Քննարկվել է 31.07.2024 - 15.08.2024 ՄԱՍՆԱԳԻՏԱԿԱՆ ԿԱՐՈՂՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԶԱՐԳԱՑՄԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ ՀՀ կառավարության որոշում Ծրագրի նպատակն է բարելավել առաջադեմ գիտելիքի և հմտությունների մակարդակը Հայաստանում, բարձրացնել աշխատուժի մասնակցության մակարդակն ու աշխատուժի համապատասխանությունը տնտեսության ներկա և ապագա պահանջներին, ավելացնել առաջատար և զարգացող մասնագիտությունների գծով մրցունակ մասնագետների թիվը, նպաստել գործազրկության մակարդակի նվազմանը և ընձեռել աշխատելու ավելի լայն հնարավորություններ։ Ծրագրի շրջանակում մասնագիտական կարողությունների զարգացումը դիտարկվում է լրացուցիչ կրթության միջոցով որակավորում ստանալու կամ բարձրացնելու, ինչպես նաև գիտելիքների, կարողությունների և նոր հմտությունների կատարելագործման, արդիականացման կամ ձեռք բերման համատեքստում, համաձայն Բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթության մասին ՀՀ օրենքի հոդված 3-ի, 4-րդ բաժնում սահմանված եզրույթի, այն է՝ մասնագիտական կրթության հենքի վրա հիմնական կրթական ծրագրերից դուրս մասնագիտական որակները կատարելագործող, մասնագիտական վերաորակավորումը ապահովող, անձի մասնագիտական կարողությունների զարգացումը անընդհատ լրացնող կրթություն։ 0 1 0 902
Լրամշակման փուլում է Քննարկվել է 29.07.2024 - 14.08.2024 ««ԳԵՈԴԵԶԻԱԿԱՆ ԵՎ ՔԱՐՏԵԶԱԳՐԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ», «««ԼԻՑԵՆԶԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» 2022 ԹՎԱԿԱՆԻ ՆՈՅԵՄԲԵՐԻ 16-Ի ՀՕ-431-Ն ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ՕՐԵՆՔՆԵՐԻ ԿԻՐԱՐԿՈՒՄՆ ԱՊԱՀՈՎՈՂ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն իրավական ակտի ընդունման անհրաժեշտությունը բխում է ՀՀ կառավարության 2021 թվականի փետրվարի 25-ի N 252-Լ որոշմամբ հաստատված աշխատակարգի 106-րդ, 107-րդ կետերի պահանջներից, ՀՀ Ազգային ժողովի կողմից 2024 թվականի հուլիսի 12-ին ընդունված ««Գեոդեզիական և քարտեզագրական գործունեության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-312-Ն օրենքի և «««Լիցենզավորման մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» 2022 թվականի նոյեմբերի 16-ի ՀՕ-431-Ն օրենքում փոփոխություն կատարելու մասին» ՀՕ-313-Ն օրենքների կիրարկումն ապահովելու անհրաժեշտությունից: 2 6 0 941
Քննարկվել է 26.01.2021 - 10.02.2021 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿՐԹՈՒԹՅԱՆ ԵՎ ԳԻՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2013 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 15-Ի N 1031-Ն ՀՐԱՄԱՆՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2013 թվականի օգոստոսի 15-ի N 1031-Ն հրամանում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագծի ընդունումը բխում է ուսուցչի որակավորման տարակարգի բնութագրիչների և որակավորման տարակարգի շնորհման համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկերը լրամշակելու, հստակեցնելու անհրաժեշտությունից: 16 2 23 11049
Քննարկվել է 16.03.2020 - 31.03.2020 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2011 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 29-Ի N 1441-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ Նախագծով նախատեսվում է Հանձնաժողովի կազմի համալրման փոփոխություն, որն ուղղված է Հանձնաժողովի ֆունկցիոնալ անկախության մակարդակի բարձրացմանը: Լրացումներով հնարավորություն կտրվի փոփոխելու Հանձնաժողովի որոշակի անդամների ընտրության չափանիշները (այդ թվում՝ ՀՀ գործող գիտական հաստատություններից, ՀՀ տարածքում քարտեզագրության, գեոդեզիայի, չափագրման (հաշվառման) և հողաշինարարության որակավորման վկայական ունեցող անձանցից): 1 0 1 6442