Հիշել նախագիծը

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023թթ. ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

ՏԵՂԵԿԱՆՔ-ՀԻՄՆԱՎՈՐՈՒՄ 

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտության վերաբերյալ

1.

Ընթացիկ իրավիճակը և իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը

1.1.

Անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023  թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը (այսուհետ` Նախագիծ) մշակվել է ի կատարումն  Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  սեպտեմբերի 6-ի N1030-Լ որոշման N1 հավելվածի 20-րդ կետի:

1.2.

Կարգավորման հարաբերությունների ներկա վիճակը և առկա խնդիրները

 

Կանանց և տղամարդկանց իրավահավասարության հիմնական երաշխիքը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունն է (ուժի մեջ է մտել 22.12.2015թ.), որում ամրագրված նոր դրույթները հնարավորություն են տալիս առավել գործուն մեխանիզմներ ներդնել քաղաքականության և նպատակային ծրագրերի մշակման մեջ:

Կանանց և տղամարդկանց իրավահավասարությունը կարգավորվում է 2013 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի կողմից ընդունված «Կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքով, որի նպատակն է հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության ապահովումը, կանանց և տղամարդկանց իրավական պաշտպանությունը գենդերային խտրականությունից, քաղաքացիական հասարակության ձևավորմանը աջակցելը և հասարակության մեջ ժողովրդավարական հարաբերությունների հաստատումը:

Վերոհիշյալ նորմը, որպես ազգային օրենսդրության մաս՝ կարգավորվում է նաև Հայաստանի Հանրապետության կողմից վավերացված միջազգային փաստաթղթերով:

Հայաստանի Հանրապետությունում կանանց և տղամարդկանց հավասար իրավունքների և հավասար հնարավորությունների ապահովման պետական քաղաքականության իրականացման համար հիմք է հանդիսացել 2010 թվականի փետրվարի 11-ի «Գենդերային քաղաքականության հայեցակարգին հավանություն տալու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության N5 արձանագրային որոշումը:

Հայեցակարգով առաջադրված նպատակների իրականացման և ընտանեկան բռնության երևույթի կանխարգելման ապահովման գործում կարևոր նշանակություն ունեցան 2011 թվականի մայիսի 20-ին Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից N19 արձանագրային որոշմամբ հավանության արժանացած «Գենդերային քաղաքականության 2011-2015 թվականների ռազմավարական ծրագիրը» և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011թ. հունիսի 17-ի նիստի N23 արձանագրային որոշմամբ  հավանության արժանացած «Ընդդեմ գենդերային բռնության 2011-2015 թվականների ազգային ծրագիրը»: Դրանք ուղղված են եղել.

·                        գենդերային հավասարության մշտադիտարկ­ման և գնահատման, գործընկերային հարաբերությունների բարելավման մեխանիզմների ներդրմանը,

·                        կանանց և տղամարդկանց առողջության բարելավմանը,

·                        կանանց տնտեսական հնարավորությունների ընդլայնմանը,

·                        կրթության ոլորտում ուսումնական գործընթացի մասնակիցների շրջանում  գենդերային հավասարության վերաբերյալ գիտելիքների հաղորդմանը,

·                        գենդերային խտրական գործելակերպի հաղթահարմանը և զանգվածային լրատվամիջոցներով դրանց տարածմանը,

·                        ընտանիքում  բռնության ենթարկված անձանց պաշտպանությանը, տարբեր ոլորտների մասնագետների որա­կավորման, նրանց՝ ընտանեկան բռնության վերաբերյալ գիտե­լիքների հաղորդմանը,

·                        բռնության երևույթի հանդեպ անհանդուրժողականության միջավայրի ձևավորմանը,

·                        պտղի սեռով պայմանավորված` հղիության արհեստական ընդհատումների կանխարգելմանը և այլն:

Ծրագրային այս փուլի համար առկա հիմնական խնդիրներն են.

·                        օրենսդրության և պետական քաղաքականության մեջ  գենդերային  բաղադրիչի բացակայությունը, 

·                        արդարադատության և իրավական բողոքարկման մեխանիզմների ոչ բավարար հասանելիությունը,

·                        կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի անարդյունավետությունը,

·                        հասարակությունում դեռևս պահպանվող  գենդերային հավասարության կարծրատիպերը,

·                        քաղաքական և հանրային կյանքում կանանց ոչ բավարար մասնակցությունը,

·                        կանանց ոչ բավարար տնտեսական կարողությունները,

·                        մշտադիտարկման (մոնիտորինգի) միասնական մոտեցումների բացակայությունը:

2.

Առաջարկվող կարգավորման բնույթը

 

Նախագծի շրջանակներում կարևորվել են 5 գերակա ուղղություններ.

1. Սոցիալ-տնտեսական ոլորտում  գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնում:

2. Կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:

3.Առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնում:

4.  գենդերային խտրականության կանխարգելում:

5. Կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործում, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:

3.

Նախագծի մշակման գործընթացում ներգրավված ինստիտուտները և անձինք

 

Նախագիծը մշակել է Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը` Հայաստանի Հանրապետության կառավարության 2016 թվականի նոյեմբերի 14-ի N 02/14.4/17798-16 հանձնարարականով ստեղծված միջգերատեսչական աշխատանքային խմբի կողմից ներկայացված առաջարկների հիման վրա:

4.

Ակնկալվող արդյունքը

 

Նախագիծը կնպաստի հասարակական կյանքի բոլոր ոլորտներում գենդերային հավասարության իրացման համար նպաստավոր պայմանների ստեղծմանը՝ հաշվի առնելով նաև Հայաստանի Հանրապետության ստանձնած միջազգային պարտավորությունները:

 Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտության կամ բացակայության մասին 

1.

    Այլ իրավական ակտերում փոփոխությունների և/կամ լրացումների անհրաժեշտությունը

 

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման առնչությամբ այլ նորմատիվ իրավական ակտերի ընդունման անհրաժեշտություն   չկա:

2.

Միջազգային պայմանագրերով ստանձնած պարտավորությունների հետ համապատասխանությունը

 

Որոշման նախագծով կարգավորմանն առաջարկվող հարցերի մասով միջազգային պայմանագրերով պարտավորություններ չեն ստանձնվել:

Տ Ե Ղ Ե Կ Ա Ն Ք 

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի նախագծմանը և քննարկմանը հասարակության մասնակցության մասին 

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2019 թվականի մայիսի 21-ին, ինչպես նաև 2019 թվականի մայիսի 22-ին տեղադրվել է ՀՀ արդարադատության նախարարության հրապարակման միասնական www.e-draft.am կայքում: 

ՏԵՂԵԿԱՆՔ 

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական կամ տեղական ինքնակառավարման մարմնի բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացման կամ նվազեցման մասին 

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային քաղաքականության իրականացման 2019-2023 թվական­ների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի ընդունման կապակցությամբ պետական բյուջեում ծախսերի և եկամուտների ավելացում կամ նվազեցում չի նախատեսվում: 

ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՓԱՍՏԱԹՂԻ ՏԻՏՂՈՍԱԹԵՐԹ 

Ռազմավարական փաստաթղթի տիտղոսաթերթ

Սույն տիտղոսաթերթը պարունակում է տեղեկատվություն ներկայացվող նախագծի/ գույքագրման նպատակներով ռազմավարական փաստաթղթի/ վերաբերյալ համաձայն ------ հրահանգի հավելված 1.1 

1. Անվանումը

«Հայաստանի Հանրապետությու­նում գենդերային  քաղաքականության իրականացման 2019-2023 թվականների ռազմավարությունը և միջոցա­ռումների ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ»

2. Մշակող մարմինը

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն

3. Նոր կամ վերանայում

ü  Նոր               

Վերանայում                

4. Մշակման հիմքերը

4.1 Նոր և վերանայում

Համառոտ նկարագիր

Հիմքերը՝

 

1. Կառավարության ծրագիր

ü 

2. ՀԶՌԾ

 

3. Երարաժամկետ բարեփոխումների ծրագիր

                   

4․Այլ բարձր մակարդակի ռազմավարական փաստաթուղթ

/ նշել անվանումը այստեղ/

5. ՀՀ օրենք

/ նշել անվանումը այստեղ/

6. ՀՀ կառավարության որոշում

/Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի  սեպտեմբերի 6-ի N1030-Լ որոշման N1 հավելվածի 20-րդ կետի /

7. Միջազգային պարտավորություն

/ նշել անվանումը այստեղ/

8. Այլ

/ նշել անվանումը այստեղ/

Լրացուցիչ մեկնաբանություններ

4.2 Վերանայում /լրացուցիչ տեղեկատվություն/

Վերնայավող փաստաթղթի անվանումը՝

 

Վերջին երեք տարիներին վերանայվող ռազմավարության հաշվետվություն հրապարակվել է

Այո      

Ոչ    

 

Վերանայվող փաստաթղթի վերջին հաշվետվության հրապարակման ամսաթիվը՝

 

Վերնայվող փաստաթղթի հաշվետվությունը ներկայացվում է ռազմավարական փաստաթղթի հետ միասին

 

 

5. Ժամկետը

3 տարի     

ü  5 տարի    

5 և ավելի  

 

 

6. Ազդեցությունը պետական ծախսերի վրա

ü  Այո     

Ոչ                

6.1 Ազդեցությունը մշակվող ՄԺԾԾ վրա

ü  Այո     

Ոչ                

6.2 Ընդհանուր ավելացում

Այո               

ü  Ոչ       

6.3 Ազդեցությունը ոլորտային սահմանաքանակների վրա

Այո     

ü  Ոչ       

6.4 Ազդեցությունը բյուջետային ծրագրերի վրա

ü  Այո     

Ոչ                

6.4.1 Նոր բյուջետային ծրագիր

Այո               

ü  Ոչ       

6.5 Ազդեցության արժեքային գնահատականը

Պետական ծախսերի ընդհանուր մակարդակը տարեկան միջին մակարդակը առաջին 5 տարիների համար առանց ռազմավարական փաստաթղթի մլն դրամ

Պետական ծախսերի ընդհանուր մակարդակը տարեկան միջին մակարդակը առաջին 5 տարիների համար ռազմավարական փաստաթղթի ընդունման դեպքում մլն դրամ

7. Պետական ծախսերի ուսումնասիրություն

ü  Այո     

Ոչ                

7.1 Ծախսերի ուսումնասիրության ժամանակահատվածը

ü  Վերջին 3 տարին   

3 և ավելի տարի    

8. Պահանջում է օրենսդրական փոփոխություն / բացի բյուջետային ծախսերին վերաբերող/

Այո     

ü  Ոչ       

8. 1 ՌԱԳ

ü  Այո     

Ոչ                

9. Ներառված ոլորտների ֆունկցիոնալ կոդերը կամ բյուջետային ծրագրերի կոդերը

 

10. Նպատակներ

Բարձր մակարդակի նպատակներ             

ü  Միջին մակարդակի նպատակներ           

10.1 Բարձր մակարդակի նպատակներ

Նպատակ

Չափման ցուցանիշ

Բազային տարվա գնահատական

Թիրախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

10.2 Միջին մակարդակի նպատակներ

Ծառայում է բարձր մակարդակի իրագործմանը

ü 

Բարձր մակարդակի նպատակ սահմանված չէ

 

10.2.1 Բարձր մակարդակի նպատակների հետ կապը

Բարձր մակարդակի նպատակներ             

Միջին մակարդակի նպատակներ           

1.           ապահովել սոցիալ-տնտեսական ոլորտում գենդերային խտրականության հաղթահարում, կանանց տնտեսական հնարավորությունների ընդյալնումը:

 

 

2.ապահովել կանանց և տղամարդկանց լիարժեք ու արդյունավետ մասնակցության և հավասար հնարավորությունների ընդյալնում կրթության ու գիտության ոլորտում:

 

1.         ապահովել առողջապահության ոլորտում կանանց և տղամարդկանց հավասար հնարավորությունների ընդլայնումը:

 

 

4. ապահովել գենդերային խտրականության կանխարգելումը, կանանց և տղամարդկանց հավասար մասնակցություն կառավարման ոլորտում և որոշումների ընդունման մակարդակում:

 

5. ապահովել կանանց առաջխաղացման ազգային մեխանիզմի կատարելագործումը:

 

 

6. ապահովել ընտանեկան բռնության  երևույթի կանխարգելումը:

 

10.3 Միջին մակարդակի նպատակներ

Նպատակ

Չափման ցուցանիշ

Բազային տարվա գնահատական

Թիրախ

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

11. Հանրային քննարկումներ

ü  Այո                

Ոչ                    

11.1 Նախագիծը

հրապարակվել է կայքում

ü  Այո                

Ոչ                    

11.2 Հրապարակման ամսաթիվը

Նախագիծը տեղադրվել է Հայաստանի Հանրապետության  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության www.mlsa.am ինտերնետային կայքում` 2018 թվականի նոյեմբերի 27-ին:

11.3 Կազմակերպվել է քննարկում

Մեկ                

ü  Մեկից ավելի       

11.4 Ստացված առաջարկությունների քանակը

Մինչև 5          

ü  5-ից ավելի          

11.5 Ստացված առաջարկների հիման վրա բովանդակային փոփոխություն կատարվել է

ü  Այո                

Ոչ                    

                         

 

 

 

 

  • Քննարկվել է

    22.05.2019 - 06.06.2019

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Նախարարություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 16478

Տպել

Առաջարկներ`

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Ռազմավարության Միջոցառումների ծրագրի 4-րդ Գերակայության 8-րդ Միջոցառմամբ սահմանված է «Բարձրագույն կրթական և պետական հաստատություններում կերակրող մայրերի համար կերակրասենյակների նախատեսում»՝ Երևան քաղաքում փորձնական ծրագրերի իրականացմամբ։ Սույն առաջարկը բխում է «Երեխաներին կրծքով կերակրման խրախուսման և մանկական սննդի շրջանառության մասին» ՀՀ օրենքի 10-րդ հոդվածի 1-ին մասից, որի համաձայն` «Կրծքով կերակրող կինն իրավունք ունի` ունենալու համապատասխան պայմաններ աշխատավայրերում, քրեակատարողական հիմնարկներում, առողջապահական կազմակերպություններում և այլ հասարակական վայրերում կրծքով կերակրելու համար»։ Գործնականում այս նորմը չէր իրացվում, քանի որ բացակայում էին դրա համար նախատեսված պայմանները։ Իրավաբանների հայկական ասոցիացիան այս հարցը տարիներ շարունակ բարձրացրել է, ընդհուպ այն ներառված է եղել ՄԱԿ-ի «Կանանց նկատմամբ խտրականության բոլոր ձևերի վերացման մասին կոնվենցիայի» Հայաստանում կիրառման, այդ թվում`ՄԱԿ-ի կանանց նկատմամբ խտրականության վերացման կոմիտեին 2014 թ.-ին ներկայացված ՀՀ վերջին (համակցված 5-րդ և 6-րդ) զեկույցի իրավական մոնիթորինգի այլընտրանքային զեկույցում, որն, ի թիվս այլ կառույցների, ներկայացված է եղել նաև ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարություն։ Այդ առիթով Իրավաբանների հայկական ասոցիացիան ողջունում է սույն միջոցառման նախատեսումը և առաջարկում է նախատեսել չափելի արդյունքային ցուցանիշներ առ այն, թե քանի բարձրագույն կրթական և քանի պետական հաստատություններում է նախատեսվում հիմնել նման կերակրասենյակներ։

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 9-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Մինչև 3 տարեկան երեխայի խնամքի արձակուրդում գտնվող անձանց՝ խնամքն աշխատանքի հետ համադրելու աջակցության ծրագրի իրականացում», իսկ որպես «Ակնկալվող արդյունք»՝ «Կանանց համար աշխատանքային և ընտանեկան պարտականությունները համատեղելու համար նպաստավոր պայմանների ձևավորում, աշխատանքն ու երեխայի/ընտանիքի խնամքը համադրելու հնարավորությունների ընդլայնում»։ Տվյալ միջոցառման համատեքստում ևս ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ հղիության և ծննդաբերության, ինչպես նաև մինչև 1 տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնու համար հավելյալ երաշխիքների սահմանումից։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Կանանց և տղամարդկանց աշխատանքային և ընտանեկան պարտականությունների հավասարակշռված բաշխման օժանդակությունը»։ Գերմանիայի օրենսդրությամբ սահմանված են արտոնյալ դրույթներ, համաձայն որոնց, տղամարդկանց համար նախատեսվում է լրացուցիչ աշխատավարձի վճարում` երեխաների խնամատարության հարցը հանձն առնելու համար: Այդպիսով, կանայք հնարավորություն են ունենում առանց խոչընդոտների կատարել իրենց աշխատանքային պարտականությունները: ՀՀ աշխատանքային օրենսգրքի 176-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի համաձայն` աշխատողի պահանջով չվճարվող արձակուրդ տրամադրվում է հղիության և ծննդաբերության արձակուրդում գտնվող, ինչպես նաև մինչև մեկ տարեկան երեխային խնամելու համար արձակուրդում գտնվող կնոջ ամուսնուն: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև նոր ծնված երեխայի խնամքն ամուսնու կողմից իրականացնելու դեպքում հավելյալ երաշխիքների սահմանմանը, այդ թվում՝ ամուսնում համար վճարովի արձակուրդի նախատեսմանը:

Իրավաբանների հայկական ասոցիացիա

06.06.2019

Միջոցառումների ծրագրի 2-րդ Գերակայության 6-րդ Միջոցառմամբ նախատեսված է «Ընտանիքը և աշխատանքը համատեղելու կանանց հնարավորությունների ընդլայնմանն ուղղված պետական քաղաքականության վերլուծությունների իրականացում», իսկ որպես «Արդյունքային ցուցանիշ»-ներից մեկը՝ «.Աշխատուժում կանանց մասնակցության բարձրացմանը, ընտանիքը և աշխատանքը համատեղելու հնարավորությունների ընդլայնմանն ուղղված առաջարկությունների փաթեթի, իրավական ակտերի առկայություն, օրենսդրական փոփոխությունների իրականացում»: Տվյալ միջոցառման համատեքստում ցանկանում ենք խոսել կոնկրետ գործողությունների նախատեսումից, օրինակ՝ միջազգային պրակտիկայում տեղ գտած՝ գործատուի և հղի կանանց հարաբերությունների վերաբերյալ իրավակարգավորումներից։ Այսպես, արգելվում է գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։ Պեկինյան Գործողությունների ծրագրով որպես ռազմավարական նպատակ է սահմանված «Մասնագիտական խտրազատման և աշխատանքի տեղավորվելիս դրսևորվող խտրականության բոլոր ձևերի վերացումը» : Եվրոպական Միության «Հղի աշխատողների և վերջերս ծննդաբերած կամ կրծքով կերակրող աշխատողների անվտանգության և առողջության բարելավմանն ուղղված միջոցների ներդրման մասին» հրահանգի համաձայն` «պետություններն ընդունում են անհրաժեշտ միջոցներ՝ արգելելու աշխատողներին աշխատանքից ազատելը՝ վերջիններիս հղիության սկզբից մինչև հղիության և հետծննդյան արձակուրդի ավարտն ընկած ժամանակահատվածում: Եվրոպական Միության Արդարադատության դատարանը «Ջիմինեզ Մելգարն ընդդեմ Այունտամիենտո դը Լոս Բարրիոս» գործով փաստել է․ «եթե որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ժամկետը երկարացնելուց հրաժարվելը պայմանավորված է աշխատողի հղիության փաստով, այն իրենից ներկայացնում է սեռի հիմքով պայմանավորված խտրականություն։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 114-րդ հոդվածի 2.1) մասի համաձայն` աշխատանքային պայմանագրի լուծումը գործատուի նախաձեռնությամբ արգելվում է` հղի կանանց հետ` հղիության մասին գործատուին տեղեկանք ներկայացնելու օրվանից մինչև հղիության և ծննդաբերության արձակուրդի ավարտման օրվանից հետո մեկ ամիսը լրանալը։ ՀՀ աշխատանքային օրենսգրքի 109-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի համաձայն` աշխատանքային պայմանագիրը լուծվում է պայմանագրի գործողության ժամկետը լրանալու դեպքում: Այսինքն, նշյալ արգելքը նախատեսված է միայն անորոշ ժամկետով կնքված պայմանագրերի համար, քանի որ խոսքն այստեղ գնում է գործատուի նախաձեռնությամբ աշխատանքային պայմանագիրը խզելուն վերաբերող դրույթներին, որը չի տարածվում որոշակի ժամկետով կնքված պայմանագրերի վրա։ Թեև ԵՄ Խորհրդի հրահանգները և ԵՄ Արդարադատության դատարանի վճիռները ՀՀ-ի համար պարտադիր իրավաբանական ուժ չունեն, այնուամենայնիվ վերջիններս դիտվում են որպես առաջադեմ պրակտիկա: ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆ Անհրաժեշտ է Միջոցառումների ծրագրով անդրադառնալ նաև հղի կանանց հավելյալ աշխատանքային երաշխիքների սահմանմանը՝ արգելելով գործատուին՝ խուսափել հղի կնոջ հետ որոշակի ժամկետով կնքված պայմանագրի ավարտից հետո երկարացնել վերջինիս գործողության ժամկետը միայն այն պատճառով, որ կինը հղի է։

Տեսնել ավելին