Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«ՏԵՂԱԿԱՆ ՄԱԿԱՐԴԱԿՈՒՄ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԻՐԱՌԱԿԱՆ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ, ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՈՐՈՇՄԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԹԻՄԻ ՏՎՅԱԼՆԵՐԻ ՎԵՐԼՈՒԾԱԲԱՆԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԹԻՄԻ ԱՆԴԱՄԻ ԳՈՐԾԱՌՈՒՅԹՆԵՐԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ, ԱՂԵՏՆԵՐԻ ԵՎ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ԻՐԱԿԱՆԱՑՄԱՆ ՊԼԱՆԻ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԱՐԶԻ ԽՈՇՈՐԱՑՎԱԾ ՀԱՄԱՅՆՔԻ ԿԼԻՄԱՅԱԿԱՆ ՌԻՍԿԵՐԻ ԳՆԱՀԱՏՄԱՆ ՀԱՇՎԵՏՎՈՒԹՅԱՆ ՕՐԻՆԱԿԵԼԻ ՁԵՎԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՀՀ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ

Նախագծի ընդունման արդյունքում հնարավորություն կստեղծվի ստեղծել կառավարման, համակարգման և համագործակցային մեխանիզմներ՝ ռիսկերի բացահայտման և կառավարման նպատակով, ապահովել  մասնավոր և հանրային հատվածի ներկայացուցիչների մասնակցությունը սպառնացող ռիսկերին դիմակայելու գործողություններին նպաստելու համար, ապահովել ճշգրիտ տվյալների հավաքագրում վտանգավոր երևույթների և դրանց նկատմամբ համայնքի խոցելիության վերաբերյալ, գնահատել ռիսկերն ու մշակել դրանց կանխարգելման և նվազեցման համար անհրաժեշտ միջոցառումներ, օգտագործելով դրանք որպես համայնքի զարգացման պլանավորման և որոշումների կայացման հիմք, կատարել ներդրումներ, ապահովելով ռիսկի նվազեցման տեսանկյունից կարևոր ենթակառուցվածքների (ինչպիսիք են, օրինակ, հեղեղատարները, ջրատարները, կոյուղիները և այլն) անխափան շահագործումը, այդ թվում, նվազեցնելով վերջիններիս խոցելիությունը կլիմայի փոփոխության նկատմամբ և այլն։

 

  • Քննարկվել է

    19.06.2024 - 04.07.2024

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Արտակարգ իրավիճակներ

  • Նախարարություն

    Ներքին գործերի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 2077

Տպել

Առաջարկներ`

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.07.2024

Հավելված 1-ում անդրադառնալ այն համայնքների առանձնահատկություններին, որտեղ առկա են բնակչության սոցիալական պաշտպանության հաստատություններ (մանկատուն, խնամքի կենտրոն, փոքր խմբային տուն և այլն)։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.07.2024

Հավելված 1-ում սահմանել աղետների և կլիմայի ռիսկերի գնահատման գործընթացներում տվյալներ մշակելիս հաշմանդամության և սեռի ներառումը, այդ թվում՝ ցուցիչների առկայությունը։

«Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» ՀԿ

03.07.2024

Հավելված 1-ում սահմանել տարհանման և ենթակառուցվածքների մատչելիության գնահատման և ապահովման մասին դրույթ՝ նկատի ունենալով նաև հաշմանդամություն ունեցող անձանց բազմազանությունը։

Տեսնել ավելին