Քննարկվել է 26.01.2024 - 10.02.2024 «Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ Գործող կարգավորմամբ հունվարին կազմակերպվող ավարտական քննությանը չմասնակցելու կամ բացասական գնահատական ստանալու դեպքում սովորողը տվյալ առարկայից հանձնում է վերաքննություն հուլիս կամ օգոստոս ամիսներին: Սույն լրացումը կատարելու արդյունքում սովորողը հնարավորություն կունենա ևս մեկ անգամ հանձնել ավարտական քննություն հունիսին, որից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում: Սույն նախագծով ակնկալվում է սովորողներին հունիսին ևս մեկ անգամ հնարավորություն տալ հանձնել ավարտական քննություն: 16 9 0 2089