«Պրոբացիայի ծառայության մասին», «Քրեակատարողական ծառայության մասին», «Ոստիկանության մասին» օրենքներում լրացումներ կատարելու մասին
Նախագծերի ընդունմամբ Պրոբացիայի ծառայությանը կվերապահվի տնային կալանքի տակ գտնվող անձանց փոխադրման լիազորություն, կնախատեսվեն այդ փոխադրման կարգը սահմանող ենթաօրենսդրական ակտի, ինչպես նաև ձերբակալված, կալանավորված և դատապարտված անձանց փոխադրումների ուղղությունները կարգավորող համատեղ ակտի ընդունման համար անհրաժեշտ լիազորող նորմեր։ Բացի այդ, Նախագծերի ընդունման դեպքում Պրոբացիայի ծառայության պետին կվերապահվի՝ Պրոբացիայի ծառայության արժանի ծառայողներին երկարամյա ծառայության կամ ծառայողական պարտականությունները և/կամ այլ հանձնարարականները (առաջադրանքները) բարեխղճորեն կատարելու, ինչպես նաև այլ պետական և տեղական ինքնակառավարման մարմինների աշխատակիցներին՝ երկարատև արդյունավետ համագործակցության համար Պրոբացիայի ծառայության մեդալով պարգևատրելու իրավասություն։
-
Քննարկվել է
12.03.2026 - 27.03.2026
-
Տեսակ
Օրենք
-
Ոլորտ
Արդարադատություն, Պրոբացիա, Քրեակատարողական
-
Գերատեսչություն
Արդարադատության նախարարություն
-
Կարգավիճակ
Դիտումներ` 375
Տպել