Հիշել նախագիծը
«Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագծի և հարակից օրենքների նախագծերի փաթեթ
-
61 - Կողմ
-
665 - Դեմ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Առաջարկության բովանդակությունը | Եզրակացություն | Կատարված փոփոխությունը |
---|---|---|---|---|
1 | 2 | 3 | 4 | |
1 | Արտակ Քյուրումյան 31.01.2019 00:16:34 | ՀՀ արդարադատության նախարարության իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական www.e-draft.am կայքում առանձին նշվում են «Ամենաքննարկված նախագծերը»: Հավանաբար դրանով ՀՀ արդարադատության նախարարությունը ցանկացել է խթանել քաղաքացիների, գործարարների և տնտեսավարողների կյանքը հեշտացնող օրենսդրական նախագծերի պատրաստումը և դրանց հանրային քննարկումների կազմակերպման հարցում նախարարությունների և գերատեսչությունների միջև մրցակցությունը: Հունվարի 27-ին շնոհրավորել եմ ՀՀ արդարադատության նախարարության կազմակերպած «Ամենաքննարկված նախագծերը» մրցման մեջ առաջ անցնելու կապակցությամբ: Սակայն ցավալի է նշել, որ արձանագրված մեկնաբանությունների մեծամասնությունը արտահայտում են հանրության դժգոհությունը, քանի որ ներկայացված նախագիծը լավը չի: Ստացվում է հանրային կարծիքի հավաքագրում, սակայն հանրային քննարկում ըստ էության չի ստացվում, հատկապես հաշվի առնելով նախկինում արձանագրված այն պրակտիկան, որ ՀՀ ֆինանսների նախարարությունը ընթացքում չի արձագանքում շահառուների կողմից կատարվող մեկնաբանություններին և դա անում է վերջում, երբ շահառուներն այլևս չեն կարող նոր փաստարկներ ներկայացնել, կամ բացահայտել ՀՀ ֆինանսների նախարարության փաստարկների թույլ կողմերը: Այլ նախարարություններ և գերատեսչություններ շահառուների կողմից կատարվող մեկնաբանություններին պատասխանում են ընթացքում: ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկում եմ ավելի ինտերակտիվ կապ հաստատել շահառուների հետ: | Ընդունվել է: | Ներկայացված յուրաքանչյուր առաջարկություն դառնում է քննարկման առարկա, իսկ քննարկումներն իրականացվում են, ինչպես ՀՀ ֆինանսների նախարարությունում, այնպես էլ շահագրգիռ մարմինների հետ: Դրանից հետո բարձրացված հարցերը քննարկվում են ՀՀ կառավարությունում: Արդյունքում, ներկայացված առաջարկությունների ընդունման վերաբերյալ դիրքորոշում ձևավորելու և արձագանքելու համար պահանջվում է բավականին ժամանակ: Այդուհանդերձ, ներկայացված առաջարկությունն ընդունելի է: |
2 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | Օրենքի հոդված 12-ով առաջարկվում է օրենսգրքի հոդված 55-ի 13-րդ մասում լրացնել նախադասություն, որով կառավարությանը իրավունք է տրվում սահմանել այդ մասով սահմանված ծախսերի փաստաթղթավորման այլ կարգ, սակայն այս փոփոխության հիմնավորումները ներկայացված չեն: Եթե ՀՀ ֆինանսների նախարարությունը տնտեսավարողներից դժգոհություններ չի ստացել հոդված 55-ի 13-րդ մասով նախատեսված կարգավորման վերաբերյալ, ապա առաջարկում եմ այսպիսի լրացում չկատարել (եթե ստացել է՝ պետք է այդ դժգոհությունները ներկայացնել), քանի որ բացի ոլորտի կարգավորումը, ընդհանրապես օրենքները նաև նպատակ ունեն սահմանափակել կառավարության լիազորությունները, որպեսզի այն հնարավորություն չունենա ինչ-ինչ նպատակներից ելնելով առանձին կարգավորումներ սահմանել և/կամ հաճախակի փոփոխությունների ենթարկել դրանք: | Ընդունվել է: | Նախագծի ընդունման հիմնավորման մեջ կատարվել են համապատասխան լրացումներ: |
3 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | 2018թ. սեպտեմբերի 6-ին իր ֆեյսբուքյան ելույթում ՀՀ վարչապետը հայտարարել էր (https://www.youtube.com/watch?v=7b4NBARZBN4), որ հետագայում մաս-մաս կներկայացնի Հարկային օրենսգրքում փոփոխությունների վերաբերյալ ՀՀ կառավարության առաջարկությունները: Առ այսօր կարծես թե հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների գործունեության հարկային դաշտի փոփոխության վերաբերյալ ՀՀ վարչապետը չի խոսել: Խնդրում եմ հայտնել, թե արդյոք հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների գործունեության հարկային դաշտի փոփոխությունների վերաբերյալ առաջարկությունները արդեն իսկ քննարկվել են ՀՀ վարչապետի հետ: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
4 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | 2018թ. նոյեմբերին շրջանառված Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին նախագծի հարցմանն ի պատասխան ՀՀ ֆինանսների նախարարությունը հայտնել էր, որ «կատարված հաշվարկները ցույց են տալիս, որ այս փոփոխության արդյունքում պետական բյուջեի հարկային եկամուտների տարեկան կորուստը կկազմի շուրջ 27,5 մլրդ. դրամ»: 2018թ. սեպտեմբերի 6-ի ֆեյսբուքյան ելույթի ժամանակ ՀՀ վարչապետը նշել էր, որ եկամտային համահարթ հարկ կիրառելու դեպքում 38,5 մլրդ ՀՀ դրամ կուտակվում է համեմատաբար բարձր եկամուտ ունեցող քաղաքացիների մոտ: (https://www.youtube.com/watch?v=7b4NBARZBN4): Ենթադրաբար, ՀՀ քաղաքացիների եկամուտը պետք է ավելանար այն գումարի չափով, որը նրանք բյուջե չեն վճարում: Խնդրում եմ ներկայացնել 11 մլրդ ՀՀ դրամ տարբերության պատճառը: | Ընդունվել է ի գիտություն: | Եկամտային հարկի հաստատուն՝ 23 տոկոս դրույքաչափի ներդրման արդյունքում պետական բյուջեի հարկային եկամուտների կորուստը տարեկան կտրվածքով գնահատվում է 27.5 մլրդ. դրամ: Եվս 11 մլրդ. դրամի չափով տարեկան կորուստ գնահատվել է շահութահարկի դրույքաչափը 2 տոկոսային կետով իջեցնելու արդյունքում: |
5 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | Հասկանալի չէ, թե 2016թ. հոկտեմբերի 4-ից ի վեր, երբ ընդունվել է Հարկային օրենսգիրքը, տնտեսական գործունեության դաշտում և գործարար միջավայրում ինչ փոփոխություն է տեղի ունեցել, որը անհրաժեշտություն է առաջացրել փոխել հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների հարկման դաշտը (ինչու էր այսօր գործող կարգավորումը ընդունելի 2016թ.-ին, սակայն ընդունելի չի 2019թ.-ին): 2013թ.-ից ի վեր հանդիսանում եմ անհատ ձեռնարկատեր և հարկվում եմ շրջանառության հարկով և անցած 5,5 տարիների ընթացքում չեմ լսել, որ ՀՀ կառավարությունը ցանկություն ունի փոխել ձեռնարկատերերի այս խմբի գործունեություն կարգավորող հարկային դաշտը: Եթե կա նախկինում տեղի ունեցած որևէ նիստի արձանագրություն, որտեղ քննարկվել է և որոշվել է, որ ձեռնարկատերերի այս խմբի գործունեության հարկային կարգավորումները 2019թ.-ից հետո փոխվելու են, խնդրում եմ ներկայացնել դրանք: Գործարարներին պետք են վկայություններ, որ առաջարկվող փոփոխությունը տրամաբանական շղթայի ինչ-որ օղակ է, որ ինչ-որ զարգացումներ հանգեցրել են կարգավորումների այսպիսի տարբերակի առաջարկության և որ այս առաջարկությունը պետական որևէ պաշտոնյայի կամայական որոշումը չի: Ձեռնարկատերերը պետք է իրենց գործունեությունը ծավալեն կանխատեսելի հարկային դաշտում: Այս օրենքի նախագծի հրապարակումով շրջանառության հարկի դաշտում գործունեություն ծավալող ձեռնարկատերերն առաջին անգամ իմացան, որ ՀՀ կառավարությունը կամ ՀՀ ֆինանսների նախարարությունը այսպիսի մտադրություն ունի: Փոփոխությունների այս առաջարկությունը նման է բաց երկնքում ամպրոպի: Ձեռնարկատերերը տեղյակ չէին այսպիսի փոփոխության ծրագրերի մասին, մեկ էլ հանկարծ պարզվում է, որ մի քանի ամիս հետո իրենք ստիպված են լինելու գործել այլ օրենսդրական դաշտում, այն դեպքում, երբ հավանաբար մարդիկ 2-3 տարվա պայմանագրեր են կնքել, ելնելով այս պահին գործող օրենսդրական կարգավորումներից, իսկ հիմա պարզվում է, որ մի քանի ամիս հետո այլ հարկային դաշտում են գործելու: Սկզբունքորեն դեմ եմ այսպիսի փոփոխությանը: Սակայն եթե ՀՀ կառավարությանը և ՀՀ ֆինանսների նախարարությունը որոշել են, որ կատարելու են այսպիսի փոփոխություն, առաջարկում եմ հայտարարել, որ պատրաստվում են փոխել հաշվապահների, խորհրդատուների և իրավաբանների գործունեության հարկային դաշտը, սակայն դա անել ոչ հիմա: Նոր, երկարաժամկետ պայմանագրեր դիտարկելիս ձեռնարկատերերի այս խմբի ներկայացուցիչները կորոշեն, շարունակում են իրենց գործունեությունը և կնքում են այդ պայմանագիրը, թե, հաշվի առնելով ՀՀ կառավարության և ՀՀ ֆինանսների նախարարության վերը նշված մտադրությունները չեն շարունակում և դադարեցնում են իրենց գործունեությունը: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ մեր կողմից միկրո մակարդակում կատարված ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ այո, շրջանառության հարկի 5 տոկոս դրույքաչափը հնարավորություն չի տալիս ապահովել մասնագիտացված ծառայությունների ոլորտի լիարժեք հարկում: Մյուս կողմից, ինչպես կարող է նույն աշխատանքը, նույն ռիսկերով ու նույն պատասխանատվությամբ, որպես վարձու աշխատող իրականացնելու պարագայում հարկվել եկամտային հարկի 25.2 տոկոս արդյունավետ դրույքաչափով, իսկ որպես ընտանեկան ձեռնարկատիրության սուբյեկտ իրականացնելիս ընդհանրապես չհարկվել, իսկ որպես շրջանառության հարկ վճարող իրականացնելիս հարկվել ընդամենը 5 տոկոս դրույքաչափով: Բացի այդ, բազմիցս նշել ենք ագրեսիվ հարկային պլանավորման մեխանիզմների մասին, երբ հարկման ընդհանուր համակարգում գեներացված փաստաթղթերի հիման վրա պակասեցվում են հարկման ընդհանուր համակարգում գտնվող հարկ վճարողների հարկման բազաները: |
6 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | Հետագայում, Հարկային օրենսգրքում նման փոփոխություններ ծրագրավորելուց առաջ առաջարկում եմ հարկատուների հետ քննարկումների և հարցախույզերի միջոցով ուսումնասիրել հարկատուների պայմանագրային պարտավորությունների ժամկետները և օրենսգրքում փոփոխությունների ժամկետներն այնպես նախատեսել, որ հարկատուների մեծամասնությունը կարողանան իրենց գործող պայմանագրերով ստանձնած պարտավորությունները կատարեն ամբողջությամբ, իսկ նոր պարտավորություններ ստանձնելիս որոշեն, թե արդյոք ուզում են դրանք ստանձնել հաշվի առնելով օրենսգրքում կատարվող փոփոխությունները: | Չի ընդունվել: | Նախ, հայտնում ենք, որ հասկանալի չէ ինչպես կարող են հարկային օրենսդրության մեջ կատարվող փոփոխությունների ժամկետները համապատասխանեցվել հարկ վճարողների պայմանագրային պարտավորություններին: Օրինակ, եթե որևէ հարկ վճարող 10 տարի ժամկետով պայմանագիր է կնքել, ապա արդյոք նշանակում է, որ փոփոխությունները պետք է ուժի մեջ մտնեն 10 տարի հետո: Այս առումով, գտնում ենք, որ հարկ վճարողների պայմանագրային պարտավորությունները հիմք ընդունելով հարկային օրենսդրության մեջ փոփոխություններ կատարելը գործնականում ուղղակի հնարավոր չէ: Այլ հարց է, որ ցանկալի է, որ սպասվող փոփոխությունների ուղղությունները նախապես հայտարարվեն: Այս մասով համակարծիք ենք դիտարկման հեղինակի հետ: |
7 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | Գործընկերների հետ քննարկումների արդյունքում եկել եմ եզրակացության, որ ներդրումային ծրագրեր իրականացնող ընկերությունների դեպքում օրենսգրքում խստացումներ նախատեսող փոփոխությունները պետք է հաշվի առնեն ներդրումային ծրագրերի ինքնածախսածածկման (break even point) ժամանակաշրջանը: ՀՀ կառավարությանն ու ՀՀ ֆինանսների նախարարությանը առաջարկում եմ այս հանգամանքը հաշվի առնել օրենսդրության խստացում նախատեսող հետագա նախաձեռնությունների մշակման ժամանակ: | Ընդունվել է ի գիտություն: | Նախագծի լրամշակված տարբերակով նմանօրինակ փոփոխություններ չեն նախատեսվում: |
8 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | 2018թ. սեպտեմբերի 6-ի ֆեյսբուքյան իր ելույթում ՀՀ վարչապետը նշել էր, որ այս ընթացքում Հայաստանում ներդրումներ կատարել ցանկացող բոլոր հնարավոր ներդրողները հետաքրքրվում են , թե արդյոք Հայաստանում գոյություն ունի եկամտային հարկի համահարթ կամ flat դրույքաչափ: Սա ինձ համար նորություն էր: Երբեք չէի լսել, որ ներդրողները այդքան կարևորեն եկամտային հարկի համահարթ լինելու հանգամանքը: Իմ կողմից ուսումնասիվրած մի քանի ներդրումային ծրագրերում ևս եկամտային հարկին ընդհանրապես և դրա համահարթ դրույքաչափին մասնավորապես այդպիսի կարևորություն չի տրվել, քանի որ սովորաբար իրենց հաշվարկներում ներդրողները դիտարկել են համախառն (կամ կեղտոտ) աշխատավարձը, քանի որ դա է կարևոր իրենց կողմից կատարվող ներդրման գումարը հաշվելու համար: Ինտերնետային որոնումները այդ հարցի վերաբերյալ որևէ հետաքրքիր արդյունք ի հայտ չբերեցին: Zvi Bodie, Alex Kane, Alan Marcus-ի կողմից 2002թ-ին հրապարակված Investments դասագրքի Subject index-ների մեջ ևս չկար flat income tax կամ income tax արտահայտությունները, իսկ taxes—ի տակ կա օրինակ after-tax yield: Սա վկայում է, որ ներդրումային որոշումների ժամանակ եկամտային հարկի դրույքաչափ(եր)ի կարևորության վերաբերյալ կարծիքը խիստ գերագնահատված է: | Ընդունվել է ի գիտություն: | Անկախ այն հանգամանքից, որ եկամտային հարկ վճարողներ են համարվում աշխատողները, միևնույն է, այդ բեռը կրում են տնտեսավարող սուբյեկտները: Եթե հաշվի առնենք նաև այն հանգամանքը, որ աշխատաշուկայի պահանջարկը և վարձատրության հետ կապված հարաբերությունները ձևավորվում են հաշվի առնելով տնօրինվող եկամուտների չափը, ակնհայտ է, որ եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումը դրականորեն է անդրադառնալու տնտեսավարող սուբյեկտների որոշ մասի վրա, առավել ևս ներդրումային փուլում գտնվող տնտեսավարող սուբյեկտների վրա: Միաժամանակ, հայտնում ենք, որ եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման քննարկումների ընթացքում քննարկվել են դրույքաչափերի վերանայման մեկ տասնյակից ավել սցենարներ: Ընդ որում, ցանկացած տարբերակ ուներ իր դրական և բացասական կողմերը: Գործնականում հնարավոր չէր ընտրել եկամտային հարկի դրույքաչափերի այնպիսի տարբերակ, որը կլուծի առկա բոլոր խնդիրները՝ կապված հասարակության տարբեր խմբերի եկամուտներն արդյունավետ ձևով վերաբաշխելու, ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու կամ տնտեսության իրական հատվածի և հատկապես արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ: Այս առումով, նախքան եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը անհրաժեշտ է հստակեցնել այն խնդիրները, որոնք ակնկալվում էր լուծել եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով: Այդ իսկ պատճառով, գերակայությունը տրվել է արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ կապված խնդիրների լուծմանը: Բացի այդ, հայտնում ենք, որ բարեփոխումների հիմքում դրվել է նաև որակյալ և արտադրողական աշխատուժը խրախուսելու, արտահանմանը կողմնորոշված արտադրությունները զարգացնելու, ներդրումային միջավայրը բարելավելու նպատակ, ինչի արդյունքում ակնկալվում է տնտեսական ակտիվության մակարդակի բարձրացում, հետևաբար նաև՝ աշխատավարձերի բարձրացում, որը ավելի նկատելի ազդեցություն կունենա ցածր եկամտային խմբում գտնվող անձանց վրա, քան եկամտային հարկի դրույքաչափի փոքր իջեցումը: Միևնույն ժամանակ, հայտնում ենք, որ նորմատիվ իրավական ակտերի հիմնավորումների ձևաչափը որոշ դեպքերում հնարավորություն չի տալիս ամբողջությամբ արտացոլել նախագծերի առջև դրված նպատակների ամբողջական ծավալը: |
9 | Արտակ Քյուրումյան 01.02.2019 02:48:20 | Ներդրումները խրախուսելու համար առաջին հերթին կարևոր է որպեսզի երկրում լինի արդար և արդյունավետ դատական համակարգ և կառավարությունն ունենա առաջիկա 5-10 տարիներին երկրի զարգացման ռազմավարական ծրագիր: Սահմանադրության 151-րդ հոդվածի առաջին մասի համաձայն կառավարության կազմավորումից հետո քսանօրյա ժամկետում վարչապետի կողմից ԱԺ ներկայացվող կառավարության ծրագիրը սովորաբար հռչակագրային փաստաթուղթ է: Կառավարությունը պետք է ունենա ռազմավարական ծրագիր: Հայաստանում աղքատության բարձր մակարդակը հաշվի առնելով չպետք է բացառել, որ այդ փաստաթուղթը կարող է կոչվել «Աղքատության հաղթահարման ռազմավարական ծրագիր №2»: Այդ ծրագրում, ի թիվս այլ հարցերի, պետք է վերլուծվի նախորդ 20 տարիներին ՀՀ-ում տարված հարկային քաղաքականությունը, վերհանվեն բոլոր սխալները և թերությունները, ներկայացվեն հարկային ոլորտը կարգավորող օրենքներում հաճախակի կատարվող փոփոխությունների պատճառները (https://factor.am/103698.html), գնահատական տրվի նախկինում կատարված աշխատանքներին և ներկայացվեն առաջիկա 10 տարիներին հարկային համակարգի զարգացման ծրագրերը: ՀՀ կառավարությանը, ՀՀ ֆինանսների նախարարությանը և ՀՀ տնտեսական զարգացման ու ներդրումների նախարարությանն առաջարկում եմ սկսել երկրի զարգացման ռազմավարական ծրագրի մշակման աշխատանքների համար անհրաժեշտ ուսումնասիրություններն ու հետազոտությունները: | Ընդունվել է ի գիտություն: | Ընդհանուր առմամբ, ՀՀ ֆինանսների նախարարության կողմից սկզբունքային առարկություններ չկան: Միևնույն ժամանակ, տեղեկացվում է, որ նախագծով առաջարկվող լուծումները հիմնված են տնտեսության առկա իրավիճակի ուսումնասիրության ու ախտորոշման արդյունքների վրա: Մասնավորապես, հիմնական խնդիրը կայանում է նրանում, որ ուսումնասիրության արդյունքների համաձայն՝ արտահանմանը կողմնորոշված՝ տնտեսության իրական հատվածի ճյուղերի շահութաբերության միջինացված մեծությունն էականորեն զիջում է ներքին սպառմանը կողմնորոշված ճյուղերի շահութաբերությանը, ինչը տնտեսության երկարաժամկետ զարգացման և տնտեսական աճի ապահովման տեսանկյունից մտահոգիչ է: Այդ կապակցությամբ, այս նախաձեռնությամբ, ի թիվս այլ խնդիրների, ակնկալվում է լուծել արտահանմանը կողմնորոշված ոլորտների շահութաբերության բարձրացման և մրցունակության ամրապնդման խնդիրները: |
10 | Արտակ Քյուրումյան 06.02.2019 01:09:47 | Մի նախադասություն Արժույթի միջազգային հիմնադրամի (ԱՄՀ) Հայաստանին վերաբերող 2017թ. հրապարակումից: REPUBLIC OF ARMENIA SELECTED ISSUES IMF Country Report No. 17/227 Kazakhstan increased the taxes on real estate, properties and luxury goods in 2014 and strengthened the progressivity of the income tax. | Ընդունվել է ի գիտություն: | Ներկա փուլում Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունը ուղղված է նաև անշարժ գույքի հարկը գույքի իրական՝ շուկայական արժեքի հիման վրա հաշվարկելուն (որը որպես ծրագրային դրույթ սահմանված է նաև ՀՀ կառավարության ծրագրում), սակայն նշյալ փոփոխությունները նախատեսվում է իրականացնել հարկային բարեփոխումների երկրորդ փուլի շրջանակներում: |
11 | Արտակ Քյուրումյան 06.02.2019 01:09:47 | Մի հատված ԱՄՀ կողմից Հայաստանին վերաբերող 2010թ. հրապարակումից. Estimates of the Output Gap in Armenia with Applications to Monetary and Fiscal Policy by Asmaa El-Ganainy and Anke Weber. IMF Working Paper WP/10/197 More specifically, the government may consider measures to (i) strengthen fiscal rules to enhance fiscal discipline over the business cycle and limit pro-cyclicality of fiscal policy; and (ii) strengthen fiscal automatic stabilizers by enhancing revenue collection, increasing the progressivity of the tax system, and addressing Armenia’s persistent institutional and governance weaknesses, particularly in tax administration. | Ընդունվել է ի գիտություն: | Ներկա փուլում Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելուն և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելուն, որը նաև համահունչ է հարկման համակարգերի՝ աշխարհում ընթացող փոփոխություններին։ Քաղաքականության վերոնշյալ ուղղությունը պայմանավորված է նրանով, որ ազգային տնտեսության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա մեծ ազդեցություն ունի ուղղակի հարկերի գծով հարկային բեռը: |
12 | Արտակ Քյուրումյան 06.02.2019 01:09:47 | Մի հատված Համաշխարհային բանկի 2014թ. հրապարակումից. Republic of Armenia. Public Expenditure Review. Expanding the Fiscal Envelope. May 2014 Report No. 88586-AM (http://documents.worldbank.org/curated/en/264471468005435366/pdf/885860ESW0REVI0P13340000PUBLIC000AM.pdf) On the revenue side, most recent discussion of tax reform revolves around indirect taxes. These taxes are significantly less progressive than direct taxes, and the poorest households only rarely pay direct taxes in Armenia. From an equity perspective, then, it would be preferable to consider tax reforms to increase direct taxes either by raising rates or by drawing more workers into the formal economy. | Ընդունվել է ի գիտություն: | Ներկա փուլում Կառավարության կողմից իրականացվող հարկային քաղաքականությունն ուղղված է ուղղակի հարկերի գծով հարկային բեռը նվազեցնելուն և այն որոշակիորեն անուղղակի հարկերի վրա տեղափոխելուն, որը նաև համահունչ է հարկման համակարգերի՝ աշխարհում ընթացող փոփոխություններին։ Քաղաքականության վերոնշյալ ուղղությունը պայմանավորված է նրանով, որ ազգային տնտեսության ներդրումային գրավչությունը մեծապես կախված է ներդրումների հետ գնման ժամկետներից, որոնց վրա մեծ ազդեցություն ունի ուղղակի հարկերի գծով հարկային բեռը: |
13 | Արտակ Քյուրումյան 06.02.2019 01:09:47 | Համաշխարհային բանկից 2016թ. հնչած մեկ այլ կարծիք Is it Fair that 80-85 Percent of Personal Income Tax Collections is Formed through Those Earning Less than AMD 120 Thousand Income per Month? http://www.worldbank.org/en/news/opinion/2016/07/01/interview-with-ms-gohar-gyulumyan-on-the-tax-code | Ընդունվել է ի գիտություն: | Հարցը կայանում է նրանում, որ վարձու աշխատողների 50 տոկոսից ավելին ստանում է ամսական միջինում մինչև 120 հազար դրամ աշխատավարձ: Սակայն անհրաժեշտ է հաշվի առնել, որ բազմաթիվ դեպքերում աշխատավարձերը թերհայտարարագրվում են: Այս առումով, եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցումն ուղղված է նաև աշխատավարձերի իրական չափերը հայտարարագրելու խթանների ստեղծմանը: |
14 | Արտակ Քյուրումյան 06.02.2019 01:09:47 | Հղում ԱՄՀ 2017թ. հրապարակման, որը նշում է, որ ինքնազբաղված անձանց տրված հարկային արտոնությունը խթաններ է ստեղծում գործ սկսելու համար և մարդկանց քաջալերում է պաշտոնապես գրանցել իրենց գործունեությունը: REPUBLIC OF ARMENIA SELECTED ISSUES IMF Country Report No. 17/227 E. Government’s Efforts 11. Authorities have made major efforts to make growth more inclusive, particularly through: Tax exemptions of the micro self-employed people to support employment. This should not only create incentives for the start-ups but also encouraged people to register with the tax authorities. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ այս հրապարակման պահին (2017թ. հուլիս) միկրոձեռնարկատիրական համակարգ հասկացություն Հարկային օրենսգրքում չկար, ապա իմ կարծիքով micro self-employed people արտահայտությունը վերաբերում է շրջանառության հարկի դաշտում գործող ԱՁ-երին, հավանաբար նաև այլ փոքր ձեռնարկությունների: Սա իմ կարծիքն է, Հարկային օրենսգրքում միկրոձեռնարկատիրության հասկացության այդ պահին բացակայության հիմնավորմամբ: Իհարկե կարող են լինել նաև այլ մեկնաբանություններ: ԱՄՀ կարծիքով հարկային գործող կարգավորումներն օգնել են գործունեություն ծավալող մի շարք ձեռնարկատերերի պաշտոնապես գրանցվել հարկային մարմնում և վճարել հարկեր: Այս նախագծի վերաբերյալ արտահայտված մի շարք շահառուներ կարծիք են հայտնել, որ գործարարների մի մասը կդիտարկի պաշտոնապես գրանցված գործունեությունը դադարեցնելու տարբերակը: Հավանաբար բյուջեի եկամտային մասի վրա ազդեցությունը շատ չնչին կլինի: Սակայն կարևոր է գնահատել, թե այս քայլն ինչպիսի ազդեցություն կունենա ինքնազբաղված քաղաքացիների հետագա գործունեության վրա և ինչ կանեն այն քաղաքացիները, որոնք պատրաստվում էին գրանցել իրենց գործունեությունը: ՀՀ ֆինանսների նախարարությանն առաջարկում եմ տարբերակված մոտեցում դրսևորել քաղաքացիների երկու խմբերի նկատմամբ. 1) ինքնազբաղված քաղաքացիներ, որոնք գործում են իրենց ռիսկով, ինչի արդյունքում 1-2 ամիս կարող է աշխատանք և լավ եկամուտներ ունենան, ապա 1-2 ամիս բոլորովին աշխատանք չունենան (այս դեպքում իրենք իրենց հույսին են և պետությունից որևէ օժանդակություն և գրեթե ոչ մի ծառայություն չեն ստանում, սակայն պետք չի նաև նրանց ծանրաբեռնել ավելի մեծ հարկերով) 2) ֆիքսված ցածր աշխատավարձով քաղաքացիներ, որոնք յուրաքանչյուր ամիս ստանում են ֆիքսված և կայուն աշխատավարձ, աշխատում են պակաս ռիսկային պայմաններում, հավանաբար ունեն որոշակի սոցիալական երաշխիքներ: Այս քաղաքացիների մի մասի աշխատավարձը հավանաբար համեմատաբար ցածր է, սակայն իրենք են ընտրել այդ ավելի քիչ ռիսկային լուծումը (ավելի քիչ, սակայն ավելի կայուն եկամուտ): Այս դեպքում սկզբունքային որոշում կայացնելու անհրաժեշտություն կա: Ում է ուզում քաջալերել, օժանդակել, խրախուսել կառավարությունը: | Ընդունվել է ի գիտություն: | Միկրոձեռնարկատիրության սուբյեկտների մասով նախագծով առաջարկվող մոտեցումները համահունչ են ներկայացված դիտարկումներին: Ինչ վերաբերում է հաստատուն ցածր աշխատավարձով աշխատող քաղաքացիների նկատմամբ տարբերակված մոտեցումներ կիրառելուն, ապա հայտնում ենք հետևյալը: Նախ հայտնում ենք, որ եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման քննարկումների ընթացքում քննարկվել են դրույքաչափերի վերանայման մեկ տասնյակից ավել սցենարներ: Ընդ որում, ցանկացած տարբերակ ուներ իր դրական և բացասական կողմերը: Գործնականում հնարավոր չէր ընտրել եկամտային հարկի դրույքաչափերի այնպիսի տարբերակ, որը կլուծի առկա բոլոր խնդիրները՝ կապված հասարակության տարբեր խմբերի եկամուտներն արդյունավետ ձևով վերաբաշխելու, ստվերային աշխատավարձերը հարկման դաշտ տեղափոխելու կամ տնտեսության իրական հատվածի և հատկապես արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ: Այս առումով, նախքան եկամտային հարկի դրույքաչափերի վերանայումը անհրաժեշտ է հստակեցնել այն խնդիրները, որոնք ակնկալվում էր լուծել եկամտային հարկի դրույքաչափերի վերանայման միջոցով: Այդ իսկ պատճառով, գերակայությունը տրվել է արտահանմանը կողմնորոշված ճյուղերի մրցունակությունը բարձրացնելու ու տնտեսական աճի կայուն նախադրյալներ ձևավորելու հետ կապված խնդիրների լուծմանը: Միաժամանակ, նվազագույն աշխատավարձի չափով չհարկվող շեմ սահմանելու (այսինքն՝ ցածր աշխատավարձ ստացողներին եկամտային հարկի վճարումից ազատելու) սցենարը եկամտային հարկի դրույքաչափերի նվազեցման քննարկումների շրջանակներում նույնպես քննարկվել է, սակայն ներկա փուլում այն իրատեսական չի համարվել, քանի որ ենթադրում է պետական բյուջեի հարկային եկամուտների հսկայական կորուստ, որը չի կարող փոխհատուցվել այլ ուղղություններով կատարվող փոփոխությունների հաշվին (հարկային եկամուտների տարեկան կորուստը գնահատվել է ավելի քան 100 մլրդ. ՀՀ դրամ): |
15 | Արտակ Քյուրումյան 07.02.2019 16:22:27 | Խնդրում եմ հանրությանը տեղեկատվություն տրամադրել այն մասին, թե շրջանառության հարկի դաշտում գործող հաշվապահները, խորհրդատուները և իրավաբանները ինչ հաշվետվություններ են ներկայացնում յուրաքանչյուր տարի և ինչ պարբերականությամբ, և ինչ հաշվետվություններ են ներկայացնելու և ինչ պարբերականությամբ այն բանից հետո, եթե նրանց արգելվի գործել շրջանառության հարկի դաշտում։ Այս հարցի պատասխանը կարևոր է, քանի որ իմ գնահատականներով էականորեն ավելանալու են փոքր ֆինանսական շրջանառություն ունեցող գործարարներից պահանջվող հաշվետվությունների քանակը և պարբերականությունը, ինչի արդյունքում, իրենց հիմնական գործունեությամբ զբաղվելու փոխարեն նրանք ավելի շատ ժամանակ են ծախսելու հարկային հաշվետվություններ լրացնելու և ներկայացնելու վրա։ Դա ազդելու է ինչպես նրանց աշխատանքի արտադրողականության, այնպես էլ կատարվող աշխատանքների որակի վրա։ Շնորհակալություն։ | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
16 | Վահե Վարդանյան 24.01.2019 09:57:45 | Խայտառակություն է հաշվապահական, խորհրդատվական, իրավաբանական ծառայություններ մատուցողներին ԱԱՀ-ի դաշտ մտցնելը, ավելի վատ նախագիծ չէր կարող լինել: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
17 | Կարեն Հովհաննիսյան 24.01.2019 10:18:02 | Դեմ եմ հոդված 33, կետ 3-ի փոփոխությանը, քանի, որ այդ հոդվածում նշված հաշվապահական , խորհրդատվական և իրավաբանական ծառայություն մատուցողների համար կլինի լրացուցիչ հարկային բեռ, կթանկանա ծառայությունների գինը, կտուժեն համապատասխան ծառայություն ստացող քաղաքացիները և իրավաբանական անձինք: Երբ կատարվում են փոփոխություններ առանց համապատասխան ոլորտի մասնագետների կարծիքը հարցնելու՝ այն անթույլատրելի է: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
18 | Տաթևիկ Պողոսյան 24.01.2019 10:31:09 | Այս նախագիծը տանում է նրան, որ տնտեսվարող սուբյեկտների մոտ առաջ գա ստվերային գործունեություն: Փաստորեն "թավիշը" մեզ էլ հասավ: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նաև իրացման շրջանառությունների իրական ծավալները հայտարարագրելու խթանների ստեղծմանը: |
19 | Սաթենիկ Առստամյան 24.01.2019 10:38:05 | Կառավարությունը բարելավելու փոխարեն հնարավորինս փորձում է վատթարացնել ժողովրդի վիճակը: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
20 | Լուսինե Միրզոյան 24.01.2019 10:38:29 | Օրենսգրքում այսպիսի փոփոխություններ անելուց առաջ պետք է հաշվի առնել այդ ոլորտում աշխատողների կարծիքը, և ամեն մի նախագիծ չէ որ ճիշտ է: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
21 | Նարինե Բադալյան 24.01.2019 10:40:08 | Հարկերի ավելացման միջոցով, կառավարությունը ստիպում է մեծացնել ստվերային տնտեսության քանակը: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
22 | Լարիսա Մանասյան 24.01.2019 10:50:54 | Հաշվապահական ընկերությունը, որի աշխատակիցն եմ ես, սպասարկում է փոքր բիզնեսին: Այս փաթեթի որոշ դրույթների ընդումնան դեպքում կբարձրանա ծառայության գինը, ինչը լրացուցիչ բեռ կառաջացնի հարկատուների համար: Չի կարելի նման չմտածված ու չքննարկված քայլ անել: Փոխարեն ԴՈՒԽՈՎ առաջ գնանք, ԴՈՒԽՈՎ հետ ենք գնում: | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
23 | Լուսինե Դաղունց 24.01.2019 10:54:29 | Բացասական ազդեցություն ունեցող փոփոխություններին երեբեք ոչ մեկ կողմ չի լինի: | Ընդունվել է ի գիտություն: | Առհասարակ հասկանալի չէ նախագծի վերաբերյալ նման դիտարկում կատարելը՝ հաշվի առնելով այն, որ նախագծով առաջարկվող փոփոխությունների հիմնական մասն ուղղված է նպաստավոր գործարար միջավայրի ձևավորմանը: |
24 | ԱՆԱՀԻՏ ՍՏԵՓԱՆՅԱՆ 24.01.2019 11:01:29 | Դեմ եմ 33 հոդվածի 3 կետին | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |
25 | Մերի Գաբրիելյան 24.01.2019 11:01:31 | Դեմ եմ 33 հոդվածի 3 կետին | Ընդունվել է ի գիտություն: | Լրացուցիչ քննարկումների արդյունքում որոշվել է ներկա փուլում ձեռնպահ մնալ մասնագիտացված ծառայությունների, այդ թվում՝ հաշվապահական, խորհրդատվական և իրավաբանական ծառայությունների մատուցումը հարկման ընդհանուր համակարգ տեղափոխելու նախաձեռնությունից։ Նախագծի լրամշակված տարբերակի համաձայն՝ մասնագիտացված ծառայությունների հարկումը կարող է շարունակվել իրականացվել շրջանառության հարկի համակարգում։ |