«Հայաստանի Հանրապետության կրթության և գիտության նախարարի 2012 թվականի մայիսի 3-ի N 388-Ն հրամանում լրացում կատարելու մասին» Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանի նախագիծ
-
16 - Կողմ
-
9 - Դեմ
Գործող կարգավորմամբ հունվարին կազմակերպվող ավարտական քննությանը չմասնակցելու կամ բացասական գնահատական ստանալու դեպքում սովորողը տվյալ առարկայից հանձնում է վերաքննություն հուլիս կամ օգոստոս ամիսներին: Սույն լրացումը կատարելու արդյունքում սովորողը հնարավորություն կունենա ևս մեկ անգամ հանձնել ավարտական քննություն հունիսին, որից 1-7 միավոր գնահատված լինելու կամ քննության օրը չներկայանալու դեպքում սովորողը վերաքննություն է հանձնում:
Սույն նախագծով ակնկալվում է սովորողներին հունիսին ևս մեկ անգամ հնարավորություն տալ հանձնել ավարտական քննություն:
-
Քննարկվել է
26.01.2024 - 10.02.2024
-
Տեսակ
Հրաման Որոշում
-
Ոլորտ
Կրթություն և գիտություն
-
Նախարարություն
Կրթության, գիտության,մշակույթի և սպորտի նախարարություն
Դիտումներ` 2089
Տպել