6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 04.04.2026 11:15:39 | Բարև Ձեզ, ես ունեմ 3 բալիկ ու ապրում եմ սահմանին վատ պայմաններում, հին շինություն, քանդվող պատեր։ Ինչքա՞ն արդար է, որ ես չեմ կարողանա օգտվել այդ ծրագրից, մեզ էլ օգնեք օգտվենք այդ ծրագրից։ |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 2 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 07.04.2026 11:36:42 | Բարև Ձեզ, ես ունեցել եմ 6 երեխա, մի երեխաս մահացել է, այժմ 5 անչափահաս երեխա ունեմ՝ 3 տղա, 2 աղջիկ։ Ես, կինս և 5 երեխաներս ապրում ենք ք․ Արմավիրում, տան ընդհանուր մակերեսը 38 քմ է։ Կխնդրեմ մեզ նույնպես ընդգրկել 6 և ավել երեխաներ ունեցող ընտանիքների ծրագրի մեջ։ |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 3 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 12:13:57 | Բարև ձեզ։ Կխնդրեի նախագիծը ընդունել գոնե 4 երեխա ունեցողների համար։ Եթե ոչ 100 տոկոս թեկուզ այլ չափով։ և եթե հնարավորա հիպոտեկի պայմանները փոփոխվի։ ամսական վճարումների մի քիչ քիչ լինի և հնարավորություն ունենան հիպոտեկից օգտվել բոլորը ՝անկախ վարկային պատմությունից։ միևնույն է չվճարելու դեպքում բանկը տունը կարող է առգրավվել։ Իսկ այսպես շատ ընտանիքներ հիպոտեկի գին վարձ են տալիս, բայց տուն չեն կարողանում ձեռք բերել։ Շնորհակալություն |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 4 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 12:14:53 | Ունեմ 6 անչափահաս երեխանա, ցանկանում եմ մանրամասն տեղեկանալ ծրագրի մասին։ |
Ծրագրի մանրամասները ներկայացված են https://e-draft.am/projects/10017/about հղմամբ։ |
|||
| 5 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 12:15:23 | Բարև Ձեզ, ես ունեմ 5 երեխա, 6-րդին սպասում եմ, ուզում եմ իմանալ, թե ես կարող եմ մասնակցել այդ ծրագրին։ |
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, որից հետո ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքները կկարողանան դիմել և ստանալ աջակցությունը։ |
|||
| 6 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 07.04.2026 12:17:52 | Ես հանդիսանում եմ 6 երեխաների հայր և ցանկանում եմ ներկայացնել առաջարկություն քննարկվող «6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրի» վերաբերյալ։ Իմ ընտանիքում կա 6 երեխա, սակայն նրանցից մեկը կդառնա չափահաս 2026 թվականի օգոստոսին, իսկ մյուսը՝ 2027 թվականի սեպտեմբերին։ Նման պայմաններում հնարավոր է, որ ծրագրի ուժի մեջ մտնելու պահին մենք այլևս չհամապատասխանենք «6 անչափահաս երեխա» պահանջին, չնայած այն հանգամանքին, որ փաստացի հանդիսանում ենք բազմազավակ ընտանիք և շարունակում ենք կրել նույն սոցիալական և բնակարանային ծանրաբեռնվածությունը։ Կցանկանայի նաև նշել, որ այս տարիների ընթացքում մեր ընտանիքը չի օգտվել պետական սոցիալական ծրագրերից՝ հաշվի առնելով, որ կան ավելի մեծ կարիք ունեցող ընտանիքներ։ Սակայն ներկայումս բնակվում ենք վարձով, և բնակարանային հարցը մեր ընտանիքի համար դարձել է առաջնային խնդիր։ Այս պահին սպասում ենք նաև Երևանի քաղաքապետարանի կողմից մեր հողամասի սեփականության իրավունքի վկայականի տրամադրմանը, որպեսզի հնարավորություն ունենանք սկսել բնակելի տան կառուցման գործընթացը։ Քննարկվող ծրագիրը մեր ընտանիքի համար կարող է իրական հնարավորություն ստեղծել լուծելու բնակարանային խնդիրը։ Վերոնշյալը հաշվի առնելով՝ խնդրում եմ քննարկել ծրագրի պայմանների վերանայման հնարավորությունը և նախատեսել, որ ծրագրի շահառու կարող են հանդիսանալ նաև այն ընտանիքները, որոնք ունեն 6 և ավելի երեխա, որոնցից առնվազն 5-ը անչափահաս են, կամ ընտանիքներ, որտեղ երեխաներից մեկը ծրագրի մեկնարկից անմիջապես առաջ դարձել է չափահաս։ Կարծում եմ, որ նման մոտեցումը թույլ կտա ծրագրի նպատակային աջակցությունը հասանելի դարձնել նաև այն բազմազավակ ընտանիքներին, որոնք փաստացի շարունակում են ունենալ նույն սոցիալական և բնակարանային կարիքները։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։ |
|||
| 7 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 07.04.2026 12:18:25 | Բարև ձեզ, ես ունեմ 6 անչափահաս երեխաներ և ապրում ենք վարձով ք։ Աշտարակում խնդրում եմ օգնեք մեզ այս նոր կառավարության նախագծով շատ շնորհակալ հլինեմ ձեզ։ |
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, որից հետո ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքները կկարողանան դիմել և ստանալ աջակցությունը։
|
|||
| 8 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 07.04.2026 12:18:51 | Բարև Ձեզ։ Կխնդրեմ նաև քննարկել 4 երեխա ունեցող ըմտանիքների բնակարանով ապահովման հարցը ( ինչպես սահմանամերձ 16 մլն ֊ը )։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
|
|||
| 9 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 12:19:29 | Բարև ձեզ, շատ ողջունելի ծրագիր է... Ունեն 6 անչափահաս երեխա, չորս տղա, երկու աղջիկ... Երբեմն չենք ունեցել սեփական բնակարան, մշտապես բնակվում ենք վարձով... Շատ եմ ցանկանում ընդգրկվել ծրագրում: Խնդրում եմ, ծրագիրը այնքան պարզ ու հասանելի կազմել, որ ոչ մի խոցելի ընտանիք դուրս չմնա ծրագրից: Կանխավ շնորհակալ եմ և հույս ունեմ, որ վերջապես սեփական բնակարան կունենանք... |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
|
|||
| 10 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 18:12:26 | Բարև ձեզ ես, Սամսոն Գևորգյանս բնակվում եմ Շիրակի մարզում ունեմ 9 երեխա որից 6 անչափահաս են 5 տղա, 4 աղջիկ 1 ն էլի ծառայող է և ունեմ տան կարիք խնդրում եմ ընդգրկել ծրագրում։ |
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, որից հետո ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքները կկարողանան դիմել և ստանալ աջակցությունը։ |
|||
| 11 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 18:13:16 | Բարև ձեզ։Հիանալի որոշում է 6 և ավելի երեխա ունեցողներին բնակարանային ապահովման ծրագիրը, բայց 3 երեխա ունեցողն էլ բնակարան գնելու հարցում ունի պետության աջակցության կարիքը։Ունեմ 3 երեխա, գտնվում եմ ֆիզ արձակուրդում։Միայն ամուսնուս աշխատանքով բանկերն անգամ չեն էլ դիտարկում հիպոթեքը, ասում եմ սպառողական զամբյուղն հանում ենք չնչին գումար է մնում։(Խնդրում եմ հնարավորության դեպքում դիտարկեք բանկերի հիփոթեքի պայմանները, ահավոր են)։Ու հիմա ապրում եմ վարձով, վճարելով ամսեկան 180000 դրամ վարձ։Եթե հնարավոր է մշակեք այնպիսի ծրագրեր որոք իրոք հասանելի կլինեն կարիքն ունեցողնըծերին։Թե չէ ոնց հասկանում եմ բանկով տուն վերցնելու համար պիտի առնվազն 1000000 դրամ եկամուտ ցույց տանք։Խնդրում եմ մշակեք այնպիսի մեխանիզմներ որ ովքեր տու ունեն 10-րդը չառնեն ու մեզ վարձով տան, այլ մենք էլ հնարավորություն ունենանք մեր սեփական տանիքը ունենալ։ |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 12 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 18:13:47 | Բարև ձեզ, ես 7 երեխաների հայր եմ, և սպասում ենք 8-երորդ փոքրիկին մեր, նախ ներողություն որ թեմաից դուրս առաջարկ առաջինը կանեմ, որը հետևյալն է. Խնդրում եմ երեխաների միանվագ գումար տրամադրելու այն նախագիծը որը պետք է ուժի մեջ մտներ սեպտեմբերի մեկից, թող դա նույնպես ուժի մեջ մտնի 2027.01.01 ից, և եթե ոչ ապա թող այս ձեր հիանալի ծրագիրը ս 100% սուբսիդավորվող նույնպես սեպտեմբերի մեկից սկսվի և բոլորս մի ոտ շուտ էսպես ասած դիմենք և տանիք ունենանք մեր գլխին, այս տարվա գործը մի թողեք հաջորդ տարի։ Շնորհակալ ենք անչափ նման ծրագրի համար։ |
Առաջարկն ընդունվել է ի գիտություն։
|
|||
| 13 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 18:14:22 | Բարև Ձեզ։ Ողջունում եմ այս հրաշալի ծրագիրը և ես, որպես մարզաբնակ, վարձով ապրող 4 անչափահաս երեխաների մայր, խնդրում եմ, ծրագիրը տարածեք նաև մեզ վրա, քանի որ 4 երեխա ունեցող ընտանիքը ևս բազմազավակ է համարվում։ Կարող եք ընդգրկել այն ընտանիքներին, ովքեր չունեն ոչ մի սեփականություն և իսկապես ունեն դրա կարիքը։ Շնորհակալ եմ նախապես |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 14 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 18:14:50 | Բարև ձեզ։ Ես 4 բալիկի մայր եմ, ապրում եմ Գյումրիում կենտրոնական հատվածում, 3 բալանոց վթարային շենքի 37քմ տարածքում, 8 անդամներով։ Շենքը չունի կոյուղի, (հասարակ սանհանգույց չունենք)։ Չենք կարող օգտվել ոչ մի հիփոթեքային վարկի տեսակից, ոչ բավարար եկամուտի պատճառով։ Ինչպես կարող ենք ունենալ պետության կողմից աջակցություն բնակարանը մեծացնելու և սանհանգույց կառուցելու համար կամ մեկ այլ բնակարան ձեռք բերելու համար? |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 15 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 18:15:15 | Բարեվ Ձեզ ես բնակվում եմ վարձակալական հիմունքներով Ք. Տաշիրում իմ 5 անչափահաս երեխաների հետ ,կուզենայի հասկանալ ինչ շեշտը դրվել է 6 երեխաի դեպքում անտես ել են 4 կամ 5 երեխա ունեցող բազմազավակ ընտանիքները ,ուստի խնդրում եմ վերանայել նախագծի փոփոխությունը եվ ավելի մատչելի դարձնել այն,,,քանի որ 5 երեխա ունեցողը կունենա նայեվ 6 եվ 7-ը մեզ համար միշտել խնդիր է եղել բնակարան գտնել վարձակալական հիմունքներով քանի ,որ ունենք փոքր երեխաներ ,կրկին անգամ հնարավորինս մատչելի դարձրեք այդ փոփոխությունը խնդրում եմ Ձեզ,,, |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 16 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 18:15:41 | Բարև ձեզ ունենք 4 անչափահաս երեխաներ,և շաատ քւնենք բնակարանի կարիք,խնդրում եմ եթե հնարավորե մեզ էլ ընդգրկեք ծրագրում |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 17 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 18:16:04 | Բարև ձեզ մի հարց ունեմ խնդրում եմ ձեզ ,ունեմ 4 անչափահաս երեխաներ ամուսինս 2րդ կարգի հաշվանդամ է երկու ոտքը չկա չի կարողանում քայլել ուզում եմ խնդրեմ կլինի մեզ էլ բնակարան հատկացվի մենք չենք կարողանում ծրագրից օգտվել ։Շնորհակալություն |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 18 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 07.04.2026 18:20:57 | Բարեվ Ձեզ ունեմ 4 անչափահաս երեխա միայնակ հայր եմ երեխաներս միակողմանի ծնողազուրկ են չեմ կարող Ընդգրկվել տվյալ ծրագրում |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։
|
|||
| 19 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 08.04.2026 18:21:28 | Hargeliners 5 erexa aynel 5 anchapahas chi hamarvum bazmazavak? Voch mi cragric chenk karoxanum ogtvel . eka Rusastanic Ayn huysov vor gone ban poxvac klini . chunem tun aprumem marmarashenum jamanakavorapes mors tan@ . bayc ardaraci chi 6 ev avelii cragir@ . es husam namaks chek antesi u gone mi arajark kstanam cer koxmic |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 20 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 18:21:55 | Բարև Ձեզ։ Եթե ընտանիքն ունի 6 անչափահաս երեխա ( որոնցից 3֊ը արդեն չափահաս են ) ապրում են նույն տանը։ ՀՆԱՐԱՎՈՐ Է ԻՐԵՆՑ ԷԼ ՆԵՐԱՌԵՔ? |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար:
|
|||
| 21 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 09.04.2026 18:22:49 | Բարև ձեզ ես ունեմ 6 անչափահաս երեխաներ,ապրում ենք վարձով ք.Աշտարակում։Խնդրում եմ օգնեք մեր ընտանիքին |
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, որից հետո ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքները կկարողանան դիմել և ստանալ աջակցությունը։ |
|||
| 22 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 10.04.2026 11:15:57 | Հարգելի պարոն Թորոսյան, Ձեզ եմ դիմում մեծ հարգանքով և անկեղծ հավատով, որ իմ խոսքը կհասնի Ձեզ։ Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմազավակ ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրի համար։ Այդ նախաձեռնությունը շատ ընտանիքների համար հույսի և վստահության աղբյուր է դարձել։ Թույլ տվեք նաև կիսվել իմ պատմությամբ։ Ես ունեմ 4 անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ հաշմանդամություն ունեցող։ Մայր լինելը մեծ երջանկություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն, իսկ նման պայմաններում այն կրկնակի ծանր ու միաժամանակ ավելի զգայուն է դառնում։ Ամեն օր պայքարում ենք՝ մեր երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Հենց այս պատճառով մեծ հույսով դիմում եմ Ձեզ՝ խնդրելով վերանայել կամ լրացնել ծրագիրը, որպեսզի այն ընդգրկի նաև այն ընտանիքները, որոնք ունեն 4 և ավելի երեխա, եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող երեխա։ Կարծում եմ՝ նման ընտանիքները ևս շատ մեծ աջակցության կարիք ունեն և արժանի են պետական հոգածության։ Իմ այս խնդրանքը գալիս է ոչ միայն որպես քաղաքացի, այլ որպես մայր, ով ցանկանում է իր երեխաների համար ավելի ապահով և կայուն ապագա։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ուշադրության, մարդկային վերաբերմունքի և կատարած աշխատանքի համար։ Խորին հարգանքով և հավատով։ |
Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: Միաժամանակ տեղեկացնում ենք, որ առնվազն 2 անչափահաս երեխա ունեցող ընտանիքները կարող են օգտվել երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրից, որի վերաբերյալ մանրամասները ներկայացված են հետևյալ հղմամբ՝ https://mlsa.am/Programs-And-Services/101 ։ |
|||
| 23 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 11.04.2026 11:17:06 | Ես Մելինե Աբելյանս ունեմ 7 անչափահաս երեխա |
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, որից հետո ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքները (Տե՛ս https://www.e-draft.am/projects/10017/about) կկարողանան դիմել և ստանալ աջակցությունը։ Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար:
|
|||
| 24 | առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով 12.04.2026 11:17:44 | Բարև ձեզ, ես Գոհար Հակոբյանն եմ։ Տավուշի մարզից եմ, սակայն ներկայումս աշխատանքի բերումով բնակվում եմ Երևանում՝ վարձով։ Ունեմ 6 անչափահաս երեխա։ Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյոք մենք կարող ենք օգտվել պետության կողմից տրամադրվող բնակարանային կամ սոցիալական աջակցության ծրագրերից՝ բնակարան ձեռք բերելու նպատակով։ Տեղեկացնում եմ նաև, որ ամուսինս ունի հարկադիր կատարողական վարույթ։ |
Կառավարության որոշման նախագծով նախատեսվում է, որ ծրագիրն ուժի մեջ կմտնի 2027 թվականի հունվարի 1-ից, որից հետո ծրագրի պայմաններին բավարարող ընտանիքները (Տե՛ս https://www.e-draft.am/projects/10017/about) կկարողանան դիմել և ստանալ աջակցությունը։ Ներկայում առաջարկվում է ծրագիրն իրականացնել 6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների համար: |
|||
| 25 | Արմինե Միրզոյան 07.04.2026 21:35:15 | Բարև Ձեզ, նախ շնորհակալություն Ձեզ որ ամեն գնով փորձում եք աջակցել մեր հայրենակիցներին , բերելով մի շարք ծրագրեր ... բայց որպես ՀՀ քաղաքացի շատ եմ խնդրում ձեզ , որ այս ծրագիրը , որի անունը դրված է բազմազավակ ընտանիքների աջակցություն, ապա ինչու վեց և ավել , և ոչ չորս և ավելի... վերանայեք և այս աջակցությունը 4 և ավել երեխաների դեպքում հատկացրել,և հավատացեք չորս երեխա ունեցող մայրը, երբ հարմարավետ բնակարան կունենա , անպայման բալիկների թիվը կլրացնի ... ես միշտ եմ երազել շատ երեխաներ ունենալու մասին ... հատկապես երբ ժառանգներս բավականին խելացի և լավ երեխաներ են , մի քանի ամսից 12 տարի մեծ բալիկիցս , 10 տարի միջնեկ, 6 տարի փոքր բալիկիցս հետո շուտով կունենամ իմ չորրորդ բալիկին... խրախուսեք և վերանայեք օրենքը , օգնեք սեփական տանիք ունենան երեխաներս, խոստանում եմ անպայման հինգ ու վեցն էլ կծնվեն?? |