««Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից ստացված (արտադրված) ապրանքներում օտարերկրյա ապրանքների, ինչպես նաև ազատ տնտեսական գոտիների տարածք ներմուծվող ապրանքների նույնականացման կարգը սահմանելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության որոշման նախագիծ
-
1 - Կողմ
-
0 - Դեմ
Նախագծով նախատեսվում է սահմանել «Ազատ մաքսային գոտի» կամ «Ազատ պահեստ» մաքսային ընթացակրգերով ձևակերպված (ձևակերպվող) օտարերկրյա ապրանքներից պատրաստված (ստացված) արտադրանքի մեջ օտարերկրյա ապրանքների նույնականացման հետ կապված հարաբերությունները։
Նախագծի ընդունման արդյունքում ակնկալվում է Եվրասիական տնտեսական միության մաքսային օրենսգրքով նախատեսված դեպքերում՝ «Ազատ մաքսային գոտի» և «Ազատ պահեստ» մաքսային ընթացակարգերով ձևակերպված ապրանքներից արտադրված ապրանքների մաքսային ձևակերպումների ժամանակ մաքսային վճարների հաշվարկման և առանձին մաքսային ընթացակարգերով ապրանքների ձևակերպման համար կանոնակարգել ապրանքների՝ մաքսային մարմինների կողմից նույնականացման գործընթացը։
-
Քննարկվել է
09.08.2023 - 24.08.2023
-
Տեսակ
Որոշում
-
Ոլորտ
Պետական եկամուտներ
-
Նախարարություն
Պետական եկամուտների կոմիտե
Դիտումներ` 1857
Տպել