Հիշել նախագիծը

Լրամշակման փուլում է

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ

«Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակների չափանիշերը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշմամբ նախատեսվում է հաստատել Հայաստանի Հանրապետության զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերը։ ՀՀ զբոսաշրջային ճանապարհային և տեղեկատվական ցուցանակների չափանիշերի ստեղծմամբ հնարավորություն կընձեռվի սահմանել ընդհանուր կարգավորումներ զբոսաշրջային ցուցանակների ձևավորման, տեղադրման համար` առավել արդյունավետ դարձնելով ուղղության, հեռավորության և տվյալ վայրի նշանակության վերաբերյալ այցելուներին տրամադրվող ուղղորդումները, ապահովել այցելուների անվտանգ տեղաշարժը զբոսաշրջային վայրերում և դրանց տարածքներից դուրս: Զբոսաշրջային տեղեկատվական ցուցանակնեը պետք է լինեն ճանաչելի, միջազգային ընդունված չափանիշերին համապատասխան և կարգավորեն դեպի այցելավայր շարժը։

  • Քննարկվել է

    21.07.2020 - 21.08.2020

  • Տեսակ

    Որոշում

  • Ոլորտ

    Էկոնոմիկա, Սպորտային տուրիզմ

  • Նախարարություն

    Էկոնոմիկայի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 8769

Տպել

Առաջարկներ`

Վահագն Վարդումյան

04.08.2020

Հարգելի գործընկենրենր, Աղյուսակ 5.2.1.1 – Ա․1 -ում անգլերեն թարգմանության մեջ կա մի քանի սխալ ու բացթողում։ 1. արահետի անվանում (կամ ուղղություններ) -ի կողքին անգլերեն թարգմանությունը նշվածչէ 2. ծովի մակարդակից առավելագույն և նվազագույն բարձրություն altitude մասում բաց է թողնված առավելագույն (maximum) և նվազագույն (նվազագույն) բառերի թարգմանությունը 3. վերելքների և վայրէջքների սխեման evaluation gain … evaluation loss … - այս հատվածում evaluation gain-ը և evaluation gain-ը սխալ են, պետք է լինի՝ elevation gain / elevation loss 4. արահետի քարտեզ (կամ քարտեզներ) -ի անգլերեն թարգմանությունը չկա, պիտի լինի՝ Trail maps 5. արահետի նկարագրություն[3] -ը նույնպես թարգմանված չէ, պետք է լինի՝ Trail description 6. արահետի QR կոդ[2] - անգլերեն՝ Trail QR code 7. արահետն անցնելու հնարավոր միջոցներ (քայլարշավ, ձիավարություն, հեծանվավազք, ամենագնացով երթևեկություն) - ի թարգմանությունը պիտի լինի՝ Means of transportation կամ possible ways of following this route: hiking, horseback riding, cycling (կամ mountain biking), 4X4 (կամ offroad / jeeping) 8. հովանավորների լոգոներ (ստորին հատվածում, ոչ ավել քան ցուցանակի մակերեսի 1/10 մասը) - ը նույնպես թարգմանած չէ, պետք է լինի՝ Logos of the sponsors / funders. Փաստաթղթի ամենավերևում ևս պետք է թարգմանություն լինի, բնականաբար՝ հետևելով տեղանունների, այս կամ այն երթուղիների անվանումների թարգմանության ընդունված սկզբունքներին։ Հարգանքով՝ Վահագն Վարդումյան Քայլարշավային և այլ արահետների / երթուղիների զարգացման անկախ փորձագետ

Տեսնել ավելին