Լրամշակման փուլում է Քննարկվել է 19.06.2024 - 04.07.2024 «ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԻՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ստեղծել կառավարման, համակարգման և համագործակցային մեխանիզմներ՝ ռիսկերի բացահայտման և կառավարման նպատակով, ապահովել մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը սպառնացող ռիսկերին դիմակայելու գործողություններին նպաստելու համար, ապահովել ճշգրիտ տվյալների հավաքագրում վտանգավոր երևույթների և դրանց նկատմամբ համայնքի խոցելիության վերաբերյալ, գնահատել ռիսկերն ու մշակել դրանց կանխարգելման և նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումներ, օգտագործելով դրանք որպես համայնքի զարգացման պլանավորման և որոշումների կայացման հիմք, կատարել ներդրումներ, ապահովելով ռիսկի նվազեցման տեսանկյունից կարևոր ենթակառուցվածքների (ինչպիսիք են, օրինակ, հեղեղատարները, ջրատարները, կոյուղիները և այլն) անխափան շահագործումը, այդ թվում, նվազեցնելով վերջիններիս խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և այլն։ 8 1 6 2077
Քննարկվել է 08.04.2024 - 26.04.2024 ՍՆՆԴԱՄԹԵՐՔԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ, ԱՆԱՍՆԱԲՈՒԺՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՈՒՍԱՍԱՆԻՏԱՐԻԱՅԻ ՈԼՈՐՏՆԵՐՈՒՄ ՌԻՍԿԻ ԳՆԱՀԱՏՈՒՄՆ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՂ ԳԻՏԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ (ԿԵՆՏՐՈՆԻՆ) ԼԻԱԶՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՏԱԼՈՒ, ԿԱՍԵՑՆԵԼՈՒ ԵՎ ԴԱԴԱՐԵՑՆԵԼՈՒ ԿԱՐԳԸ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության լիազորման, կասեցման և դադարեցման կարգը սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունմամբ կապահովվի «Սննդամթերքի անվտանգության պետական վերահսկողության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 3-րդ մասի և Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի մարտի 23-ի N 356-Լ որոշմամբ հաստատված N 2 հավելվածի 4․1-ին ենթակետի կատարումն այն է՝ օրենսդրությամբ կսահմանվեն սննդամթերքի անվտանգության, անասնաբուժության և բուսասանիտարիայի ոլորտներում ռիսկի գնահատումն իրականացնող գիտական կազմակերպության/ների (կենտրոն/ների) լիազորման, կասեցման և դադարեցման հետ կապված հարաբերությունները, որն հնարավորություն է կտա կարգով սահմանված իրավակարգավորումների համաձայն՝ գիտական կազմակերպության/ների (կենտրոն/ների) լիազորելու գործընթացը։ 5 3 0 1933
Լրամշակման փուլում է Քննարկվել է 05.03.2024 - 20.03.2024 "ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԲՆԱԿՉՈՒԹՅԱՆ ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ" ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԻ ԵՎ ՀԱՐԱԿԻՑ ՕՐԵՆՔՆԵՐԻ ՆԱԽԱԳԾԵՐԻ ՓԱԹԵԹ «Աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի և հարակից օրենքների նախագծերի փաթեթի ընդունման արդյունքում ակնկալվում է կատարելագործել աղետների ռիսկի կառավարման և բնակչության պաշտպանության ոլորտի իրավական դաշտը, ինչպես նաև սահմանել նոր հասկացություններ։ Ակնկալվող փոփոխություններով սահմանվում են ֆիզիկական անձանց, կազմակերպությունների իրավունքները և պարտականությունները, որոնք պետք է ուղղված լինեն արտակարգ իրավիճակներից բնակչության պաշտպանության միջոցառումների իրականացմանը: 1 3 3 2690