Հիշել նախագիծը

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ 2002 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 3-Ի N 2145-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

«Հայաստանի  Հանրապետության  կառավարության 2002 թվականի դեկտեմբերի 13-ի N 2145-Ն որոշման մեջ փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ կառավարության որոշման նախագծի ընդունման անհրաժեշտությունը պայմանավորված է արտադպրոցական կրթության ոլորտում իրականացվող բարեփոխումներով։

Նպատակը՝ «Հայաստանի Հանրապետության պետական արտադպրոցական կրթադաստիարակչական ուսումնական հաստատություն» պետական ոչ առևտրային կազմակերպության օրինակելի կանոնադրությունը հաստատվել է դեռևս 2002 թվականին, սակայն արտադպրոցական կրթության կազմակերպումն ու իրականացումը բարեփոխումների այս փուլում պահանջում է նոր մոտեցումներ, կանոնադրական դրույթներում անհրաժեշտ նաև է  կատարել հստակեցումներ։

Համակարգի գործառնության արդյունավետության բարձրացում, ուսումնական հաստատությունների կառավարման մեխանիզմների կատարելագործում։

  • Քննարկվել է

    05.09.2023 - 21.09.2023

  • Տեսակ

    Հրաման Որոշում

  • Ոլորտ

    Կրթություն և գիտություն

  • Նախարարություն

    Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն

Ուղարկել նամակ նախագծի հեղինակին

Ձեր ուղարկած առաջարկը կտեղադրվի կայքում 10 աշխ. օրվա ընթացքում

Չեղարկել

Դիտումներ` 1924

Տպել