«Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծը
-
4 - Կողմ
-
0 - Դեմ
Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում սահմանահատման ժամանակ պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքին առնչվող հասկացությունները և «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի կիրառումն ապահովող դրույթները սահմանելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի (այսուհետ՝ Նախագիծ) մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է 2014 թվականի դեկտեմբերի 11-ի «Հայաստանի Հանրապետության պետական սահմանի անցման կետերում պետական կառավարման մարմինների կողմից կիրառվող ընթացակարգերում «Մեկ կանգառ, մեկ պատուհան» սկզբունքի ներդրմանն ուղղված` Հայաստանի Հանրապետության կառավարության միջոցառումների իրականացման 2015-2017 թվականների ծրագիրը հաստատելու մասին» թիվ 1404-Ն որոշմամբ հաստատված հավելվածի միջոցառումների ծրագրի 7.1-ին կետում սահմանված դրույթների իրավակիրարկումն ապահովելու պահանջով:
Նախագծի ընդունման արդյունքում նախատեսվում է սահմանել «Մեկ կանգառ, մեկ պատուհան» համակարգի շահառու հանդիսացող կողմերի փոխգործակցության ընթացքում կիրառվող հասկացությունները, ինչպես նաև համակարգի կիրարկումն ապահովող դրույթները:
-
Քննարկվել է
01.12.2017 - 20.12.2017
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Արդարադատություն, Առողջապահություն, Անվտանգություն, Գյուղատնտեսություն, Կրթություն և գիտություն, Պետական եկամուտներ, Բնապահպանություն, Ավիացիա, Քաղաքաշինություն, Սպորտ և երիտասարդություն, Մշակութային, Էկոնոմիկա, Տրանսպորտ, Տարածքային կառավարման և զարգացման, Տնտեսական, Արտակարգ իրավիճակներ, Սփյուռք, Կոռուպցիայի դեմ պայքար, Քրեակատարողական
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 10404
Տպել