Բարի գալուստ կայքի թարմացված տարբերակ

Նախագծեր

Նախագիծը մշակող
Տեսակ
Բանալի բառեր
Վերնագրում

Քննարկվել է 12.03.2026 - 27.03.2026

«Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին Նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։ Բացի այդ, Նախագծերի ընդունման դեպքում Պրոբացիայի ծառայության պետին կվերապահվի՝ Պրոբացիայի ծառայության արժանի ծառայողներին երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները և/կամ այլ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար Պրոբացիայի ծառայության մեդալով պարգևատրելու իրավասություն։
Մնաց {days} օր
0 389

Քննարկվել է 28.06.2022 - 14.07.2022

«ՀԱՅՐԵՆԱԿԱՆ ՄԵԾ ՊԱՏԵՐԱԶՄԻ ՎԵՏԵՐԱՆՆԵՐԻ ՄԱՍԻՆ» ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՀՀ ՕՐԵՆՔԻ ՆԱԽԱԳԻԾ Նախագծի ընդունման արդյունքում, ըստ նախնական տվյալների, շուրջ 600 թիկունքային կօգտվի ամենամսյա պարգևավճար ստանալու իրավունքից, ինչպես նաև ազգային օրենսդրության մեջ առաջին անգամ կտարանջատվի Հայրենական մեծ պատերազմի վետերաններ և թիկունքայիններ հավասարեցված անձինք հասկացությունները: Նշված անձանց թվաքանակի համար հիմք է ընդունվել «ՀՀ վետերանների միավորում» հասարակական կազմակերպության կողմից տրամադրած տեղեկատվությունը: Պետք է հաշվի առնել նաև այն հանգամանքը, որ այդ կարգավիճակն ունեցող անձանց տարիքը նվազագույնը 96 է: 
Մնաց {days} օր
0 4804
Եվրոպական Միություն
Այս կայքը ստեղծվել և թարմացվել է Եվրոպական միության ֆինանսական աջակցությամբ: Կայքի բովանդակության համար պատասխանատվություն են կրում հեղինակները, և պարտադիր չէ, որ այն արտահայտի Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի, ՄԱԿ-ի բնակչության հիմնադրամի, ՅՈՒՆԻՍԵՖ-ի և ԵԱՀԿ-ի տեսակետները: