Քննարկվել է 19.03.2024 - 03.04.2024 «Հայաստանի Հանրապետության կառավարության 2023 թվականի փետրվարի 16-ի N 216-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Իրավական ակտի անհրաժեշտությունը բխում է այն հանգամանքից, որ անհրաժեշտություն է առաջացել նոր հավելվածներով սահմանել Հայաստանի Հանրապետության հանրակրթական հիմնական մասնագիտացված ծրագրեր իրականացնող հանրակրթական ուսումնական հաստատության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը և «Հատուկ դպրոց-ռեսուրս կենտրոն» պետական ոչ առևտրային կազմակերպության մանկավարժական և վարչատնտեսական աշխատողների պաշտոնների անվանացանկը, դրանց նկարագիրը: Միաժամանակ նախագծով սահմանվել են նաև կառավարման նախկին մոդելով աշխատող ուսումնական հաստատությունների գնումների համակարգողի, տնօրենի ֆինանսատնտեսական գծով տեղակալի պաշտոնի նկարագրերը (վերջիններս սահմանված չէին): Արդյունքում թե՛ հին, թե՛ նոր մեխանիզմով աշխատող ուսումնական հաստատությունների բոլոր պաշտոնների նկարագրերը առկա կլինեն իրենց համապատասխան գործառույթներով: Իրավական ակտում տեղ գտած անհամապատասխանությունները կշտկվեն: 0 1 5 1996
Գտնվում է ՀՀ ԱԺ ֊ ում Քննարկվել է 17.01.2022 - 01.02.2022 «Հանրակրթության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծ Նախագծով հանրակրթության ոլորտում նախատեսվում է կատարել փոփոխություններ հետևյալ ուղղություններով՝ 1․ ներդնել դպրոցական կառավարման բարելավված համակարգ. 2․անցնել համընդհանուր ներառական հանրակրթությանը հանրապետության բոլոր մարզերում և Երևան քաղաքում մինչև 2023 թվականը. 3․նոր բովանդակություն հաղորդել 12-ամյա կրթությանը. 4.ուսուցիչների ընձեռել մասնագիտական զարգացման հնարավորություն: 17 37 18 18653
Լրամշակման փուլում է Քննարկվել է 14.11.2017 - 29.11.2017 <<ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ԵՎ ԲՆԱԿԱՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ՌԱԶՄԱՎԱՐՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Ռազմավարությունում մանրամասն դիտարկվել են շրջակա միջավայրի բաղադրիչներ հանդիսցող հողերը, կենսաբազմազանությունը, ներառյալ` անտառները և բնության հատուկ պահպանվող տարածքները (ԲՀՊՏ-ներ), ջրային ռեսուրսները, մթնոլորտը:(Ընդերքում պարփակված օգտակար հանածո հանդիսացող բնական ռեսուրսների մասով ՀՀ կառավարության 2017թ. օգոստոսի 24-ի նիստի 21-րդ կետով ՀՀ կառավարության հավանությանն է արժանացել Հանքարդյունաբերության ոլորտի զարգացման հայեցակարգը, համաձայն որի նախատեսված հիմնախնդիրների լուծման համար պետք է իրականացվի ախտորոշիչ ուսումնասիրություններ, ինչի հիման վրա կմշակվի ռազմավարական փաստատաթուղթ` ներառելով ոլորտի կայուն զարգացման համար խոչընդոտ հանդիսացող խնդիրների լուծման մանրամասն ուղղությունները, ինչպես նաև հանքարդյունաբերության ոլորտի բարեփոխումներին ուղղված միջոցառումները, ֆինանսական գնահատականները և ակնկալվող արդյունքները): Ներկայացված Ռազմավարությունը կստեղծի շրջակա միջավայրի պահպանության, վերականգնման, բարելավման համար համապատասխան պայմաններ, ինչպես նաև կապահովի անցումը կայուն զարգացման՝ ներկա և ապագա սերունդների պահանջմունքների ապահովման համար: Մասնավորապես. կկատարելագործվի շրջակա միջավայրի պահպանության նորմատիվա-իրավական դաշտը, այդ թվում՝ կնախատեսվի էկոլոգիապես արդյունավետ տեխնոլոգիաների ներդրման նպատակով տնտեսվարող սուբյեկտների տնտեսական խթանման միջոցները, կձևավորվի շրջակա միջավայրի պահպանության ոլորտի կառավարման արդյունավետ՝ ներառելով միջազգային ստանդարտները, համակարգը, կնպաստի խախտված էկոհամակարգերի վերականգնմանը, ինչպես նաև ավելի մատչելի կդարձնի շրջակա միջավայրի վիճակի մասին տեղեկատվության ապահովումը և միջազգային համագործակցության զարգացումը: Ռազմավարական բնապահպանական գործողությունների ծրագիրը նախատեսում է բնապահպանական քաղաքականության գործիքների համակարգված փաթեթ, այն առավել համակարգված կդարձնի բնապահպանական և բնօգտագործման ոլորտում առկա և առաջիկա բնագավառային գործողությունների ծրագրերը, կանդրադառնա խնդիրների լուծմանը, ինչպես նաև հաշվի կառնի ՀՀ միջազգային պարտավորությունները` բնապահպանության ոլորտում: 0 1 0 10483
Քննարկվել է 06.10.2017 - 29.10.2017 «Հայաստանի Հանրապետության ընտրական օրենսգրքում փոփոխություններ և լրացում կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն կատարելու մասին», «Հանրաքվեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն կատարելու մասին» և «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքների նախագծեր Նախագծերի փաթեթն ուղղված է ընտրությունների և հանրաքվեի ընթացքում վարչական ռեսուրսի չարաշահման դեպքերի բացառման ուղղությամբ առավել արդյունավետ գործիքակազմի ներդրմանը, ինչպես նաև կապահովվի միջազգային մասնագիտացված կազմակերպությունների զեկույցներով առաջարկվող լուծումների իմպլեմենտացումը Հայաստանի Հանրապետության իրավական համակարգ: 9 9 0 8797