Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ
Հիշել նախագիծը

6 ԵՎ ԱՎԵԼԻ ԱՆՉԱՓԱՀԱՍ ԵՐԵԽԱ ՈՒՆԵՑՈՂ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻ ԲՆԱԿԱՐԱՆԱՅԻՆ ԱՊԱՀՈՎՄԱՆ ՊԵՏԱԿԱՆ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԾՐԱԳՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

«6 և ավելի անչափահաս երեխա ունեցող ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագիրը և ծրագրի իրականացման կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագծի հիմնական նպատակը բնակարանային հասանելիության ապահովումն է բազմազավակ ընտանիքներին։ Ծրագիրը հնարավորություն կտա բարելավել այդ ընտանիքների բնակարանային պայմանները՝ բարձրացնելով նրանց կյանքի որակը, նվազեցնել աղքատության և սոցիալական խոցելիության մակարդակը, խրախուսել ունենալ ավելի շատ երեխաներ, իսկ բարելավված կենցաղային պայմանները կնպաստեն երեխաների առողջ աճին ու կրթությանը։ Առաջարկվող ծրագիրը կնպաստի շուրջ 643 ընտանիքների կենսապայմանների բարելավմանը, շուրջ 4267 երեխաների բարեկեցիկ զարգացմանը, հասարակության սոցիալական կայունությանը, և որպես վերջնարդյունք՝ երկրում ժողովրդագրական իրավիճակի բարելավմանը:

  • Քննարկվել է

    02.04.2026 - 17.04.2026

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Սոցիալական ապահովություն

  • Գերատեսչություն

    Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն

  • Կարգավիճակ

Ուղարկել առաջարկ էլեկտրոնային փոստով

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 3854

Տպել

Առաջարկներ`

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

12.04.2026

Բարև ձեզ, ես Գոհար Հակոբյանն եմ։ Տավուշի մարզից եմ, սակայն ներկայումս աշխատանքի բերումով բնակվում եմ Երևանում՝ վարձով։ Ունեմ 6 անչափահաս երեխա։ Խնդրում եմ տեղեկացնել՝ արդյոք մենք կարող ենք օգտվել պետության կողմից տրամադրվող բնակարանային կամ սոցիալական աջակցության ծրագրերից՝ բնակարան ձեռք բերելու նպատակով։ Տեղեկացնում եմ նաև, որ ամուսինս ունի հարկադիր կատարողական վարույթ։

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

11.04.2026

Ես Մելինե Աբելյանս ունեմ 7 անչափահաս երեխա

առաջարկը ներկայացվել է էլ․ փոստով

10.04.2026

Հարգելի պարոն Թորոսյան, Ձեզ եմ դիմում մեծ հարգանքով և անկեղծ հավատով, որ իմ խոսքը կհասնի Ձեզ։ Սրտանց ցանկանում եմ շնորհակալություն հայտնել բազմազավակ ընտանիքների համար նախատեսված բնակարանային ապահովման ծրագրի համար։ Այդ նախաձեռնությունը շատ ընտանիքների համար հույսի և վստահության աղբյուր է դարձել։ Թույլ տվեք նաև կիսվել իմ պատմությամբ։ Ես ունեմ 4 անչափահաս երեխա, որոնցից մեկը՝ հաշմանդամություն ունեցող։ Մայր լինելը մեծ երջանկություն է, բայց նաև մեծ պատասխանատվություն, իսկ նման պայմաններում այն կրկնակի ծանր ու միաժամանակ ավելի զգայուն է դառնում։ Ամեն օր պայքարում ենք՝ մեր երեխաների համար արժանապատիվ կյանք ապահովելու համար։ Հենց այս պատճառով մեծ հույսով դիմում եմ Ձեզ՝ խնդրելով վերանայել կամ լրացնել ծրագիրը, որպեսզի այն ընդգրկի նաև այն ընտանիքները, որոնք ունեն 4 և ավելի երեխա, եթե ընտանիքում կա հաշմանդամություն ունեցող երեխա։ Կարծում եմ՝ նման ընտանիքները ևս շատ մեծ աջակցության կարիք ունեն և արժանի են պետական հոգածության։ Իմ այս խնդրանքը գալիս է ոչ միայն որպես քաղաքացի, այլ որպես մայր, ով ցանկանում է իր երեխաների համար ավելի ապահով և կայուն ապագա։ Շնորհակալություն եմ հայտնում Ձեր ուշադրության, մարդկային վերաբերմունքի և կատարած աշխատանքի համար։ Խորին հարգանքով և հավատով։

Տեսնել ավելին
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: