«Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագիծ
Ամփոփաթերթում ներառվում են նախագծի վերաբերյալ ներկայացված բոլոր բովանդակային առաջարկությունները, առցանց գրվածները` 2 աշխատանքային օրվա, էլ. փոստով ուղարկվածները` 10 աշխատանքային օրվա ընթացքում
| h/h | Առաջարկության հեղինակը, ստացման ամսաթիվը | Կարգավիճակ | Առաջարկության բովանդակությունը | Կցված փաստաթղթերը | Եզրակացություն | Դրույթ |
|---|---|---|---|---|---|---|
| 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | |
| 1 | ՄԱՐԻԱՄ Առաքելյան 08.04.2026 10:17:41 | Բարև Ձեզ, կարծում եմ շատ երկար սպասված և պահանջված նախագիծ է, բազմաթիվ աշխատող մայրեր, այդ թվում ես, ունեմ խնդիր երեխաներիս դպրոց և մանկապարտեզ ուղեկցելու և տուն տանելու։ Երկու երեխայի դեպքում երեսուն րոպեն մեծ հարց է լուծում։ Անչափ շնորհակալ եմ հանրությանը մտահոգող խնդիրներին արձագանքելու համար։ |
||||
| 2 | Անահիտ Ղարիբյան 08.04.2026 10:46:30 | Լիովին ողջունելի նախագիծ է,հույս ունեմ կհաստատվի |
||||
| 3 | Անահիտ Ղարիբյան 08.04.2026 10:50:50 | Խնդրում եմ նաև քննարկել նաև այն հանգամանքը,երբ տոնական և հիշատակի օրերը ընկնում են շաբաթ-կիրակի,ոչ աշխատանքային դարձնել հաջորդող աշխատանքային օրը։Շնորհակալություն |
||||
| 4 | Անահիտ Ղարիբյան 08.04.2026 10:50:50 | Խնդրում եմ պետական կազմակերպություններում արձակման թերթիկի հնարավորությունը դարձնել պարտադիր (այլ ոչ տնօրենի հայեցողության)։ |
||||
| 5 | Երանուհի Սարգսյան 08.04.2026 11:08:42 | Վերջապես ճիշտ նախագիծ ի օգուտ աշատող մայրերի։Սպասում եմ հաստատման |
||||
| 6 | Երանուհի Սարգսյան 08.04.2026 11:08:42 | Խնդրում եմ քննարկման ներկայացնել նաև 3 և ավելի անչափահաս երեխաների դեպքում զեղչել էլեկտրաէներգիայի ծախսը։ |
||||
| 7 | Gohar Martirosyan 08.04.2026 12:11:49 | Ողջունելի նախագիծ է։ Առաջարկում եմ նաև դիտարկել այն տարբերակը, որ եթե ծնողը առավոտյան չի օգտվում իր 30 րոպեից, կարողանա այն օգտագործել երեկոյան՝ աշխատանքը 30 րոպե շուտ ավարտելու համար։ |
||||
| 8 | Karine Yaralyan 08.04.2026 12:28:01 | Այս նախագծի իրագործումն ուղղակի հրաշալի կլինի։ Այն ծնողները,ովքեր չունեն մոտ ապրող տատիկ/պապիկներ, քույր/եղբայրներ, ովքեր կկարողանան աջակցել երեխային մանկապարտեզից/դպրոցից վերցնելու հարցում, ուղղակի ամենօրյա սթրեսի մեջ են հայտնվում, քանի որ անգամ ուղիղ ժամը 6-ին աշխատավայրից դուրս գալու դեպքում գրեթե անհնար է 6։30 հասնել օրինակ մանկապարտեզ (հիմնականում շատերը հենց այդ գրաֆիկով են աշխատում): Անգամ 30 րոպե շուտ դուրս գալը ուղղակի կփրկի իրավիճակը։ Վստահ եմ, որ բազմաթիվ ծնողներ շատ ուրախ ու շնորհակալ կլինեն այս նախագծի հաստատման դեպքումԼ Շնորհակալություն։ |
||||
| 9 | Ասյա Զաքարյան 08.04.2026 12:31:18 | Շատ լավ նախահիծ է: |
||||
| 10 | Լուսինե Ասատրյան 08.04.2026 12:31:36 | Հրաշալի ծրագիր է։ Ամեն Աստծո օր ժամը 6-ին աշխատանքից դուրս գալիս գերլարված հասնում եմ մանկապարտեզ, որը փակվում է ժամը 6։30։ Երբեք չի լինում հասնել նշված ժամին, միշտ ուշանում եմ, քանի որ անհավանական խցանումներ են քաղաքում ամեն օր։ Չչգիտեմ էլ որ ծանոթ-բարեկամին նեղություն տամ՝ խնդրելու համար, որ երեխայիս պահեն իրենց մոտ մինչև կհասնեմ, քանի որ չեմ ուզում իմ պատճառով մանկապարտեզի անձնակազմին վատ դրության մեջ դնել, հրաշալի գիտակցելով, որ այդ ժամին իրենք էլ մեծ դժվարությամբ են հասնում տուն։ Ի տարբերություն շաաաատ գործատուների, իմ աշխատավայրում գիտակցում են, որ սա խնդիր է ու հաճախ թույլ տալիս 5-10 րոպե շուտ դուրս գալ աշխատանքից, բայց սա ինձ համար հավելյալ լարվածություն է՝ ամեն անգամ խնդրել ղեկավարիս, որ շուտ դուրս գամ աշխատանքից։ Հուսամ նախագիծը կընդունվի, ու գուցե նաև օգնի այս խելագար խցանումների հախից էլ գալ))) |
||||
| 11 | Diana Kerobyan 08.04.2026 12:46:57 | Ողջունելի նախագիծ է: Առաջարկում եմ 1 երեխայի դեպքում ծնողական ժամը սահմանել կես ժամ, իսկ 2 և ավելի երեխանեչի դեպքում սահմանել 1 ժամ: |
||||
| 12 | Վիկտորյա Ծատուրյան 08.04.2026 14:54:45 | Խնդրում եմ դիտարկել խնամքի տակ մինչև 2 տարեկան (մինչև մանկապարտեզ հաճախելու տարիք) երեխա ունեցող ծնողներին հնարավորություն տալ, հեռավար աշխատելու իրավունքը իրացնել առանց հատուկ նախապայմանների: Այսինքն, եթե աշխատանքի բնույթը համատեղելի է հեռավար կատարելու հետ, ապա ծնողը աշխատի հեռավար կարգով՝ օրենքով սահմանված կարգով, ոչ թե տնօրենի հայեցողությամբ: Լինի իրավունք ոչ թե հայեցողություն: |
||||
| 13 | Tamar Grigoryan 08.04.2026 15:19:35 | Բարև Ձեզ, շատ ողջունելի նախաձեռնություն է: Շատ շնորհակալ կլինեինք, եթե մինչև 2 տարեկան երեխա ունեցող ծնողներին , բնականաբար աշխատանքի բնույթից ելնելով, թույլատրվեր շաբաթվա որոշակի օրեր հեռավար աշխատել: |
||||
| 14 | Լիանա Մովսիսյան 08.04.2026 16:32:46 | Շատ ողջունելի նախագիծ է, շատ կարևոր և անհրաժեշտ ծնողների համար։ |
||||
| 15 | arm A... 08.04.2026 16:35:07 | 2 |
||||
| 16 | arm A... 08.04.2026 17:32:34 | Ժամանակակից կյանքում, երբ աշխատաժամերը հաճախ երկար են և խիստ, շատ երեխաներ փաստացի դուրս են մնում ծնողական ուշադրությունից։ Սա կարող է հանգեցնել մի շարք խնդիրների՝ կրթության նկատմամբ հետաքրքրության նվազում, վարքային դժվարություններ, արժեքային համակարգի թուլացում։ Այլ կերպ ասած՝ եթե երեխան չի ստանում բավարար ուշադրություն ընտանիքում, այդ բացը հաճախ չի լրացվում այլ միջավայրերում։ Այս նախագծով առաջարկվող «ծնողական ժամը» և «ճկուն աշխատանքային գրաֆիկը» հնարավորություն են տալիս վերականգնել այդ կարևոր կապը ծնող–երեխա հարաբերություններում։ Ծնողը դառնում է ավելի ներգրավված երեխայի կրթության և դաստիարակության գործընթացում, ինչը երկարաժամկետ առումով ձևավորում է ավելի կայուն և պատասխանատու սերունդ։ Այս տեսանկյունից նախագիծը միայն սոցիալական կամ աշխատանքային կարգավորում չէ, այլ ունի նաև ռազմավարական նշանակություն պետության համար։ Մյուս կողմից ՝Տեխնոլոգիական զարգացումը թույլ է տալիս ավելի կարճ ժամանահատվածում ապահովել ավելի բարձր աշխատանքի արդյունավետություն: Շատ դեպքերում աշխատավայրում գտնվելը վերածվում է պարզապես «ներկայության», աշխատողը ստիպված է մնալ աշխատավայրում ՝ անկախ աշխատանքի իրական ծավալից: Ավելին , աշխատավայրում երկար համակարգիչի դիմաց նստելը հանգեցնում է աշխատողի աչքերի, մեջքի, պարանոցի ցավերի, ընդհանուր հոգնածության և մոտիվացիայի կորստի:Այդ պատճառով , երբ աշխատողը ունի հավասարակշռված գրաֆիկ հնարավորություն ունի ավելի կենտրոնացված աշխատելու: Այսպիսով, սահմանել, որ «ծնողական ժամը» համարվում է վճարովի աշխատաժամանակ, որպեսզի աշխատողները չկորցնեն եկամուտ և չխուսափեն օգտվելուց։ Հեռավար աշխատանքի խրախուսում Աշխատանքային ժամերի «բանկ» (Time banking) Աշխատողը կարող է ավել աշխատած ժամերը «կուտակել» և հետո օգտագործել որպես ազատ ժամանակ (օրինակ՝ երեխայի հետ զբաղվելու համար)։ . Երկու ծնողների միջև բաշխման հնարավորություն Թույլատրել, որ նույն ընտանիքում երկու ծնողներն էլ կարողանան օգտվել այդ ժամից՝ ըստ անհրաժեշտության (օրինակ՝ հերթափոխով), ինչը ավելի արդար և ճկուն լուծում կլինի։ Աշխատողին հնարավորություն տալ կազմել անհատական գրաֆիկ (օրինակ՝ ավելի շուտ սկսել և շուտ ավարտել աշխատանքը): «Core house» model ` պարտադիր կենտրոնական ժամեր, մնացածը ճկուն ժամանակ: Հիմնական շեշտը դրվի ոչ թե անցկացրած աշխատաժամանակի վրա այլ կատարված աշխատանքի արդյունքի վրա: Տեխնոլոգիական զարգացումը թույլ է տալիս արդյունավետ աշխատանքի արդյունք ապահովել նաև աշխատավայրից դուրս և աշխատողին հնարավորություն տրամադրել օգտագործել իր կարողությունները այլ վայրից: Ծնողների իրավունքների պաշտպանության երաշխիքներ՝ Հստակ արգելել աշխատողին որևէ կերպ վնասել (օրինակ՝ ազատել աշխատանքից կամ նվազեցնել աշխատավարձը) ծնողական ժամից օգտվելու պատճառով։ Աշխատողների իրազեկման պարտադիր մեխանիզմ սահմանել Պարտադրել գործատուներին տեղեկացնել աշխատողներին իրենց իրավունքների մասին (օրինակ՝ ներքին կանոնակարգով կամ պայմանագրով)։ |
||||
| 17 | Գայանե Գալոյան 08.04.2026 16:40:44 | Շնորհակալություն նախագծի համար, խիստ անհրաժեշտ և կարևոր որոշում կլինի աշխատող մայրիկների համար: |
||||
| 18 | Անի Դիլոյան 08.04.2026 23:10:57 | Հրաշալի գաղափար է։ Ես աշխատում եմ դպրոցում և ,երբ երեխաներս ավարտում են դասերը, նրանք չեն կարող ինքնուրույն տուն գնալ։ Ստիպված հաճախում են քոլեջ, իսկ դա լրացուցիչ և ավելորդ ծախս է։ Անգամ իմ դասերը պարապելուց հետո պետք է մնամ դպրոցում, քանի որ գոյություն ունի աշխատանքային գրաֆիկ։ Այդ ժամանակը պարզապես անօգուտ անցնում է։ Այնինչ կարող եմ 30_40 րոպե շուտ դուրս գալ և այդքան գումար ավել չվատնել և անցկացնել երեխաներիս հետ։ |
||||
| 19 | Ani Grigoryan 09.04.2026 00:41:40 | Շատ լավ նախագիծ է, մայրերը չեն լինի միշտ խնդրողի դերում, հաշվի առնելով Երևան քաղաքում տիրող խցանումները առաջարկվող 30 րոպեն էական դեր կարող են խաղալ, իսկ հեռավար աշխատելը բավական մեծ հնարավորություններ է ընձեռում երեխայի անձնական խնամքի համար: |
||||
| 20 | Հռիփսիմե Ասլանյան 09.04.2026 07:30:14 | Առաջարկոպմ եմ տարբերություն չդնել երեխաների քանակի մեջ և անկախ քանակից բոլոր մանկահասակ ծնողներին տրամադրել 1 ժամ։ Հիմնավորեմ թե ինչու։ Ես ամուսնալուծված եմ, ունեմ մեկ երեխա և երեխայի ամբողջ խնամքը ինձ վրա է։ Գործատուն առավոտյան ինձ 30 րոպե զիջում է մանկապարտեզ տանելու համար, բայց ես խնդիր ունեմ նաև մանկապարտեզից վերցնելու հետ կապված։ Եթե բոլորին տրամադրվի 1 ժամ ես մյուս 30 րոպեն կօգտագործեմ նաև երեխային մանկապարտեզից վերցնելու համար։ Հեռավար աշխատանքը ղեկավարի հայեցողության է թողնված։ Այս դեպքում գոնե մանկահասակ ծնողին հնարավորություն չի տրվում աշխատանքային շաբավա մի մասը օր. 2-3 օրը հեռավար աշխատել։ Երեխաները հաճախ են հիվանդանում, կամ առողջական խնդիր է ունենում որը 2-3 շաբաթը մեկ դրսևորվում է 1-2 օրով։ Սա բնականաբար բուլետին չենք կարող բացել։ Եվ ես որպես աշխատող մայր անհարմար եմ զգում հաճախ բացակայելու համար։ Քանի որ ժամանակակից աշխարհում մայրերի մեծ մասը աշխատող են խնդրում եմ վերանայել նաև մանկապարտեզի առավոտյան բացվելու ժամը։ 8:30-ի փոխարեն գոնե 8:00-ից 8։15-ը բացվել որպեսզի ծնողը հասցնի երեխային տանի մանկապարտեզ այնուհետև քաղաքի մի ծայրից հասնի քաղաքի մյուս մասը աշխատանքի, այն էլ խցանումներով։ Կանխավ շնորհակալ եմ |
||||
| 21 | Հռիփսիմե Ասլանյան 09.04.2026 07:30:14 | Մանկապարտեզի բացվելու ժամի վերանայում 8։30-ի փոխարեն 8:00-8:15 դարձնել։ |
||||
| 22 | Ռիմա Նազարեթյան 09.04.2026 08:58:46 | Առաջարկում եմ պետական համակարգում կես դրույք աշխատանքի հնարավորություն ավելացնել, որպեսզի փոքր երեխաներ ունեցողները նույնպես կարողանան աշխատել: |
||||
| 23 | Անի Մաղաքյան 09.04.2026 11:35:34 | Շնորհակալություն լավ նախաձեռնության համար։ Առաջարկս հետեւյալն է՝ անկախ երեխաների քանակից, բոլորին տրամադրել 1 ժամ, հաշվի առնելով քաղաքային տրանսպորտի ծանրաբեռնվածությունը, եւ այն, որ ներկայիս մայրիկները հիմնականում բնակվում են առանձին եւ միայնակ են կազմակերպում այդ ամենը։ Որպես աջակցող միայն ամուսինն է, ով, եւս, աշխատում է։ |
||||
| 24 | Սիլվա Կիրակոսյան 09.04.2026 23:46:50 | Շնորհակալ ենք նման նախաձեռնության համար։Միայն մայրերը կհասկանան թե որքան բարդ է համատեղել աշխատանքը և երեխաների խնամքը։Խնդրում եմ Ձեզ դիտարկել տարիքային շեմը բարձրացման հարցը` 12֊ից դաձնել 14 տարեկան։ |
||||
| 25 | Հռիփսիմե Ասատրյան 10.04.2026 12:38:25 | Ողջունելով մինչև 12 տարեկան երեխա ունեցող ծնողների աշխատանքային ժամի կրճատմանն ուղղված քաղաքականությունը՝ որպես աշխատող ծնող և մասնագետ, ցանկանում եմ Ձեր ուշադրությունը հրավիրել մինչև 3 տարեկան երեխաներ խնամող ծնողների աշխատանքային և սոցիալական երաշխիքների ընդլայնման անհրաժեշտության վրա: Այս տարիքային փուլը պահանջում է անհամեմատ մեծ ֆիզիկական և հոգեբանական ռեսուրս, ուստի առաջարկում եմ աշխատանքային օրենսդրության և սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակներում դիտարկել հետևյալ երկու առանցքային և կենսական փոփոխությունների ներդրումը. 1. «Մանկաբույժի օրերի» ինստիտուտի ամրագրում (Երեխայի առողջության իրավունքի ապահովում) Մինչև 3 տարեկան երեխաների խնամքը ենթադրում է պարբերական և պարտադիր բժշկական միջամտություններ՝ պլանային պատվաստումներ, աճի մոնիթորինգ և վաղ տարիքին բնորոշ հիվանդությունների կառավարում։ Ներկայումս աշխատող ծնողը դրա համար ստիպված է բացակայել աշխատանքից իր հաշվին՝ կորցնելով եկամուտ, կամ վատնել իր ամենամյա հերթական արձակուրդը։ Առաջարկում եմ օրենսդրորեն ամրագրել նոր դրույթ, որով մինչև 3 տարեկան երեխա ունեցող ծնողին գործատուն պարտավոր կլինի ամսական տրամադրել առնվազն 1-2 վճարովի ազատ օր՝ բացառապես երեխայի առողջական և բժշկական սպասարկման հարցերը կազմակերպելու նպատակով։ Սա էապես կնվազեցնի երիտասարդ ծնողի սթրեսը և ուղիղ ներդրում կլինի առողջ սերունդ մեծացնելու պետական ռազմավարության մեջ։ 2. Պարտադիր ատեստավորման պահանջի դադարեցում (Մասնագիտական այրման կանխարգելում) Մինչև 3 տարեկան երեխայի խնամքին զուգահեռ աշխատող ծնողները կրում են ծայրահեղ ծանրաբեռնվածություն։ Հատկապես կրթական և ակադեմիական ոլորտներում, երբ մասնագետն ամենօրյա ռեժիմով աշխատում է ուսանողների մեծ հոսքերի և լսարանների հետ, վարում է քննական և կազմակերպչական բարդ պրոցեսներ, պարտադիր ատեստավորման քննություններին նախապատրաստվելը հաճախ դառնում է ֆիզիկապես անիրագործելի և խիստ բացասաբար է անդրադառնում երեխայի լիարժեք խնամքի վրա: Առաջարկում եմ օրենսդրորեն սահմանել, որ մինչև երեխայի 3 տարեկանը լրանալը աշխատող ծնողն ազատվում է պարտադիր ատեստավորման և վերապատրաստման պահանջից։ Օրենքով պետք է հստակ ամրագրվի, որ այս ժամանակահատվածում աշխատակցի համար ինքնաբերաբար պահպանվում են նախկինում ձեռք բերված որակավորման տարակարգն ու դրան համապատասխանող բոլոր հավելավճարները։ Այս մոտեցումը կապահովի ընտանիքի ֆինանսական կայունությունը և կկանխի մասնագետների հոսքն աշխատաշուկայից: Ակնկալում եմ, որ այս առաջարկները կարժանանան պատշաճ ուշադրության և կդառնան պետություն-ընտանիք-գործատու համագործակցության նոր ու արդյունավետ մոդելի հիմք: Շնորհակալ եմ: |