ, 20-21-րդ, 30-րդ հարցերում լրացնել <<բացառությամբ սննդի կազմակերպման և հանրային սննդի ծառայությունների >> բառերը, որովհետև այդ հարցերը սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի վերահսկողության շրջանակներում են և պետք է բացառվի իրավասու մարմնի, այդ թվում՝ վերահսկող մարմինների գործառույթների կրկնորդումը տնտեսավարողի գործունեության կամ դրա առանձին գործառույթների նկատմամբ՝ բացառելով որոշակի պահանջի կամ պարտավորության կամ նույն խնդրի նկատմամբ տարբեր մարմինների միջամտությունը և ավելորդ վարչարարությունը: 1-ին հավելվածով սահմանված 1.2 ստուգաթերթի հարցաշարի 67-68, 70-72 հարցերը հանել կամ փոխել այդ հարցերի բովանդակությունը, որովհետև հարցերի խնդրո առարկան սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնին ՀՀ օրենսդրությամբ վերապահված իրավասությունների և գործառույթների տիրույթում է: Նույնը վերաբերում է նշում 2-ին և և նշում 3-ին և դրանցով սահմանված դրույթներին, որոնք ևս սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի վերահսկողության շրջանակներում են: 2-րդ հավելվածով սահմանված 2.1 ստուգաթերթի և հարցաշարի վերնագրում լրացնել <<բացառությամբ անասնաբուժական դեղամիջոցների և դրանց շրջանառության>> բառերը, որովհետև անասնաբուժական դեղերի նկատմամբ և դրանց շրջանառության փուլերում վերահսկողությունը անասնաբուժության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի իրավասությունների և գործառույթների տիրույթում է: 1. Որոշման նախագծի՝ 1-ին հավելվածով սահմանված 1.1 ստուգաթերթի հարցաշարի 10-16-րդ, 20-21-րդ, 30-րդ հարցերում՝ «բացառությամբ սննդի կազմակերպման և հանրային սննդի ծառայությունների» բառերը լրացնելու անհրաժեշտություն չկա, քանի որ ՀՀ վարչապետի 2018 թվականի հունիսի 11-ի 755-Լ որոշմամբ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը վերահսկողություն է իրականացնում տնտեսավարող սուբյեկտների կողմից (բացառությամբ սննդամթերքի և ոչ պարենային արտադրանքի անվտանգության բնագավառների օրենսդրության պահանջների) բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին Հայաստանի Հանրապետության օրենսդրության պահանջների պահպանման ու սանիտարահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների նկատմամբ: Բնականաբար սննդի կազմակերպման և հանրային սննդի ծառայությունները չեն կարող ներառվել վերոնշյալ հարցերի տիրույթում: 2. 1-ին հավելվածով սահմանված 1.2 ստուգաթերթի հարցաշարի 67-68, 70-72 (նշում 2, նշում 3) հարցերը ներառվել են ստուգաթերթում, քանի որ սննդային գործոնով պայմանավորված բռնկումների ժամանակ ստուգումներն իրականացվելու են սննդամթերքի անվտանգության բնագավառում վերահսկողություն իրականացնող լիազոր մարմնի հետ համատեղ, իսկ վարակիչ, մասնագիտական (պրոֆեսիոնալ) ու զանգվածային ոչ վարակիչ հիվանդությունների, թունավորումների առաջացման ու դրանց տարածման պատճառների և պայմանների բացահայտման և դրանց կանխարգելման նպատակով սանիտարահիգիենիկ և հակահամաճարակային կանխարգելիչ միջոցառումների կազմակերպման նկատմամբ վերահսկողությունը վերապահված է ԱԱՏՄ-ին: