Լրամշակման փուլում է
«Պետական կենսաթոշակների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ և փոփոխություն կատարելու մասին» ՀՀ օրենքի նախագիծ
-
0 - Կողմ
-
0 - Դեմ
Ներկայացվող նախագծի նպատակը իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրների լուծումն է:
«Պետական կենսաթոշակների մասին» ՀՀ օրենքի այսուհետ` Օրենք 41-րդ հոդվածով սահմանված են կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցնելու և վերականգնելու, կենսաթոշակ վճարելը դադարեցնելու և վերսկսելու դեպքերը:
Ստեղծվում են անհավասար պայմաններ իրենց զինվորական կենսաթոշակի և պարգևավճարի իրավունքը մինչև հատուցման գումար ստանալը կամ հատուցման գումարը ստանալուց հետո իրացրած անձանց միջև:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է կարգավորել կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը և վերականգնմանն առնչվող` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրները:
Ներկայացվող նախագծով առաջարկվում է սահմանել, որ
1 կենսաթոշակ ստանալու իրավունքը դադարեցվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն հատուցում ստանալու դեպքում.
2 կենսաթոշակ ստանալու իրավունքը վերականգնվում է «Հայաստանի Հանրապետության պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն՝ հատուցման գումարի վճարումը դադարեցնելուց հետո դիմելու դեպքում` դադարեցնելու օրվանից:
Նախագիծն ընդունվելու դեպքում Օրենքով լուծում կտրվի կենսաթոշակ ստանալու իրավունքի դադարեցմանը և վերականգնմանն առնչվող` իրավակիրառ պրակտիկայում առաջացած խնդիրներին:
-
Քննարկվել է
20.11.2018 - 06.12.2018
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Սոցիալական ապահովություն
-
Նախարարություն
Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարութուն
Դիտումներ` 7574
Տպել