Քննարկվել է 05.09.2023 - 21.09.2023 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ «Հայաստանի Հանրապետության կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով։ Նպատակը՝ «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատվել է դեռևս 2002 թվականին, սակայն արտադպրոցական կրթության կազմակերպումն ու իրականացումը բարեփոխումների այս փուլում պահանջում է նոր մոտեցումներ, կանոնադրական դրույթներում անհրաժեշտ նաև է կատարել հստակեցումներ։ Համակարգի գործառնության արդյունավետության բարձրացում, ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմների կատարելագործում։ 2 0 0 1924