Քննարկվել է 14.12.2022 - 30.12.2022 <<Մարտական խնդիրների իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթներ ունեցող պաշտոններ զբաղեցնող պայմանագրային զինվորական ծառայության սպայական, ենթասպայական և շարքային կազմերի զինծառայողներին հավելավճար հաշվարկելու նպատակով իրականացվող ատեստավորման կարգը և մարտական խնդիրների ու դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը սահմանելու մասին>> ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծի համաձայն սահմանվում են մարտական խնդիրների և դրանց իրականացման, պլանավորման կամ վերահսկման գործառույթների շրջանակը, կամավոր հիմունքներով և պարտադիր կարգով ատեստավորմանը մասնակցելու ընթացակարգը, զինծառայողների ատեստավորման շրջանակներում գնահատման ուղղությունները, ատեստավորման կազմակերպման և անցկացման ընթացակարգերը, ատեստավորման գործընթացում կիրառվող ժամկետները, ատեստավորման արդյունքներով զինծառայողների գնահատման պայմանները: 8 13 6 4045