Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 20.11.2018 - 06.12.2018

«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:  «Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք 41-րդ հոդվածով սահմանված են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու դեպքերը: Ստեղծվում են անհավասար պայմաններ իրենց զինվորական կենսաթոշակի և պարգևավճարի իրավունքը մինչև հատուցման գումար ստանալը կամ հատուցման գումարը ստանալուց հետո իրացրած անձանց միջև: Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը և վերականգնմանն առնչվող` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները: Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ   1 կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու դեպքում. 2 կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո դիմելու դեպքում` դադարեցնելու օրվանից: Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը և վերականգնմանն առնչվող` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:  
0 7574