Քննարկվել է 26.07.2024 - 12.08.2024 «Ռազմաուսումնական հաստատություն ավարտած և Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարության համակարգում կամ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակերպման կարգը սահմանելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2022 թվականի հոկտեմբերի 27-ի N 1665-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ 2022 թվականի հուլիսի 1-ից հետո ռազմաուսումնական հաստատություն ընդունված և «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» ՀՀ օրենքի 32-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետում սահմանված ժամկետով պայմանագրային զինվորական ծառայություն անցնելու պայմանագիր կնքած, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և ՀՀ պաշտպանության նախարարության համակարգում կամ ՀՀ ազգային անվտանգության ծառայության սահմանապահ զորքերում սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողներին անհատույց օգտագործման իրավունքով բնակարան հատկացնելու նպատակով այդ բնակարանների գնման գործընթացի կազմակեպման կարգի սահմանումն է: 2 1 0 1076
Քննարկվել է 01.07.2024 - 16.07.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2018 թվականի հոկտեմբերի 4-ի N 1132-Ն որոշման մեջ փոփոխություններ կատարելու մասին» Կառավարության որոշման նախագիծ Օրենքում 2024թ. մայիսի 22-ի ՀO-239-Ն oրենքով կատարված լրացումների և փոփոխությունների համաձայն հստակեցվել են շարքային և սպայական կազմերի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի կազմակերպման և անցկացման շրջանակներում քաղաքացիներին իրենց զինվորական հաշվառման վայրի մարմին ներկայանալու համար տրվող պատշաճ ծանուցումների եղանակները, ինչպես նաև քաղաքացու կողմից դրանց ստացումը հաստատող փաստաթղթերի և հանգամանքների շրջանակը: Մասնավորապես, քաղաքացուն պատշաճ ծանուցման մասին փաստը հաստատող փաստաթուղթ կամ հանգամանք են համարվում` 1) ծանուցագիրն առձեռն հանձնելու դեպքում՝ ծանուցագիրը ստանալու մասին քաղաքացու ստորագրությամբ հաստատված ստացականը. 2) փոստային կապի միջոցով ծանուցման դեպքում` ծանուցագիրը ներառող փոստային պատվիրված նամակը քաղաքացուն հանձնված լինելը հաստատող փաստաթուղթը կամ էլեկտրոնային հավաստումը. 3) անհատական ծանուցման դեպքում` «Ինտերնետով հրապարակային և անհատական ծանուցման մասին» օրենքով սահմանված քաղաքացու պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեով ուղարկված ծանուցագիրը քաղաքացու կողմից կարդալու մասին էլեկտրոնային հավաստումը. 4) հրապարակային ծանուցման դեպքում` օրենքով սահմանված Հայաստանի Հանրապետության հրապարակային ծանուցումների պաշտոնական կայքում քաղաքացուն ուղղված ծանուցագրի քաղվածքի տեղադրումը: Նշված հարաբերությունների շրջանակներում անհրաժեշտություն է առաջացել ՀՀ կառավարության 04.10.2018թ. N 1132-Ն որոշմամբ հաստատված պարտադիր զինվորական ծառայության զորակոչի անցկացման կարգում ներառել համապատասխան կարգավորումները, այդ թվում նաև՝ հստակեցնելով օտարերկրյա պետություններում հյուպատոսական հաշվառման կանգնած քաղաքացիներին տրվող ծանուցումների շրջանակը և կարգը: 3 5 0 1140
Քննարկվել է 24.06.2022 - 10.07.2022 «Հայաuտանի Հանրապետության կառավարության 2019 թվականի օգոստոսի 22-ի N 1091-Ն որոշման մեջ լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Oրենքով և որոշմամբ սահմանված մատչելի և արտոնյալ պայմաններով երկարաժամկետ հիփոթեքային վարկավորման ծրագրով հիփոթեքային վարկավորման տեղեկանք տրամադրել 2022 թվականին դիմում-հայտ ներկայացրած բոլոր զինծառայողներին, ռազմաուսումնական հաստատություն ավարտած և սպայական պաշտոնի նշանակված սպայական կազմի զինծառայողների համար սահմանել առաջնահերթության կարգով ծրագրում ընդգրկելու հնարավորություն, վարկավորման պայմաններում նախատեսել համագործակցող կազմակերպության կողմից ապահովագրության գծով վճարի սահմանման առավելագույն չափը, համագործակցող կազմակերպություն ներկայացվող տեղեկանքում նախատեսել նաև որոշմամբ սահմանված լրացուցիչ երաշխիքների շրջանակներում վարկի մայր գումարի մարման պատրաստակամության մասին նշման կատարումը: 9 1 1 4573