Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Լրամշակման փուլում է

Քննարկվել է 30.07.2018 - 15.08.2018

«ՍՈՑԻԱԼԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ ՄԱՍԻՆ» ՀՀ օրենքի նախագիծ Սոցիալական ծառայություններ տրամադրող տարբեր մարմինների և կազմակերպությունների աշխատողների որակավորման բարձրացումն իրականացվում է վերապատրաստումների կամ «Սոցիալական աշխատանք» հատուկ դասընթացների միջոցով: Նախագծի ընդունմամբ հնարավորություն կընձեռվի ձևավորել սոցիալական աշխատողների պրոֆեսիոնալ անձնակազմ: Օրենքի նախածով նախատեսվում է սոցիալական աջակցության բնագավառում իրականացվող աշխատանքները դնել պրոֆեսիոնալ հիմքերի վրա: Սոցիալական աջակցության համակարգում նախատեսվում է, որ աշխատելու են «սոցիալական աշխատող» որակավորում ունեցող անձինք: Միաժամանակ, ձևավորովում է մասնագիտական (պրոֆեսիոնալ) հանրություն՝ սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպություն, որին օրենքի ուժով վերապահվում է սոցիալական աշխատանքի մասնագիտական պատշաճ մակարդակ ապահովելու լիազորությունները: Կատարելագործվում է նաև սոցիալական աշխատողների մասնագիտական գիտելիքների որակավորման գործող ընթացակարգը, մասնավորապես, ներդրվում է հավաստագրման համակարգ, որը հնարավորություն կտա նաև բարձրացնել տրամադրվող սոցիալական ծառայությունների որակը: Նախագծով կարգավորվում են սոցիալական աշխատանքի մասնագետների կարգավիճակի, սոցիալական աշխատանքի մասնագիտացման, վերապատրաստման, հավաստագրման, սոցիալական աշխատանքի մասնագետների հասարակական միավորում հանդիսացող պատասխանատու կազմակերպության կազմավորման հետ կապված հարաբերությունները:    
3 22455