Լրամշակման փուլում է Քննարկվել է 21.07.2020 - 21.08.2020 «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ «Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը։ ՀՀ զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի սահմանել ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման համար` առավել արդյունավետ դարձնելով ուղղության, հեռավորության և տվյալ վայրի նշանակության վերաբերյալ այցելուներին տրամադրվող ուղղորդումները, ապահովել այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս: Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակնեը պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։ 7 0 1 8769