Նախագծեր

Վերնագրում
Նախագիծը մշակող մարմին
Տեսակ

Քննարկվել է 30.03.2021 - 14.04.2021

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է պետական սահմանի անցման կետերով Հայաստանի Հանրապետության տարածք վարակիչ հիվանդությունների ներբերման և տարածման կանխարգելման նպատակով իրականացնել համաճարակաբանական դիտարկում և հիվանդությունների կանխարգելում: 
0 6595

Քննարկվել է 03.12.2020 - 19.12.2020

ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ԴԱՇՆՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՄԻՋԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՎ ԱՆՁԱՆՑ ԲԱՑԹՈՂՆՄԱՆ ՊԱՐԶԵՑՎԱԾ ԿԱՐԳ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ «ԱԶԱՏ ՏԵՂԱՇԱՐԺ» ՊԵՏԱԿԱՆ ՏԵՂԵԿԱՏՎԱԿԱՆ ԷԼԵԿՏՐՈՆԱՅԻՆ ՀԱՐԹԱԿԻ ԳՈՐԾԱՐԿՄԱՆ ԵՎ ՕՊԵՐԱՏՈՐ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Կորոնավիրուսային համաճարակի պայմաններում պետությունների պետական սահմանների փակման արդյունքում զգալիորեն սահմանափակվեց եվրասիական պետությունների միջև առանց մուտքի արտոնագրի ռեժիմ ունեցող անձանց տեղաշարժը: Նման սահմանափակումները բացասական ազդեցություն ունեցան ինչպես ինտեգրման գործընթացների, այնպես էլ, առհասարակ, տնտեսական զարգացման վրա: Նախագծի ընդունմամբ կիրականացվի կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) ախտորոշման թեստերի արդյունքների մասին տվյալների էլեկտրոնային հաղորդակցություն, որը կապահովի կորոնավիրուսային վարակի (COVID-19) տարածման կանխումը և ՀՀ քաղաքացիների ազատ տեղաշարժման իրավունքի իրականացումը:
1 7565

Քննարկվել է 04.10.2018 - 19.10.2018

«ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՈՒՄ ԵՎ ՊԵՏԱԿԱՆ ՍԱՀՄԱՆԻ ԱՆՑՄԱՆ ԿԵՏԵՐՈՒՄ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐՈՒՄ ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՀԱՄԱՏԵՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ԾՐԱԳԻՐԸ ԵՎ ԺԱՄԱՆԱԿԱՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՄԱՆ ՆԱԽԱԳԻԾ Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող համատեղ միջոցառումների ծրագիրը բխում է Հայաստանի Հանրապետության կառավարության 2017 թվականի ապրիլի 6-ի նիստի N 14-14 արձանագրային որոշման հավելվածի 2.13. կետի պահանջներից և նախատեսվում է այն իրականացնել 2019-2021 թվականների ընթացքում: Պետական սահմանում և պետական սահմանի անցման կետերում արտակարգ իրավիճակներում հասարակական անվտանգությունն ապահովող միջոցառումների կատարումը կնպաստի շահագրգիռ պետական կառավարման մարմինների համագործակցության և կառավարման արդյունավետության բարձրացմանը:
0 8263

Քննարկվել է 01.12.2017 - 20.12.2017

«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայ­մանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների ծրագրի 7.1-ին կետում սահմանված դրույթների իրա­վա­կի­րար­կումն ապահովելու պահան­ջով: Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի շահառու հանդիսացող կողմերի փոխգործակցության ընթացքում կիրառվող հասկացությունները, ինչպես նաև համակարգի կիրարկումն ապահովող դրույթները:     
0 10404