Քննարկվել է 11.10.2024 - 26.10.2024 «Հայաստանի Հանրապետությունում դրոշմավորման փորձնական ծրագրի շրջանակում դրոշմավորման ենթակա ապրանքների ցանկը և ցանկում ներառված ապրանքների դրոշմավորման փորձնական ծրագիրը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Որոշման նախագծով առաջարկվում է հաստատել թեյի, սուրճի, դեղերի, ներկանյութերի, օծանելիքի և մի շարք այլ ապրանքների` հսկիչ (նույնականացման) նշաններով դրոշմավորման փորձնական ծրագիրը։ 2 11 0 1033
Քննարկվել է 09.08.2023 - 24.08.2023 ««Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ Նախագծով նախատեսվում է սահմանել «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակրգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման հետ կապված հարաբերությունները։ Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից արտադրված ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային վճարների հաշվարկման և առանձին մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման համար կանոնակարգել ապրանքների՝ մաքսային մարմինների կողմից նույնականացման գործընթացը։ 1 0 0 1856
Քննարկվել է 03.01.2022 - 20.01.2022 ԾԽԱԽՈՏԱՅԻՆ ԱՐՏԱԴՐԱՏԵՍԱԿՆԵՐԻ ՓՈԽԱՐԻՆԻՉՆԵՐԻ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ՏԵԽՆԻԿԱԿԱՆ ԿԱՆՈՆԱԿԱՐԳԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2021 ԹՎԱԿԱՆԻ ԱՊՐԻԼԻ 29-Ի N 675-Ն ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ Սույն նախագծի մշակման անհրաժեշտությունը պայմանավորված է Հայաստանի Հանրապետության վարչապետի 2020 թվականի մայիսի 7-ի N 541-Ա որոշմամբ հաստատված Հավելվածի 2-րդ կետի կատարմամբ և շուկայում առկա նորարարական ծխախոտային արտադրատեսակների կանոնակարգմամբ։ Քանի որ կանոնակարգման նման մոտեցումը կարևորվում է նաև ԵԱՏՄ անդամ այլ պետություններում, ԵՏՀ խորհրդի 2011 թ․ հունվարի 28-ի «Արտադրանքի միասնական ցանկի մասին, որի նկատմամբ սահմանվում են Մաքսային միության շրջանակներում պարտադիր պահանջներ» N 526 որոշմամբ սահմանված ցանկում ավելացվել է տվյալ արտադրանքը՝ 67-րդ տողով «67․ Նիկոտին պարունակող արտադրանք. նիկոտինի մատակարարման համակարգերի կուտակիչ/լցանյութ, այդ թվում, առանց նիկոտինի»։ Ազգային օրենսդրությամբ կարող են սահմանվել միայն այն արտադրանքը, որը ներառված է վերոնշյալ միասնական ցանկում։ Ազգային օրենսդրությունը գործում է մինչև ԵԱՏՄ միասնական տեխնիկական կանոնակարգի ընդունումը, ներառյալ անցումային դրույթների գործողության ժամկետը։ Այս համատեքստում մշակվել է սույն նախագիծը, որի գործողությունը տարածվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող, ծխախոտահումք չպարունակող էլեկտրոնային եղանակով աշխատող արտադրանքի վրա։ Սույն տեխնիկական կանոնակարգով կարգավորվում է ծխախոտային արտադրատեսակների փոխարինիչներ հանդիսացող և նիկոտին պարունակող (այսուհետ՝ ՆՊԱ) էլեկտրոնային (էլեկտրականությամբ կամ մարտկոցային) եղանակով աշխատող արտադրանքը, որի միջոցով նիկոտինի և պրոպիլենգլիկոլի կամ գլիցերինի, առանձին դեպքերում նաև տարբեր համային կամ հոտային հավելումներ պարունակող լցանյութի գոլորշացմամբ առաջացած աերոզոլը փոխանցվում է սպառողի օրգանիզմ։ Տեխնիկական կանոնակարգով սահմանվում են ՆՊԱ-ի անվտանգությունը բնութագրող ցուցանիշները, դրանց նույնականացմանը, արտադրմանը, մակնշմանը, փաթեթավորմանը, պահպանմանը և փոխադրմանը, ինչպես նաև համապատասխանության գնահատման ընթացակարգերին ներկայացվող պահանջները։ 2 5 5 5620
Լրամշակման փուլում է Քննարկվել է 01.06.2020 - 16.06.2020 «Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և ընտրության ընթացակարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագիծ Նախագծով առաջարկվում է՝ - սահմանել, որ «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ հոդվածի 4-րդ կետով սահմանված լիազոր մարմինը Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն է, - ելնելով «Եվրասիական տնտեսական միությունում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման մասին» համաձայնագրի 5-րդ և 7-րդ հոդվածներով, ինչպես նաև Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի 2019 թվականի օգոստոսի 8-ի N72 որոշման 2-րդ կետի երկրորդ պարբերությամբ սահմանված աշխատանքների կազմակերպման և համակարգման անհրաժեշտությունից՝ հաստատել Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման ազգային օպերատորին ներկայացվող հիմնական պահանջները և օպերատորի ընտրության ընթացակարգը: 1 0 0 9341